Alpha Tauri, հագուստի նորաձևության ապրանքանիշ, որը հիմնադրվել է 2016 թվականին նորաձևության ինդուստրիայում Red Bull բրենդի ներկայությունն ընդլայնելու համար[1]։ Անունը վերցված է Ալդեբարանից /Ալֆա Ցուլից (լատիներեն հնչում է որպես Alpha Tauri), վառ աստղից, կարմիր հսկայից՝ Ցուլ համաստեղություն<ում և գիշերային երկնքում ամենապայծառ աստղերից մեկից[2][3]։ Alpha Tauri (Ալֆա Ցուլ) բրենդի անվանումը նաև հարգանքի տուրք է մատուցում հիմնադրող ընկերությանը՝ Red Bull-ին։ Շտաբ գրասենյակը գտնվում է Ավստրիայում՝ Զալցբուրգում։

Alpha Tauri
Տեսակառևտրային կազմակերպություն
Հիմնադրված է2016
ՍեփականատերRed Bull GmbH
Կայքalphatauri.com(անգլ.)(իտալ.)
 AlphaTauri Վիքիպահեստում

Նորաձև միտումներ խմբագրել

Թողարկման պահից ի վեր՝ բրենդը մասնակցել է բազմազան միջազգային նորաձևության ցուցադրությունների, օրինակ՝ FashionTech[4] նաև տարվա մեջ երկու անգամ՝ Բեռլինի նորաձևության շաբաթին[5], որտեղ այն ցուցադրել է 3D տեխնոլոգիայի օգտագործումը հագուստի մշակման մեջ ճապոնական Shima Seiki ընկերության 3D Knit lab-ի օգնությամբ[6][7]։

Նորարարություն և եզակի տեխնոլոգիաներ խմբագրել

Alpha Tauri-ն մշակել և արտոնագրել է սեփական տեքստիլ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Taurex[8][9]՝ մշակված շվեյցարական Schoeller Textil AG ընկերության հետ համագործակցությամբ[10], որը մասնագիտացած է նորարարական հյուսվածքների և տեքստիլ տեխնոլոգիաների զարգացման և արտադրության մեջ[11]։

Հավաքածու խմբագրել

Ապրանքանիշը միշտ թողարկում է հագուստի և աքսեսուարների հավաքածուներ իր երկրպագուների համար[12], որն իր մեջ ներառում է վերարկու, վերնաշապիկ, սվիտեր, մարզաշապիկ, պայուսակ և այլն։ 2018 թվականին խանութն ուներ երկու ֆիրմային խանութ՝ մեկը Գրացում, մյուսը՝ Զալցբուրգում[13][14][15]։

Ավտոսպորտ խմբագրել

Ֆորմուլա 1 խմբագրել

Scuderia Toro Rosso թիմի մարզաբազայում, որը 2006-2019 թվականներին հանդես է եկել Ֆորմուլա 1-ի առաջնությունում և պատկանում է Red Bull GmbH-ին, 2020 թվականի մրցաշրջանից ստեղծվել է Scuderia AlphaTauri-ն, որը գտնվում է Իտալիայում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Get a First Look at the Debut Collection From AlphaTauri, Red Bull's New Fashion Brand». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  2. Falkner, David E. The Winter Constellations // The Mythology of the Night Sky. — 2011. — С. 19—56. — (Patrick Moore's Practical Astronomy Series). — ISBN 978-1-4614-0136-0 — doi:10.1007/978-1-4614-0137-7_3
  3. Richard H. Allen Star Names: Their Lore and Meaning. — Courier Corporation, 2013. — С. 284. — ISBN 978-0-486-13766-7
  4. «FashionTech-Vortrag von Alphatauri: Wie catcht man Gen Z?». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  5. «FASHIONTECH JANUAR 2018: EXPERTEN DISKUTIEREN ÜBER DIE DIGITALISIERUNG DER MODEBRANCHE». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  6. «At a private event held in Berlin, AlphaTauri opened its first 3D-Knit Lab pop-up at the famous Kaufhaus des Westens, better known as KaDeWe». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  7. «Eine neue Ära hat begonnen». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  8. «TAUREX». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  9. «HUNGER WANTS: ALPHATAURI'S WOMEN KAAV TAUREX® TRENCH COAT». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  10. «So startet die Red Bull-Marke AlphaTauri in den Herbst». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  11. «schoeller». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  12. «Red Bull's AlphaTauri Delivers a Future-Ready AW18 Campaign». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  13. «Echt unglaublich, aber wahr: Dieser Trenchcoat macht dich fit!». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  14. «THE SPRING/SUMMER 2019 COLLECTION».(չաշխատող հղում)
  15. «THE AUTUMN/ WINTER COLLECTION 2019».(չաշխատող հղում)
  16. «Toro Rosso's name change to AlphaTauri confirmed in provisional 2020 entry list». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alpha Tauri (ապրանքանիշ)» հոդվածին։