Addicted to You (Քեզանից կախվածության մեջ), կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգը, որը ձայնագրվել է երգչուհու «Sale el Sol» (2010) իններորդ ստուդիական ալբոմի համար։ «Epic Records»-ը թողարկել է երգը որպես 2012 թվականի մարտի 13-ի ալբոմի վերջին (հինգերորդ) երգ։ «Addicted to You» երգը գրված է մերենգե ոճով․ հեղինակներն են Շակիրան, Էլ Կատան, Ջոն Հիլը և Լուիս Ֆերնանդո Օչոան։ Նկատելի է նաև ռեգեթոն ոճի ազդեցությունը։ Երգի բառերը նվիրված են Շակիրայի և նրա սիրեցյալի սիրահարվածության նկարագրությանը։ Չնայած երգի անգլերեն անվանմանը, խոսքերի մեծ մասը կատարվում է իսպաներենով։

«Addicted to You»
Շակիրայի սինգլը
«Sale el Sol» ալբոմից
Թողարկված13 մարտի, 2012
ԺանրՓոփ, Էլեկտրոնային երաժշտություն
Տևողություն2:35
ԼեյբլEpic և Sony Music Latin
ՊրոդյուսերՇակիրա
Շակիրայի սինգլների ժամանակագրություն
«Je l’aime à mourir»
(2011)
«Addicted to You»
(2011)
«Get It Started»
(2012)

Սինգլի թողարկումից հետո քննադատները ընդհանուր առմամբ դրականորեն են արձագանքել և գովաբանել են երգի արագ ռիթմը։ «Addicted to You» երգը Մեքսիկայի Monitor Latino հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին տեղը, որտեղ ավելի ուշ «AMPROFON»-ի կողմից սերտիֆիկացվել է որպես պլատինե։ Երգը հաջողություն է ունեցել նաև Լեհաստանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հիթ-շքերթներում։ ԱՄՆ-ում սինգլը լավ արդյունք է գրանցել լատինոամերիկյան հիթ-շքերթներում։ Billboard Hot Latin Songs-ում զբաղեցրել է իններորդ, իսկ Latin Pop Airplay և Latin Tropical Airplay հիթ-շքերթներում՝ երրորդ հորիզոնականը։

«Addicted to You» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էնթոնի Մանդլերը։ Տեսահոլովակում Շակիրան երգը կատարում է տարբեր տեղերում և տարբեր հագուստներով։ Շատ քննադատներ բարձր են գնահատել տեսանյութի ընդհանուր գրավչությունն ու Շակիրայի արտաքին տեսքը։ Տեսահոլովակը YouTube-ում ունեցել է 100 միլիոն դիտում և այս ձեռքբերման համար Vevo երաժշտական տեսակայքի կողմից արժանացել «Vevo Certified» մրցանակի։

Պատմություն և նկարագրություն խմբագրել

«Addicted to You» երգը գրել են դոմինիկացի ռեփեր և պրոդյուսեր Էլա Կատոյը, ամերիկացի պրոդյուսերներ Ջոն Հիլը, Լուիս Ֆերնանդո Օչոան և Շակիրան՝ վերջինիս «Sale el Sol» 9-րդ ստուդիական ալբոմի համար[1]։ Առաջին անգամ ալբոմը նշանավորվել է, երբ Շակիրան աշխատել է Էլ Կատոյի հետ, և նրանց համագործակցությունը սկսվել է այն բանից հետո, երբ Շակիրան ցանկություն է հայտնել փորձարկել մերենգե երաժշտությունը, ասելով. «Ես մեծացել եմ մերենգե լսելով, դա իմ կյանքի մեծ մասն է, և ես կարոտում եմ այն»[2]։ Մերենգեն Դոմինիկյան Հանրապետությունից ծագող երաժշտության և պարի ոճ է, և այն բանից հետ, երբ ամերիկացի ռեփեր Pitbull-ը խորհուրդ է տվել այն երգչուհի Էլ Կատոյին, Շակիրան մեկնել է վերջինիս երկիր և նրա հետ սկսել ձայնագրություններ անել Սանտո Դոմինգոյի «փոքրիկ» ստուդիայում[3]։ Էլ Կատան Շակիրայի հետ իր համագործակցության մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ այս փոքրիկ ստուդիան այս պահին կլիներ ամբողջ աշխարհի տեսադաշտում, ես չէի հավատա դրան»[3]։ 2012 թվականի մարտի 14-ին Շակիրայի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ «Addicted to You» երգը դառնալու է հինգերորդ և վերջին սինգլը, որը կթողարկվի «Sale el Sol» ալբոմով[4]։ Այն մեկ օր շուտ հասանելի է դարձել «Amazon»-ում և «ITunes»-ում երաժշտության ներբեռնման համար[5][6]։

