Արտյոմ Իգորևիչ Ումրիխին (առավել հայտնի է Artik կեղծանվամբ, դեկտեմբերի 9, 1985(1985-12-09), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կատարող, պրոդյուսեր, կոմպոզիտոր։ «Տարվա երգ 2011»-ի դափնեկիր, «Ոսկե Գրամոֆոն 2011»-ի մրցանակակիր՝ Յուլիա Սավիչևայի և Ջիգանի «Отпусти» երգի երաժշտության համար[1]։

Artik
Նաև հայտնի է որպեսАртик
Ծնվել էդեկտեմբերի 9, 1985(1985-12-09) (38 տարեկան)
Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերփոփ և ժամանակակից R&B
Մասնագիտություներգիչ, կատարող, պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
 Artik (Artyom Umrikhin) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արտյոմ Ումրիխինը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 9-ին ուկրաինական Զապորոժիե քաղաքում։ Իր խոսքերով՝ նրա առաջին ծանոթությունը հիփ-հոփի և երաժշտության հետ տեղի է ունեցել 11 տարեկան հասակում, երբ հարևանի տղան կարդացել է «Мальчишник» խմբի տեքստերը։ Առաջին ձայնագրությունները նա կատարել է 1997 թվականին՝ ֆոնոգրամայի և ձայնագրության համար օգտագործելով երկու նվագարկիչներ[2]։

Ուրիխրինը բազմաթիվ կատարումների հեղինակ է, դրանցից են`«Над землей» (T-Killah և Նաստյա Կաչետկովա), «Отпусти» (Ջիգան և Յուլիա Սավիչևա), «Ты рядом» (Ջիգան և Ժաննա Ֆրիսկե), «Домой» (Իվան Դորն)[3]։ Բացի այդ, նա աշխատել է Դիմա Բիլանի, Աննա Սեդոկովայի, DJ Smash-ի, Լեոնիդ Ռուդենկոյի և Ժենյա Միլկովսկու (Ներվի խումբ) հետ[4][5][6]։

Երաժշտական կարիերա խմբագրել

«Կարատի» խումբ խմբագրել

2003 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ Artik կեղծանունով շարունակել է զբաղվել հիփ-հոփով։ Նույն թվականին Կարատի խումբը, որը նա գլխավորել և եղել է պրոդյուսերը, զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը հիփ հոփ մշակույթի InDaHouse ամենամյա միջազգային փառատոնում։ 2004 թվականին «Կարատին» ներկայացրել է «Платиновая Музыка» և «Грязная Музыка» հավաքածուները։ 2000 թվականին նրանք ներկայացվել են «Լավագույն RnB/HipHop խումբ» անվանակարգում՝ Ուկրաինայի «ShowBiz AWARD» երաժշտական մրցանակաբաշխությունում[7]։

Դեբյուտային «Копий Нет» ալբոմը ճանաչվել է Տարվա լավագույն ալբոմ համաուկրաինական RnB FRESH AWARDS (2007) և «Патипа RnB Awards» (2008) մրցանակաբաշխություններում։ Խումբը մասնակցել է «Տարվա երգ-2008» հեռուստատեսային համերգին «Боже, помилуй» կոմպոզիցիաով, որը ձայնագրել է Դիմա Կլիմաշենկոյի հետ։ Նույն տարում Կարատի խումբն արժանացել է «SHOWTIME R&B/Hip-Hop AWARDS» մրցանակի «Լավագույն RnB խումբ 2008» անվանակարգում։

2009 թվականին խումբն ստացել է «MuzLife Awards» մրցանակ «2009 թվականի լավագույն RnB խումբ» անվանակարգում, իսկ «Բյուրեղապակյա միկրոֆոն» մրցանակի «2009 թվականի լավագույն հիփ հոփ խումբ» անվանակարգում[7]։

Quest Pistols խմբի հետ Արթիկի համատեղ աշխատանքը ներբեռնվել է ավելի քան 250 000 անգամ։ «Лица» երգի տեսահոլովակը, որ ձայնագրված L'One-ի (խումբ Marselle) և Ժենյա Միլկովսկիի հետ միասին, Յություբում դիտվել է ավելի քան 200 000 անգամ։

2010 թվականի ամռանը Արթիկը Զոլոտի հետ նկարահանել է պրոմոհոլովակ Մոսկվայի լեգենդար «ЖАРА» ակումբի համար, իսկ 2011 թվականի փետրվարին նրանք համատեղ Կիևում ներկայացրել են մինի-ծրագիր։

Artik & Asti խմբագրել

2010 թվականին Արթիկը լսել է այդ ժամանակ դեռևս անհայտ վոկալիստի ձայնագրությունը։ Նա ստեղծել է «Արթիկ և Աստի» նախագիծը, որի կազմում շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը[8]։ Խմբին ճանաչում է բերել «Моя последняя надежда» սինգլը։ Այս երգի տեսահոլովակը Յություբում առաջին մի քանի ամիսների ընթացքում հավաքել է մոտ 1,5 միլիոն դիտում[9]։ Հաջորդ «Облака» սինգլն ընդգրկվել է Ռուսաստանի 100 լավագույն ամենաշատ հնչող երգերի ցանկում և երկար ժամանակ պահպանել է իր դիրքերը DFM ռադիոկայանի հիթ-շքերթներում։

2012 թվականի փետրվարի 14-ին Artik & Asti-ին DJ Smash-ի հետ միասին, Ю հեռուստալիքով հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ մասնակցելով ամենամյա Big Love Show-ին, ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը։

2013 թվականի աշնանը դուետը ներկայացրել է իր առաջին՝ «РайОдинНаДвоих» ալբոմը, որը iTunes-ի ռուսական հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

