Red Bull
Red Bull GmbH (հայերեն՝ Կարմիր ցուլ), էներգետիկ ըմպելիք արտադրող ավստրիական ընկերություն (դրանցից ամենահայտնին համանուն գազավորված «Ռեդ Բուլ» ըմպելիքն է)։ Այն բազմաթիվ սպորտային մրցումների (ավտոարշավ, հեծանվային սպորտ, սնոուբորդինգ, մոտոցիկլային սպորտ, կիբեռսպորտ և այլն) հովանավոր և կազմակերպիչ է։
Red Bull | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և մասնավոր ընկերություն |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1987[1] |
Հիմնադիր | Dietrich Mateschitz? և Չալեո Իյուվիդյա |
Վայր | Fuschl am See, Ավստրիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Dietrich Mateschitz? |
Արդյունաբերություն | ըմպելիքների արտադրություն և մեդիա արդյունաբերություն |
Հասույթ | ▼5,04 մլրդ € (2018) |
Աշխատողների թիվ | ▲12 239 մարդ (դեկտեմբերի 31, 2018) |
Դուստր ընկերություններ | Red Bull Racing Team?, Red Bull Racing?, Scuderia AlphaTauri? և Q116211582? |
Կայք | redbull.com(գերմ.)(անգլ.) |
![]() |
ՊատմությունԽմբագրել
1982 թվականին՝ Արևելյան Ասիայում գործուղման ժամանակ, Դիտրիխ Մատեշիցը հետաքրքրվել է այն ժամանակ արդեն բավականին հայտնի էներգետիկ ըմպելիքներով։ Նա գնել է Թաիլանդում հայտնի «Krating Daeng» (թարգմանաբար՝ «կարմիր ցուլ») ապրանքանիշի և ճապոնական «Taisho Pharmaceuticals» ընկերության բաղադրատոմսի օգտագործման արտոնագրային իրավունքները։ Ի դեպ, այդ ճապոնական ընկերությունը մինչ օրս Թաիլանդում արտադրում է ըմպելիքի սկզբնական տարբերակը։
1984 թվականին Մատեշիցը Ֆուշլ-ամ-Զեե ավստրիական քաղաքում հիմնել է «Red Bull GmbH» ընկերությունը։ Բաղադրատոմսի կատարելագործումից (ըմպելիքի հիմնական բաղադրիչներն են մնացել կոֆեինը և թաուրինը, քչացել է շաքարի քանակությունը, ավելացվել է գազը) և մարքեթինգային ծրագրի զարգացումից հետո,1987 թվականին ըմպելիքը հայտնվել է շուկայում[2]։ Այսօր «Red Bull»-ը վաճառվում է ավելի քան 160 երկրներում։
2001 թվականին Դանիայում և Ֆրանսիայում «Red Bull»-ի վաճառքը արգելվել է, քանի որ դրա հիմնական բաղադրիչներ կոֆեինի և թաուրինի համատեղ օգտագործման ազդեցությունը դեռևս ուսումնասիրված չի եղել[3]։
2008 թվականի ապրիլի 1-ին «Red Bull»-ի վաճառքը Ֆրանսիայում վերստին թույլատրվել է, քանի որ թաուրինը փոխարինել են մեկ այլ ամինաթթվով՝ արգինինով[4][5]։ Դա ընկերության կողմից՝ ըմպելիքի բաղադրությունը շտկելու առաջին քայլն է եղել։
2002 թվականին ընկերության կապիտալի շրջանառությունը կազմել է 626 մլն եվրո, 2004 թվականին՝ 1,668 մլրդ եվրո և 2006 թվականին՝ 2,6 մլրդ եվրո։ 2004 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է «Red Bull»-ի 1,9 մլրդ շիշ (ամեն վայրկյան՝ 60 հատ)։ 2006 թվականին այդ թիվը մեծացել է երեք անգամ։