Ըստ Շակիրայի՝ «Sale el Sol» ալբոմն ունի երեք «ուղղություն», որոնցից մեկն ալբոմի «լատինաամերիկյան, արևադարձային ուղղությունն է»[2]։ «Addicted to You» երգը ալբոմի մյուս երգերի հետ միասին երաժշտական այս ուղղության հիմնական օրինակն է[7]։ Մենգենեից բացի, «Addicted to You»-ը պարունակում է ռեգեթոն ոճի տարրեր և ունի «1970-ական թվականների ուժեղ կրկներգ և Կոպակաբանայի հնչյուններ»[7][8]։ Չնայած անգլերեն վերնագրին, «Addicted to You» երգի բառերը անգլերեն են երգվում միայն կրկներգում, իսկ երգի մնացած մասը երգվում է բացառապես իսպաներենով[9]։ Բառերը մանրամասն նկարագրում են Շակիրայի՝ իր սիրեցյալի նկատմամբ սիրահարվածությունը[10]։

Քննադատություն խմբագրել

Երաժշտական քննադատները հիմնականում դրական գնահատականներ են տվել «Addicted to You» սինգլին։ «The Stanford Daily» թերթի խմբագիր Ջենիֆեր Շաֆերը նշել է, որ երգը խանգարում է ունկնդրին «հանգստանալ» և «շտապեցնում է միանալ պարային ռիթմին»[11]։ «The Boston Globe» խմբագիր Միշել Մորգանտն այս երգը ընտրել է որպես «մերենգեի և ռոքի նոր հիբրիդի օրինակ, որում պարզ ռիֆերը վերածվում են ձայնասկավառակի շարժիչ ռիթմի, ինչն անկրկնելի է»[12]։ «Terra USA»-ի աշխատակից Կառլոս Մասիասը, սակայն, «Addicted to You»-ին բացասական գնահատական է տվել և քննադատել է «էժանագին ստեղնաշարային գործիքի օգտագործումը, որը ստեղծում է հարսանիքների երաժշտություն հիշեցնող մեղեդի»[8]։ 2013 թվականին «Latina» ամսագիրը «Addicted to You» երգն ընդգրկել է «13 լավագույն espanglish երգեր» ցանկում[13]։ 2013 թվականին կայացած 28-րդ պարային երաժշտության միջազգային մրցանակաբաշխության ժամանակ «Addicted to You»-ն առաջադրվել է «Լավագույն լատինաամերիկյան պարային երգ» մրցանակին[14]։ 2013 թվականին սինգլը նաև առաջադրվել է «Billboard Latin Music Awards» մրցանակի «Լատինաամերիկյան տարվա փոփ երգ» անվանակարգին[15]։ Էլ Կատան նվաճել է ASCAP լատինական մրցանակը փոփ կատեգորիայում՝ որպես «Addicted to You» երգի հեղինակ[16]։

Առևտրային տեսանկյունից «Addicted to You» հատուկ հաջողություն է ունեցել Մեքսիկայում։ Սինգլը հասել է ամենաբարձր դիրքերին մեքսիկական Monitor Latino չարտում[17] և հետագայում հավաստագրվել է որպես պլատինե Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից՝ վաճառվելով 60 000 օրինակով[18]։ Երգը նաև նվաճել է լեհական Airplay չարտի առաջին հորիզոնականը[19]։ Ֆրանսիայում և Իսպանիայում սինգլը զբաղեցրել է համապատասխանաբար 15-րդ[20] և 14-րդ[1] հորիզոնականները։ «Addicted to You» երգը հաջողություն է ունեցել նաև լատինականամերիկյան չարտերում՝ ընդհանուր առմամբ 20 շաբաթ զբաղեցնելով ԱՄՆBillboard Hot Latin Songs-ի 9-րդ հորիզոնականը[21]։ Latin Pop Airplay և Latin Tropical Airplay չարտերում «Addicted to You» երգը գրավել է 3-րդ հորիզոնականը՝ համապատասխանաբար զբաղեցնելով այն 26 և 13 շաբաթ[22][23]։ Երգը նաև արժանացել է BMI-ի Latin Awards 2011 մրցանակին[24]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

«Addicted to You» երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսորը Էնթոնի Մանդլերն է՝ ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարիտա շրջանի Վալենսիա քաղաքից[9][25]։ Տեսահոլովակի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի մայիսի 2-ին և դարձել «թրենդային թեմա» Թվիթթերում[10]։ Շակիրայի անսյուժե երաժշտական տեսահոլովակում երգը կատարվում է տարբեր վայրերում. «գալարվում է» մոմերով լուսավորված սենյակում մահճակալի վրա, պարում է «քաղաքի հին իսպանական ոճով» փողոցներում «որոշակի բուսականության» ֆոնի վրա, ինչպես նաև «լողանում է լոգարանում»[9][10]։ Տեսանյութի ամբողջ ընթացքում Շակիրան ներկայանում է բարձր նորաձևության տարբեր հագուստներով՝ պուտիկավոր, հաստ կաշվե գոտիով և բարձր սև ներքնազգեստով, կտրված լողազգեստով և երկար գծավոր մաքսի կիսաշրջազգեստով, ինչպես նաև սպիտակ մինի վերնաշապիկով[25]։ Այս տեսահոլովակում Շակիրան նաև աչքի է ընկնում իր «գզգզված» շեկ մազերով[25]։

Տեսանյութն ընդհանուր առմամբ լավ է ընդունվել քննադատների կողմից։ «Daily Mail» թերթի խմբագիր Անդրեա Մագրատը Շակիրայի արտաքին տեսքը բնութագրել է որպես «ավելի սեքսուալ, քան երբևէ»[25]։ MTV հեռուստաալիքի աշխատակից Ջենա Հալի Ռուբենշտեյնը բարձր է գնահատել Շակիրայի տեսքը տեսահոլովակում, ասելով, որ նա «խելագարվելու աստիճան „en pointe“ է» այն ժամանակ, երբ «անում է ազդրի այդ տարօրինակ շարժումը, որը ոչ ոք չի կարող կրկնօրինակել»[9]։ Idolator կայքի աշխատակից Բեքի Բեյնը հայտարարել է, որ տեսանյութը կարելի է անվանել «լիակատար հաջողված» այն դեպքում, եթե «Շակիրայի տեսանյութը դիտելու հիմնական նպատակը կայանա նրանում, որ հետևես, թե ինչպես է կոլումբիացի երգչուհին իր ազդրը պտտեցնում գեղեցիկ ֆոներին՝ բաց հագուստ հագած»[26]։ Տեսանյութը հայտնի է դարձել YouTube տեսակայքում և արժանացել VEVO երաժշտական տեսակայքի «Vevo Certified» մրցանակին՝ որպես ավելի քան 100 միլիոն դիտում ունեցող տեսահոլովակ[27]։

Հիթ-շքերթներ և հավաստագրեր խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2012) Լավագույն
հորիզոնական
  Ultratop Flanders[28] 27
  Ultratop Wallonia[29] 18
  SNEP[30] 15
  FIMI[31] 49
  Մեքսիկա (Monitor Latino)[17] 1
  Polish Airplay Top 20[32] 1
  Ռումինիա (Airplay 100)[33] 7
  IFPI[34] 43
  PROMUSICAE[35] 14
  Schweizer Hitparade[36] 70
  Latin Songs (Billboard)[37] 9
  Latin Regional Mexican Airplay (Billboard)[38] 5
  Latin Tropical Airplay (Billboard)[39] 3

Տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2012) Հորիզոնական
  Բելգիա[40] 97
  Ֆրանսիա (Syndicat National de l’Édition Phonographique)[41] 80
  Իսպանիա (Productores de Música de España)[42] 48
  ԱՄՆ Latin Songs (Billboard)[43] 28

Հավաստագրեր խմբագրել

Երկիր Հավաստագիր Վաճառք
  Մեքսիկա Platinum + Gold[18] 90 000[44]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Shakira- Addicted to You (song)». Spanish Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 «Shakira's Biography». Shakira.com (Archive). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 Pareles, Jon (2010 թ․ հոկտեմբերի 14). «Shakira Conquers New Arenas». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Addicted To You is new single!». Shakira.com (Archive). 2011 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Addicted To You». Amazon. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Addicted to You (Radio Version) – Single». iTunes Store. Apple. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 «Shakira Releases Sale El Sol / The Sun Comes Out Today, October 19th». PR Newswire. UBM plc. 2010 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 Macias, Carlos (2010 թ․ հոկտեմբերի 19). «Sale El Sol Review: Shakira's New Album Delivers Half The Goods». Terra USA. Telefónica. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Rubenstein, Jenna Hally (2012 թ․ մայիսի 2). «New Video: Shakira, 'Addicted To You'». MTV. Viacom Media Networks. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. 10,0 10,1 10,2 Villa, Lucas J (2012 թ․ մայիսի 4). «Shakira premieres new video for 'Addicted to You' (video)». TheCelebrityCafe.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. Schaffer, Jennifer (2010 թ․ հոկտեմբերի 29). «Review: Shakira's 'Sale el Sol'». The Stanford Daily. The Stanford Daily Publishing Corporation. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. Morgante, Michelle (2010 թ․ հոկտեմբերի 18). «Review: Shakira strips it down on 'Sale El Sol'». The Boston Globe. The New York Times Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. Araceli, Cruz The 13 Best Songs in Spanglish (und) // Latina[en] : magazine. — 2013.
  14. «IDMA Nominees for the year 2012 presented in 2013». Winter Music Conference. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. «Premio Billboard 2013: Don Omar, Romeo y Jenni Rivera los más nominados». HuffPost (իսպաներեն). AOL. 2013 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. «21st Annual El Premio ASCAP 2013 – Pop». ASCAP Latin Awards. American Society of Composers, Authors and Publishers. 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. 17,0 17,1 «Top 20 General» (իսպաներեն). Monitor Latino. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. 18,0 18,1 «Certificaciones 2013» (իսպաներեն). Certificados Musicales AMPROFON. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «Top 5 airplay» (լեհերեն). Związek Producentów Audio-Video (ZPAV). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Shakira- Addicted to You (Chanson)» (ֆրանսերեն). Les Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. «Shakira- Chart History (Hot Latin Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «Shakira- Chart History (Latin Pop Airplay)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «Shakira — Chart History (Tropical Songs)». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. «Carlos Vives and Top Latin Songwriters Honored at 21st Annual BMI Latin Music Awards». Broadcast Music, Inc. 2014 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 Magrath, Andrea (2012 թ․ մայիսի 2). «In the bath with Shakira! Singer gets hot and steamy in video for new single Addicted To You». Daily Mail. Associated Newspapers. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  26. Bain, Becky (2012 թ․ մայիսի 2). «Shakira Is Muy Bonita In Her "Addicted To You" Video». Idolator. Spin Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  27. «Shakira Hits Vevo Milestone: 'Addicted To You' Certified With 100 Million Views [Video]». Latinos Post. 2013 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  28. Ultratop.be — Shakira — Addicted to You (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  29. Ultratop.be — Shakira — Addicted to You (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  30. Lescharts.com — Shakira — Addicted to You (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  31. Italiancharts.com — Shakira — Addicted to You (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  32. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  33. «Airplay 100 – Cristi Nitzu | Kiss FM – 17 сентября 2012». Kiss FM. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Note: User may scroll down the 'Podcasturi' menu to play or download the respective podcast.
  34. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201229.
  35. Spanishcharts.com — Shakira — Addicted to You Canciones Top 50. Hung Medien.
  36. Shakira — Addicted to You swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  37. Shakira Album & Song Chart History Billboard Latin Songs for Shakira.
  38. Shakira Album & Song Chart History Billboard Latin Regional Mexican Airplay for Shakira.
  39. Shakira Album & Song Chart History Billboard Latin Tropical Airplay for Shakira.
  40. «Rapports Annuels 2012» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  41. «Classement Singles – année 2012» (ֆրանսերեն). Syndicat National de l’Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  42. «Top 50 Canciones Anual 2012» (PDF) (իսպաներեն). Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  43. «Shakira- Chart History (Latin Songs Year End)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  44. «Certifications». AMPROFON. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել