ASICS ճապոնական կորպորացիա, որը հանդիսանում է սպորտային կոշիկների և հագուստի արտադրության առաջատարներից մեկը։ Նաև ունի նորաձև ուղղություն, որը կոչվում է Onitsuka Tiger:

ASICS
Изображение логотипа
Տեսակբազմազգ ընկերություն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվԱռողջ միտքը առողջ մարմնում
Հիմնադրված է1949
ՎայրԿոբե, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա,  Գերմանիա և  ԱՄՆ
ՏնօրենMotoi Oyama?
ԱրդյունաբերությունՏեքստիլ արդյունաբերություն
Աշխատողների թիվ9039 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[1][2]
Դուստր ընկերություններasics apparel industry?, ASICS TRADING?, ASICS Japan?, ASICS America Corporation?, ASICS Ventures?, ASICS Sports Facilities?, ASICS Tryus Service?, ASICS playsure? և NISHI Athletic Goods?
Կայքasics.com
Բորսա7936[3]
 ASICS Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

ASICS ընկերության պատմությունը սկսվել է 1949 թվականից՝ հետպատերազմյան Ճապոնիայում։ Կիխատիրո Օնիցուկան (ճապ.՝ 鬼塚 喜八郎) մտածեց, թե ինչպես կարող է նա օգնել ճապոնացի երիտասարդությանը նման երկրի համար ծանր ժամանակաշրջանում[4]։ Պարոն Օնիցուկան որոշեց սպորտային ապրանքանիշ ստեղծել բոլորի համար, որպեսզի սպորտի միջոցով ոգեշնչեն իրենց համաքաղաքացիներին[4]։ Այսպես ստեղծվում է Onitsuka Tiger ապրանքանիշը։

Գոյության առաջին օրերին ընկերությունն իր ապրանքները մատակարարել է միայն Ճապոնիայի և Չինաստանի ներքին շուկային, և դրանից օգտվել են Նայք կորպորացիայի հիմնադիրները՝ Ֆիլ Նայթը և Բիլլ Բուերմանը, ձեռք են բերել սպորտային կոշիկներ և դրանք վաճառել ԱՄՆ-ում[5]։ 1977 թվականից ընկերության ընդլայնման արդյունքում Onitsuka Tiger-ը վերանվանվել էր ASICS-ի՝ «Anima sano in corpore sano» հապավմամբ, որը լատիներեն նշանակում է «առողջ միտքը առողջ մարմնում»։ Կոբե քաղաքում կառուցվել գիտահետազոտական ինստիտուտ՝ սովորելու և պատրաստելու սպորտի համար նախատեսված կոշիկներ[6]։

Ներկա ժամանակ

խմբագրել

Այսօր ASICS ընկերությունը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ սպորտային կոշիկներ և կոշիկներ արտադրող խոշորագույն ընկերությունների շարքում[6]։

2011 թվականի մարտի 31-ի դրությամբ ASICS ունի ավելի քան 5600 աշխատակիցներ ամբողջ աշխարհում[7]։ Վերջին տարիներին ընկերությունը դարձել է ամենաարագ աճող սպորտային կոշիկների ապրանքանիշը Եվրոպայում։ ASICS ապրանքանիշը պատկանում է սպորտային հագուստների և կոշիկների արտադրողների լավագույն բրենդներին։

Գովազդային հովանավորություն

խմբագրել
  • Քրիստոֆ Լեմեթր[8]
  • Ռայան Հոլ[8]
  • Մարա Յամաուչի[8]
  • Լոլո Ջոնս[8]

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ASICS AT A GLANCEASICS.
  2. Annual Report 2019ASICS. — P. 48.
  3. https://www2.jpx.co.jp/tseHpFront/JJK010030Action.do;jsessionid=00B79940DF30181AD9047F06A5225DEF2
  4. 4,0 4,1 «История | ASICS Russia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  5. Phil Knight Shoe Dog: A Memoir by the Creator of NIKE. — Simon and Schuster. — 2016. — 400 с.
  6. 6,0 6,1 «О компании ASICS». skirun.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Overview-アシックス・About Us Արխիվացված 2012-01-21 Wayback Machine
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Спортсмены и федерации, спонсируемые ASICS | ASICS Russia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել