Լևան Գոռոզիա, L’One (հոկտեմբերի 9, 1985(1985-10-09), Կրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացական արմատներով ռուս ռեփեր, Phlatline խմբի նախկին անդամ։ DJ Pill.One-ի հետ միասին եղել է WDKTZ (weedkatz) պրոեկտի հիմնադիր։ 2012 թվականին սկսել է համագործակցել ռուսական Black Star Inc. սոլո լեյբլի վրա։ Սեփականատեր է Black Star Wear ապրանքանիշի անվան տակ հանդես եկող «Cosmokot» հագուստի արտադրության[1]։

L’One
Բնօրինակ անունԼևան Գոռոզիա
Նաև հայտնի է որպեսL'One
Ծնվել էհոկտեմբերի 9, 1985 (39 տարեկան)
Յակուտսկ
Երկիր Ռուսաստան
Ժանրերհիփ հոփ և ռեփ
Մասնագիտությունռեփեր և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլBlack Star Inc.
 L'One Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դեռահաս հասակում նա տեղափոխվել է քաղաք՝ Յակուտսկ, որտեղ սկսել է իր ստեղծագործական կյանքը։ Լևանը երեխա ժամանակվանից եղել է Յակուտսկի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում, սակայն ծնկի վնասվածքը թույլ չի տվել շարունակել սպորտային ճանապարհը, որի պատճառով նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է միայն ստեղծագործական աշխատանքի վրա։

Յակուտսկում L'One-ը եղել է ԶԼՄ-ների անձնավորություն, խաղացել КВН-ում (ՈՒՀԱ), և հետագա 3 տարիների ընթացքում դարձել Յակուտսկի ՈՒՀԱ ակումբի լիգայի առաջատար ուսանող։ Զուգահեռաբար աշխատում է ռադիոյում և հեռուստատեսությունում։ Ավելի ուշ ձայնագրել և թողարկել է իր առաջին մենակատար ալբոմը։ 2005 թվականին նա Յակուտսկից տեղափոխվել է Մոսկվա և, իր գործընկեր Nel'om (Նել'օմ)-ի հետ միասին ստեղծել Marselle (Մարսել) խումբը։ 2009 թվականին Լևանը թողարկեց Phlatline in da building սկավառակը, որը նվիրված էր լեյբլի հինգերորդ տարեդարձին։ Այդ սկավառակում ներկայացվել են «Marselle»-ի և ST-ի նոր աշխատանքները։ Ընկերությանը աջակցելու համար նկարահանվել է Marselle и ST» - «Քո տանը» տեսահոլովակը[2]։

2011 թվականի մարտի 31-ին «Marselle» ST և DJ Booch դադարեցրել են համագործակցությունը հիփ-հոփ Agency Phlatline-ի հետ։

2012 թվականի մայիսի 18-ին Լևանը պաշտոնապես դառնում է BlackStar-ի անդամ։

  Ես ստացել եմ առաջարկ աշխատելու Black Star-ի թիմի հետ, մենք հանդիպեցինք և քննարկեցինք աշխատանքային պահերը և որոշեցինք ամեն բան անել միասին։ Կարծում եմ, որ Black Star-ում մենք աշխատում ենք պրոֆեսիոնալների հետ միասին, և մենք պետք է կարողանանք ցույց տալ մի նոր մակարդակի Hip Hop Ռուսաստանում։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Коллекция L`one на Black Star Wear
  2. «Первая премия телеканала MusicBox: музыкальные итоги года и звездные гости шоу». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «L’One» հոդվածին։