«At. Long. Last. ASAP» (ոճավորված՝ «AT.LONG.LAST.A$AP»), ամերիկացի ռեփեր ASAP Rocky-ի երկրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2015 թվականի մայիսի 26-ին՝ A$AP Worldwide, Polo Grounds Music և RCA Records լեյբլների կողմից։ Ալբոմը ի սկզբանե նախատեսված է թողարկել 2015 թվականի հունիսի 2-ին, սակայն քանի որ մի քանի օր առաջ ալբոմը արդեն հայտնվել էր համացանցում, ASAP Rocky-ն և RCA Records-ը փոխում են թողարկման օրը[1][2]։ Այս ալբոմը հաջորդում է նրա դեբյուտային «Long. Live. A$AP» ալբոմին, որը թողարկվել էր 2013 թվականի հունվարին։

At. Long. Last. ASAP
ASAP Rocky ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄայիսի 26, 2015 (2015-05-26)
Ձայնագրված2014-15
ԺանրՀիփ հոփ
Տևողություն66:15
Լեզուանգլերեն
ԼեյբլA$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records
ՊրոդյուսերՄայք Դին
ASAP Rocky-ի ալբոմների ժամանակագրություն
«Long. Live. ASAP»
(2013)
«At. Long. Last. ASAP»
(2015)
Սինգլներ At. Long. Last. ASAP  ալբոմից
  1. «Lord Pretty Flacko Jodye 2 (LPFJ2)»
    Թողարկվել է՝ Հունվարի 7, 2015
  2. «Everyday»
    Թողարկվել է՝ Մայիսի 8, 2015
  3. «LSD»
    Թողարկվել է՝ Մայիսի 21, 2015

Ալբոմը ներառում է 18 երգ, որոնցից 3-ը թողարկվել են որպես սինգլ («Lord Pretty Flacko Jodye 2 (LPFJ2)», «Everyday» և «LSD»)։ Ալբոմի տարբեր երգերում իրենց մասնակցությունն ունեն Ջո Ֆոքսը, Bones-ը, Future-ը, M.I.A.-ը, Սքուլբոյ Քյուն, Քանյե Ուեսթը, Ջուսի Ջեյը, UGK-ը, Ջեյմս Ֆաունտլերոյը, Լիլ Ուեյնը, Ռոդ Ստյուարտը, Միգել, Մարկ Ռոնսոնը, Մոս Դեֆը, A-Cyde-ը և ASAP Yams-ը։

Թողարկման առաջին շաբաթում ալբոմը վաճառվել է 116,000 օրինակով Միացյալ Նահանգներում և գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lord Flacko Jodye Ii On Twitter: "Official Album Relase(sic) In Stores And Online @ Midnight Tonight, Thanx For Listening, Hope Yalh Enjoyed . Bless A$Vp X Life X Rip Yams"». Twitter.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  3. «A$AP ROCKY'S 'A.L.L.A.' DEBUTS AT NO. 1». Rap-Up. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել