«Artik & Asti» , Ուկրաինայի փոփ-խումբ, որը հիմնադրվել է 2010 թվականին` պրոդյուսեր և կատարող Արտյոմ Ուրիխինի (կեղծանուն Արթիկ) կողմից։ Խումբը բաղկացած է երկու մասնակցից` Արթիկից (Արտեմ) և Աստիից (Աննա)[1]։

Artik & Asti
ԵրկիրՈւկրաինա
ԺանրերՓոփ
Գործունեություն2010–ից մինչև այժմ
ԼեյբլWarner Music Russia
Կայքartikasti.com
 Artik & Asti Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

2010 թվականին պրոդյուսեր Արտեմ Ուրիխինը ստեղծեց նոր երաժշտական նախագիծ, բայց դրա համար անհրաժեշտ էր վոկալիստ։ Համացանցում նա հանդիպել է երգչուհի Աննա Ձյուբայի ձայնագրությունը և նրան առաջարկել է համագործակցել։ Կիևի երաժշտական ստուդիայում նրանք ձայնագրեցին իրենց առաջին համատեղ ստեղծագործությունը[2]։

Արթիկի և Աստիի առաջին երգը «Հակաստրեսն» է։ Նրանց երկրորդ երգը՝ «Իմ վերջին հույսը»ՙ հայտնվեց ռադիո-ռոտացիայում և ձեռք բերեց մեծ համբավ[3]։ Այս երգի տեսահոլովակը մի քանի ամսում Youtube-ում հավաքել է 1,5 միլիոն դիտում[4][5]. Խումբը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանում և Եվրոպայում[6]։

2013 թվականին թողարկեցին իրենց դեբյուտային ալբոմը՝ #Դրախտը մեկն է երկուսի համար[7]։ 2014 թվականին Artik & Asti-ն առաջադրվել են «Լավագույն առաջընթաց» անվանակարգում` ռուսական MusicBox-ի երաժշտական մրցանակի համար։ 2015 թվականի փետրվարին տեղի ունեցավ իրենց երկրորդ ալբոմի թողարկումը՝ «Այստեղ և այժմ», որը ներառում էր 12 երգ[8]։ Ըստ Յանդեքս.Մյուզիքի և Յանդեքս.Ռադիոյի, այս ալբոմը դարձավ 2015 թվականին Ռուսաստանում ամենատարածվածներից մեկը[9][10]։ 2016 թվականին փետրվարին խումբը ներկայացրեց իր «Քեզ ամեն ինչ կարելի է» երգի տեսահոլովակը։ Ռեժիսոր Ռինա Կասյուրան որոշեց տեսահոլովակը նկարահանել «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի ոգով։ Տեսահոլովակի հիմնական դերերը կատարեցին դերասանուհի Ագնիա Դիտկովսկիտեն և բալետի պարուհի Այհան Շինժին[11][12]։ 2016 թվականին RU.TV հեռուստաընկերության մրցանակաբաշխությանը խումբը առաջադրվել է երկու անվանակարգերում` «Լավագույն սկիզբը» («Ոչ մեկին չեմ տա» երգը) և «Տեսանյութի լավագույն դերակատար» («Քեզ ամեն ինչ կարելի է» տեսանյութը)[13]։ Muz-TV մրցանակաբաշխության ժամանակ խումբը առաջադրվել է «Տարվա բեկում» անվանակարգում[14]։

2017 թվականի մարտի 7-ին ՎԿ-ի պաշտոնական էջում խմբի անդամները հրապարակեցին իրենց երրորդ ալբոմի թողարկման ամսաթիվը և անվանումը։

2017 թվականի մարտի 16-ին Artik & Asti-ն ներկայացրեց իր նոր երգը՝ «Անբաժանելի» նոր ալբոմից։

2021 թվականի նոյեմբերի 2-ին Արթիկը հայտարարեց երգչուհի Ասթի խմբից հեռանալու մասին։ Խումբն իր գործունեությունը շարունակել է այլ կազմով։

Խմբի կազմ խմբագրել

Artik խմբագրել

Արտյոմ Ուրիխինին ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Զապորոժիե քաղաքում։ 11 տարեկանում նա հետաքրքրված է հիփ հոփով[2]։ Իր առաջին ձայնագրումը նա կատարել է 1997 թվականին։ Նա ելույթ է ունեցել տեղի ակումբներում։ 2003 թվականին նա հիմնեց «Կարատի» խումբը և տեղափոխվեց Կիև։ Նրա խումբը անմիջապես հայտնի դարձավ[7]։ Հետագայում Արթիկը համագործակցում է բազմաթիվ հայտնի կատարողների հետ, որոնց այդ թվում էին Յուլիա Սավիչևան, Աննա Սեդոկովան, DJ Smash-ը, Իվան Դորնը[2]։

Asti խմբագրել

Աննա Ձյուբան ծնվել է 1990 թվականին հունիսի 24-ին[3], մեծացել է Չերկասի քաղաքում[4]։ Փոքր տարիքից սկսած երաժշտություն էր սիրում։ Իր պատանեկության տարիներին նա ձայնագրում է իր առաջին երգերը[3]։