Ռուսաստանում «Red Bull» ըմպելիքը շուկայում է հայտնվել 1998 թվականին։ 2007 թվականին նրան բաժին էր ընկնում շուկայի 23,9 % -ը (գրեթե երկու անգամ զիջում էր PepsiCo-ի Adrenaline Rush ըմպելիքին)[6]։
ՄարքեթինգԽմբագրել
Ընկերությունը Ֆորմուլա-1-ի «Red Bull Racing», «Alpha Tauri», ֆուտբոլային «Նյու Յորք Ռեդ Բուլ», «ՌԲ Լայպցիգ», «Ռեդ Բուլ Զալյցբուրգ» և «Ռեդ Բուլ Բրազիլ» թիմերի տերն է։ Բացի այդ «Red Bull Air Race World Series» աերոբատիկայի և ինքնաշեն թռչող «Red Bull Flugtag» սարքերի չեմպիոնատների կազմակերպիչն է։
ՊատկերասրահԽմբագրել
ՍպորտԽմբագրել
ԱվտոսպորտԽմբագրել
Ֆորմուլա-1Խմբագրել
- Red Bull Racing
- Alpha Tauri
Ռալիի աշխարհի չեմպիոնատԽմբագրել
- Citroën Total WRT (թիմի հովանավոր)
Ռալիի-ռեյդի. Ռալլի «Դակար»Խմբագրել
- ԿԱՄԱԶ-մաստեր (թիմի հովանավոր)
GP2Խմբագրել
- Arden International
- iSport
- ART Grand Prix
ՖԻԱ Ֆորմուլա-2Խմբագրել
- Red Bull
Եվրասիա Ֆորմուլա-3Խմբագրել
IndyCarԽմբագրել
NASCARԽմբագրել
DTMԽմբագրել
Red Bull Audi A4 DTM
WTCCԽմբագրել
WTCC SEAT racing Red bullԽմբագրել
FIA GTкԽմբագրել
ԲիատլոնԽմբագրել
Ավստրիայի հավաքական
Օդային մրցարշավներԽմբագրել
- Red Bull Air Race
ՊարապլաներիզմԽմբագրել
- Red Bull X-Alps
ՖուտբոլԽմբագրել
- Ռեդ Բուլ (Բրագանսա Պաուլսիտա, Բրազիլիա)
- Ռեդ Բուլ (Զալյցբուրգ, Ավստրիա)
- Ռեդ Բուլ (Նյու Յորք, ԱՄՆ)
- Ռեդ Բուլ (Կամպինաս, Բրազիլիա)
- ՌԲ Լեյպցիգ (Լեյպցիգ, Գերմանիա)
Տափողակով հոկեյԽմբագրել
- ՀԿ Ռեդ Բուլ Զալյցբուրգ
- ՀԿ Ռեդ Բուլ Մյունխեն
Կլիֆֆ-դայվինգ (Red Bull Cliff Diving)Խմբագրել
ԿիբերսպորտԽմբագրել
- Red Bull ECL 2013 Grand Finals
- Startale SC2
- OPL[7]
- OG
ՄոտոֆրիսթայլԽմբագրել
Red Bull X-Fighters
ՍքեյթինգԽմբագրել
Red Bull Crashed Ice
MTBԽմբագրել
- Red Bull Rampage
- Red Bull Hardline
- Red Bull Joyride
Բրեյք-դենսԽմբագրել
Red Bull BC One
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20190903001031/https://www.redbull.com/us-en/energydrink/company-profile
- ↑ RedBull.com Ингредиенты
- ↑ Дикая энергия. E-NEWS
- ↑ Red Bull легализовали во Франции. BrandNews, 01 апреля 2008(չաշխատող հղում)
- ↑ «RedBull.fr Ингредиенты»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-23-ին։ Վերցված է 2008-04-14
- ↑ Екатерина Трофимова. Живая вода // Журнал «Секрет Фирмы», № 10(242) от 17.03.2008, http://www.kommersant.ru/doc.aspx?fromsearch=bbea3c40-e392-44c9-bda1-51b76a253e72&docsid=866390
- ↑ Arvind Hickman (19 апреля, 2016)։ «The remarkable rise of eSports: A golden opportunity for brands - AdNews» (անգլերեն)։ adnews.com.au։ Վերցված է 2016-08-23
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռեդ Բուլի պաշտոնական էջը(անգլ.)
- Red Bull-ի ռուսական կայքը(ռուս.)
- Red Bull էներգետիկ ըմպելիք(ռուս.)