49-րդ հյուսիսային զուգահեռական
49-րդ հյուսիսային զուգահեռականը այն կետերից կազմված շրջանագիծն է, որոնք Երկրի կենտրոնով և հասարակածի վրայի համապատասխան կետերի հետ կազմում են 49°-ի անկյուն։
Անցնում է Եվրոպայով, Ասիայով, Խաղաղ օվկիանոսով, Հյուսիսային Ամերիկայով և Ատլանտյան օվկիանոսով։
Երկրի վրա գտնվող այս լայնության կետերից նայելիս արևը հորիզոնից վերև է գտնվում 16 ժամ 12 րոպե տևողությամբ ամառային և 8 ժամ 14 րոպե տևողությամբ՝ ձմեռային արևադարձերի ժամանակ[1]։
49-րդ զուգահեռականից հյուսիս գտնվող Երկրի մակերևույթը կազմում է նրա ամբողջի 1/8-ից պակաս մասը։
Փարիզ
խմբագրելՓարիզը գտնվում է 49-րդ զուգահեռականից մոտավորապես 15 կմ դեպի հարավ և 48-րդ ու 49-րդ զուգահեռականների միջև գտնվող ամենախոշոր քաղաքն է։ Նրա գլխավոր՝ Շարլ դը Գոլ օդանավակայանը գտնվում է 49-րդ զուգահեռականի վրա։
Միացյալ Նահանգներ-Կանադա սահման
խմբագրելՄիացյալ նահանգների և Կանադայի սահմանի մոտ 3500 կմ-անոց հատվածը համապատասխանում է 49-րդ զուգահեռականին
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.