Սկավառակագրություն խմբագրել

Անվանում Տեղեկություն
#Դրախտը մեկն է երկուսի համար
Այստեղ և այժմ
Թիվ 1

Տեսագրություն խմբագրել

Տարի Տեսանյութ Ռեժիսոր Ալբոմ
2011 «Իմ վերջին հույսը»
Ա. Լիսանով
#Դրախտը մեկն է երկուսի համար
2012 «Դու չես մոռանա»
Արտյոմ Ումրիխին (Արթիկ)
«Ամպեր»
2013 «Քաղցր երազանք»
Ալեքսեյ Ֆիգուրով
«Պահիր ինձ ամուր»
Ստանիսլավ Մորոզով
«Երկրի ծայրին»
Indy Hait
«Ավելին, քան սեր»
Ստանիսլավ Մորոզով
2014 «Շատ-շատ»
Indy Hait
«Կես»
Պավել Խուդյակով
Այստեղ և այժմ
«Ոչ մեկին չեմ տա։»
Ալեկսեյ Վերենչիկ
2015 «Ով եմ քեզ համար»
Նադեժդա Բեդժանովա
«Քեզ ամեն ինչ կարելի է»
Ռինա ԿԱսյուրա
2016 «Ես քոնն եմ»
Յուջին
Թիվ 1
2017 «Անբաժանելի»
Ալեկսեյ Գոլուբև
«Թիվ 1»
Սիմոն Սափրիչյան
«Ինչո՞ւ եմ քեզ պետք!»
Դմիտրի Լիտվենենկո
2018 «Հրեշտակ»
Mareta Keligova
«Անհավանական»
Simon
առանց ալբոմի
2019 «Տխուր դենս»
(feat. Արտյոմ Կաչեր)
VISNU

Դիագրամներ խմբագրել

Տարի Անվանում Դիագրամ[15] Ալբոմ
ԱՊՀ (Թոփհիթ, Լավագույն թոփ 100) Ռուսաստան (Թոփհիթ, Ռուսական թոփ 100) Ռուսաստան (Թոփհիթ, Մոսկովյան թոփ 100) Ռուսաստան (Թոփհիթ, Սանկտ Պետերբուրգյան թոփ 100) Ուկրաինա (Թոփհիթ, Ուկրաինական թոփ 100) Ուկրաինա (Թոփհիթ, Կիևյան թոփ 100) Audience Choice Թոփհիթ 100 ԱՊՀ (Թոփհիթ, Ընդհանուր տարեկան)
2014
«Կես»
80 117 100 78 25 6 Այստեղ և այժմ
2016
«Քեզ ամեն ինչ կարելի է»
27 31 34 19 132 13
«Ես քոնն եմ»
68 77 70 53 4 Թիվ 1
«Չեմ տա»
(Մարսել feat. Artik & Asti)
76 Սիրո, տխրության և ուրախության մասին
(альбом Մարսել)
2017 «Անբաժանելի» 1 1 9 461 937 9 Թիվ 1

«—» երգը չի ներկայացվել։

Մրցանակների ցանկ խմբագրել

  • 2015 թվական
    • «Ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունում հաղթել է «Լավագույն փոփի նախագիծ» անվանակարգում։
  • 2016 թվական
    • Արժանացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի` «Քեզ ամեն ինչ կարելի է» երգի համար։
    • Արժանացել է «Գլխավոր լիգա» մրցանակի` «Քեզ ամեն ինչ կարելի է» երգի համար։
  • 2017 թվական
    • Արժանացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի` «Անբաժան» և «Չեմ տա» երգերի համար։
    • Արժանացել է «Գլխավոր լիգա» մրցանակի` «Անբաժան» երգի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталья Зверева (2015 թ․ ապրիլի 21). «Artik & Asti: «Наша жизнь – курьёзный случай!»». газета «Аргументы и факты». Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Artik & Asti: «У каждого из нас своя личная жизнь»». msn.com. 2015 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Новые звезды: Artik&Asti». журнал «Cosmopolitan». 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  4. 4,0 4,1 «Artik & Asti: музыка рождается сразу». total.kz. 2015 թ․ հուլիսի 30. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  5. «Artik feat. Asti - Моя последняя надежда (3 000 000 просмотров)». Moon Records.
  6. «Группа Artik & Asti рассказали о планах и успехе». журнал «Cosmopolitan». 2015 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  7. 7,0 7,1 «Artik&Asti». muz1.tv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  8. «Artik & Asti представляют альбом «Здесь и сейчас»». rusradio.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  9. «Музыкальные итоги года: что слушали россияне в 2015 году». fashiontime.ru. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  10. «Альбом Artik feat. Asti вошел в ТОП-10 наиболее скачиваемых альбомов в iTunes». TopHit. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  11. «Artik & Asti сняли собственную версию «50 оттенков серого»». rusradio.ru. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  12. «Им все можно: звезды на презентации провокационного видео Artik & Asti». woman.ru. 2016 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  13. «Премия RU.TV 2016». ru.tv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  14. «Номинанты Премии МУЗ-ТВ 2016». premia.muz-tv.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  15. «Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Artik & Asti» հոդվածին։