2014 թվականին ARTIK & ASTI-ին առաջադրվել են «MusicBox» ռուսական երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում։

Ընդհանուր առմամբ 2015 թվականի արդյունքներով  Artik & Asti-ի «Здесь и сейчас» ալբոմն Ռուսաստանում ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակ[10], զբաղեցրել իններորդ հորիզոնականը 2015 թվականի ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում՝ ըստ iTunes-ի[11], իսկ Artik & Asti խումբը եղել է ամենաշատ հյուրախաղերի մեկնող արտիստներից մեկը Ռուսաստանում[12]։

Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին խումբն ստացել է ամենամյա երաժշտական «Տարվա հայտնություն» մրցանակ՝ «Լավագույն փոփ նախագիծ» անվանակարգում[13]։

2016 թվականի գարնանը Artik & Asti-ն ներկայացվել են «Muz-Tv» հեռուստաընկերության երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում և Ru-TV հեռուստաալիքի երաժշտական մրցանակի 2 անվանակարգերում`«Լավագույն մեկնարկ» և «Լավագույն դերը տեսահոլովակում»։

Իսկ 2016 թվականի աշնանը ներկայացվել են MusicBox իրական մրցանակի[14]։

Artik & Asti-ի և Մարսելի համատեղ «Не отдам» երգը, որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերին, ավելի քան երկու շաբաթ գլխավորել է iTunes-ի լավագույն տասնյակը[15]։

Պրոդյուսերական աշխատանք խմբագրել

Արթիկը իր երաժշտական գործունեությունից բացի զբաղվում է նաև պրոդյուսերությամբ։ Այս ոլորտում նրա առաջին աշխատանքը եղել է T-Killah-ի և Անաստասիա Կոչետկովայի համար գրված «Над землей» երգը, որը դարձել է 2010 թվականի հիմնական պարային հիթը առաջատար ռադիոկայաններում ու ԱՊՀ երկրներում։ Արթիկը՝  որպես սաունդ-պրոդյուսեր, հրավիրվել է աշխատելու ռուս հիփ-հոփ երգիչ Ջիգանի դեբյուտային ալբոմի վրա։ «Холодное сердце» հիթային ալբոմի «Отпусти» երգի երաժշտության համար Արթիկն արժանացել է «Ոսկե գրամոֆոն» և «Տարվա երգ» մրցանակների։ Արթիկը նաև հանդես է եկել որպես Ջիգանի «Музыка. Жизнь.» երկրորդ ալբոմի սաունդ-պրոդյուսեր, որն արժանացել է Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակի։ 2014 թվականին նրանք ներկայացվել են Real Music Box մրցանակի։

Արթիկը հանդիսանում է Self made music ընկերության հիմնադիրը։

2017 թվականին Արթիկը գրել է «Яд» երգը Արտեմ Կաչերի՝ իր պրոդյուսերական նոր նախագծի համար։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2007՝ «Копий нет», Караты խմբի կազմում
  • 2009՝ «Основы», Караты խմբի կազմում
  • 2010՝ «Не альбом» որպես ARTIK
  • 2013՝ #РайОдинНаДвоих, ARTIK & ASTI խմբի կազմում
  • 2015 (փետրվար)՝ «Здесь и сейчас», ARTIK & ASTI խմբի կազմում
  • 2017 (ապրիլ)՝ «Номер 1», ARTIK & ASTI խմբի կազմում

Սաունդթրեքներ խմբագրել

  • 2010՝ Город-Герой Севастополь՝ «Ես Սևաստապոլցի եմ» ֆիլմի սաունդթրեքը, СВО-ի հետ միասին

Տեսահոլովակներ խմբագրել

Artik & Asti-ի կազմում
  • 2011՝ Моя последняя надежда
  • 2012՝ Облака
  • 2013՝ Сладкий сон
  • 2013՝ Держи меня крепче
  • 2013՝ На край земли
  • 2013՝ Больше чем любовь
  • 2014՝ Очень Очень
  • 2014՝ Половина[16]
  • 2014՝ Никому не отдам
  • 2015՝ Кто я тебе?
  • 2016՝ Тебе всё можно
  • 2016՝ Я твоя
  • 2017՝ Неделимы

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Юлия Савичева и Джиган - Отпусти (авторы)». Национальный музыкальный портал Красная звезда.
  2. «Биография Artik на сайте канала Музыка Первого (Первый канал)». Музыка Первого. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Автор А. Умрихин». Первое музыкальное издательство. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  4. «Авторы песни Димы Билана и Джигана - Крик моей души». Первое музыкальное издательство. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  5. «Авторы песни Artik feat. Asti & DJ SMASH - Одна на миллион». Первое музыкальное издательство. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  6. «Исполнитель и продюсер Артик и его подопечная Asti представили совместное видео». журнал «Cosmopolitan».
  7. 7,0 7,1 «Биография группы Караты». Piter FM.(չաշխատող հղում)
  8. «Биография группы Artik feat. Asti на Яндекс.Музыка». Яндекс.Музыка.
  9. «Artik feat. Asti - Моя последняя надежда (3 000 000 просмотров)». Moon Records.
  10. «Альбом Artik feat. Asti стал дважды платиновым». Warner music. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Альбом Artik feat. Asti вошел в ТОП-10 наиболее скачиваемых альбомов в iTunes». TopHit. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Биография Artik feat. Asti на Европа+». Европа+. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Artik feat. Asti стали Лучшим поп-проектом». Starhit.
  14. «Номинанты премии Russian MusicBox 2016». Russian Musicbox. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  15. «Artik feat. Asti в Топ-10 iTunes». Музыка Первого. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  16. «Презентация клипа "Половина"». oops.ru.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել