Aqua vitae (լատ․՝ կյանքի ջուր), էթիլային սպիրտի ջրային լուծույթի միջնադարյան եվրոպական անվանումը, որը ստացվել է գինու, գարեջրի, էլի կամ խմորման այլ արգասիքների թորման մեթոդով թորման կաթսայում: Տերմինը ներմուծվել է իսպանացի բժիշկ և ալքիմիկոս Արնոլդ Վիլանովացու կողմից (մոտ 1240-1311 թվականներ)[1], որն օգտագործում էր aqua vitae-ն որպես դեղամիջոց[2], սակայն ըստ այլ տարբերակների՝ հեղուկի անվանումը տրվել է խաչակրաց արշավանքներին մասնակցած վանականների կողմից, որոնք իմացել էին ալկոհոլի թորման եղանակը արաբներից[3]: Միջնադարյան վանական միաբանությունները պատրաստում էին aqua vitae-ն մացերացիայի մեթոդով (բուսական հումքի սառը թրջում թորվածքի մեջ):

14-15-րդ դարերում Իտալիայում aqua vitae-ն հայտնվում է վաճառքում և օգտագործվում է օղիների և լիկյորների պատրաստման համար[2]: 16-րդ դարի սկզբին Շոտլանդիայում վիսկիի արտադրության մենաշնորհը ստացավ Էդինբուրգի վիրաբույժների և վարսավիրների գիլդիան, իսկ հետո 1579 թվականին խորհրդարանն արգելել է aqua vitae-ի արտադրությունը գյուղացիներին և ոչ ազնվական ծագում ունեցող անձանց, ինչը հանգեցրեց ապօրինի թրմօղու արտադրության ժամանակաշրջանի և aqua vitae-ի հիման վրա առաջացած վիսկիի հանրաճանաչության աճի[4]:

Որոշ ալկոհոլային խմիչքներ, որոնք հիմնված են ալկոհոլի թորման վրա, ունեն համապատասխան անուն՝ աքվավիթ (սկանդ.), օկովիտա (ուկր․, լեհ.[5]), ակավիտա (բել.), eau-de-vie (Ֆր.), Վիսկի (իրլ. uisce beathadh[6]) և այլն, բայց զգալիորեն տարբերվում են սկզբնական հումքով, բաղադրիչներով և արտադրության եղանակով: Այսպիսով, Շոտլանդական Lindores Abbey դիստիլերիայում աքվա-վիտայի միջնադարյան բաղադրատոմսը վերստեղծելուց հետո՝ 2021 թվականին Սննդամթերքի եվրոպական հանձնաժողովին դիմում[7] է ներկայացվել թորվածքների հիման վրա «Բուսաբանական սպիրտներ» (botanical spirits) ալկոհոլային խմիչքների նոր կատեգորիայի ստեղծման մասին՝ օգտագործելով մացերացիայի (թրմելու) մեթոդը, բայց առանց շաքարի օգտագործման:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Душенко К.В., Багриновский Г.Ю. Aqua vitae // Большой словарь латинских цитат и выражений / Под науч. ред. Д.О. Торшилова. — 2-е изд., испр. и доп. — М.: Азбука-Аттикус, 2017. — С. 59. — 912 с.
  2. 2,0 2,1 «Спирт виноградный». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Тузмухамедов Э. Р. Виски: Путеводитель. — 5-е изд., перераб.. — М: ББПГ, 2011. — 384 с. — ISBN ISBN 978-5-93679-159-8
  4. «History of Scotch Whisky». www.clubwhisky.com. Արխիվացված է օրիգինալից 2021-03-04-ին. Վերցված է 2021-06-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Оковитка // Толковый словарь живого великорусского языка: в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб.: Типография М. О. Вольфа, 1881. — Т. 2. — С. 686.
  6. Виски // Большая российская энциклопедия. Том 5. — М., 2006. — С. 380.
  7. «Lindores Abbey: колыбель виски». Simple Wine News (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-11-ին. Վերցված է 2021-06-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)