Առողջ միտքը առողջ մարմնում

«Առողջ միտքը առողջ մարմնում» (լատին․՝ Mens sana in corpore sano), լատիներեն թևավոր արտահայտություն. մեջբերում Յուվենալիսի[1] (մոտ 60 - 127-ից հետո) սատիրաներից մեկից[2]։ Ի սկզբանե այն եղել է դիմում աստվածներին՝ խնդրելով ուղարկել և՛ առողջ մարմին, և՛ առողջ ոգի[3].

Mens sana in corpore sano
լատիներեն արտահայտություն, նշանաբան Խմբագրել Wikidata
Լեզուլատիներեն Խմբագրել Wikidata
Գիրլատինական այբուբեն Խմբագրել Wikidata

Արտահայտությունը հաճախ սխալ է մեկնաբանվում, կարծես թե մարմնի առողջությունն ինքնին հանգեցնում է հոգեկան առողջության, սակայն դա հակասում է հեղինակի տված սկզբնական նշանակությանը։

Կոնտեքստ

խմբագրել

Արտահայտությունը հանված է համատեքստից և իրականում ամբողջական նախադասություն չի կազմում: Իրականում Յուվենալիսի միտքը բոլորովին այլ էր։ Ահա թե ինչ է հնչում այս մեջբերումը ավելի մանրամասն տարբերակում.

Órandúm (e)st ut sít mens sán(a) in córpore sáno.
Fórtem pósc(e) animúm, mortís terróre caréntem,
Quí spatiúm vit(ae) éxtrem(um) inter múnera pónat
Náturáe, qui férre queát quos cúmque labóres,
Nésciat írascí, cupiát nihil ét potióres
Hérculis áerumnás credát saevósque labóres
Ét Vener(e) ét cenís et plúma Sárdanapálli.

Orandum est, ut sit mens sana in corpore sano — «Մենք պետք է աղոթենք աստվածներին, որպեսզի առողջ ոգին (խելամիտ, գիտակից, գիտակցված իմաստով) լինի առողջ մարմնում»:

Յուվենալիսի արտահայտությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ այն կրկնեցին անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը (1632–1704) և ֆրանսիացի լուսավորչական գրող Ժան Ժակ Ռուսոն (1712–1778): Բոլոր հեղինակները ելնում էին նրանից, որ առողջ մարմին ունենալը չի ​​երաշխավորում առողջ միտք ունենալը։ Ընդհակառակը, նրանք ասացին, որ պետք է ձգտել այդ ներդաշնակությանը, քանի որ դա հազվադեպ է լինում իրականում։ Այլաբանորեն այն մարդկային ներդաշնակ զարգացման ցանկության մասին է:

Այսպիսով, այս բառակապակցության ավանդական ըմբռնումը բուն իմաստի լրիվ հակառակն է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այս արտահայտության հեղինակը ձգտել է ձևակերպել ներդաշնակորեն զարգացած մարդու գաղափարը, որն ունի երկուսն էլ:

Օգտագործում

խմբագրել
  • Ջոն Լոքը (1632–1704) այս արտահայտությունն օգտագործում է իր «Մտքեր կրթության մասին» գրքում։
  • Այս արտահայտությունը Հայնրիխ ֆոն Տրեյչկեն օգտագործել է իր «Բանակ» աշխատության մեջ՝ ընդգծելու իր գերմանական ազգայնական դոկտրինի առողջ սկզբունքը։ Նրա աշխատանքը կրկնում է 19-րդ դարի վերջի պրուսական հասարակության սկզբունքները։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդեռլանդների հանրային առողջության խորհրդի ղեկավար դոկտոր Կ. Քեյջերը այս արտահայտությունն օգտագործել է որպես հանրային առողջության թիրախ:[4]
  • «Առողջ միտքը առողջ մարմնում»՝ Միացյալ Նահանգների 33-րդ նախագահ Հարի Թրումենի սիրելի արտահայտությունն է եղել:
  • Սպորտային սարքավորումների ASICS ընկերությունն իր անունը ստացել է anima sana in corpore sano հապավումից՝ «առողջ հոգի առողջ մարմնում»:
  • Վարկածներից մեկի համաձայն՝ արտահայտությունը տրամաբանորեն մեջբերված է հետևյալ կերպ. «Առողջ մարմնում առողջ միտքը հազվագյուտ բախտ է»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Децим Юний Ювенал. Сатира Х, 356
  2. Словарь античности, 1989, Ювенал, էջ 671
  3. Словарь античности, 1989, «В здоровом теле здоровый дух», էջ 88
  4. «Leidsch Dagblad | pagina 1». Historische Kranten, Erfgoed Leiden en Omstreken (հոլանդերեն). 1942-10-30. Արխիվացված է օրիգինալից 2017-09-02-ին. Վերցված է 2019-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)