«2048», ՋավաՍկրիպտ ծրագրավորման լեզվով ստեղծված բրաուզերային խաղ, որի հեղինակը տասնիննամյա իտալացի ծրագրավորող Գաբրիելե Չիրուլլին (իտալ.՝ Gabriele Cirulli) է։ Խաղադաշտը քառակուսի է (4x4): Խաղի նպատակը «2048» սալիկը ստանալն է (ցանկության դեպքում կարելի է շարունակել)։ Խաղի կոդը բաց է և տեղադրված է ծրագրավորողի GitHub էջում[3]։

2048
Изображение логотипа
ՄշակողGabriele Cirulli?
ԴիստրիբյուտորNintendo eShop, Google Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն
Թողարկման թվականմարտի 9, 2014
Պլատֆորմներդիտարկիչ, Nintendo 3DS[1], Apple TV, KaiOS, Անդրոիդ և iOS
Ժանրգլուխկոտրուկ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
USKUSK 0[2]
Կրիչթվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐play2048.co(անգլ.)
 2048 (video game) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
«2048» խաղի վերջնական դիրքը

«2048» խաղը գրվել է երկու օրից քիչ ժամանակում՝ որպես ծրագրավորման վարժություն։ Ըստ «Լոս Անջելես Թայմս» թերթի հեղինակի խոսքերի՝ Չիրուլլին իր ստեղծածը համարել է «պատահական ներխուժում խաղային արդյունաբերություն» և չի նախատեսում հետագայում զբաղվել խաղերի մշակմամբ[4]։ «2048» խաղի նախատիպը համարվում է առևտրային «Threes» խաղը, որի հեղինակներին դուր չի եկել «2048»-ի հաջողությունը և այն անվանել են «չհաջողված գրագողություն»[5]։ App Store-ում «Threes» խաղի թողարկումից հետո հայտնվեցին համանման «1024» և «2048» խաղերը՝ մշակված այլ ծրագրավորողների կողմից[6]։ Չիրուլլին խոստովանել է, որ խաղը ստեղծելիս ոգեշնչվել է հենց այդ խաղերով[4]։

Ըստ որոշ հաշվարկների՝ խաղի ընթացքում կարելի է հավաքել առավելագույնը 3 932 100 միավոր[7]։ Սալիկի առավելագույն հնարավոր նոմինալը 4x4 ստանդարտ դաշտում 131 072 է, m*n դաշտում` — [8][9]: «2048»-ի կանոններով՝ խնդիրը PSPACE _ ամբողջով մեծ ուրվագծի ստանալն ու տրված թվի հասանելիությունը NP բարդության m*n դաշտի տրված ուրվագծով պարզելն է[10][11]։

Խաղի կանոններ խմբագրել

  1. Ամեն փուլում հայտնվում է «2» (90% հավանականությամբ) և «4» (10% հավանականությամբ) նոմինալի սալիկ[12]։
  2. Սեղմելով սլաքին՝ խաղացողը կարող է բոլոր սալիկները տանել խաղադաշտի 4 կողմերից մեկը։ Եթե գցելու դեպքում միևնույն նոմինալի երկու սալիկներ «թռչում են» միմյանց վրա, ապա դրանք միավորվում են, նոմինալը հավասարվում է միացած սալիկների գումարային թվին։ Յուրաքանչյուր քայլից հետո դաշտի ազատ վանդակում հայտնվում է «2» կամ «4» նոմինալով նոր սալիկ։ Եթե կոճակի սեղմումից հետո սալիկների կամ նրան նոմինալների դասավորությունը չի փոխվում, ապա քայլը չի իրականացվում։
  3. Եթե մի տողում կամ շարքում կա նույն նոմինալով ավելի քան երկու սալիկ, ապա գցելուց հետո նրանք միավորվում են այն կողմում, որտեղ ուղղված են եղել։ Օրինակ՝ եթե մի տողի վրա 4,4,4 է, դեպի ձախ քայլից հետո կդառնա 8,4, իսկ դեպի աջ քայլի դեպքում՝ 4,8: Տվյալ ոչ միարժեքության մշակումը թույլ է տալիս ավելի ստույգ ձևավորել խաղի մարտավարությունը։
  4. Յուրաքանչյուր միավորումից հետո խաղի միավորները ավելանում են ստացված սալիկի նոմինալին։
  5. Խաղն ավարտվում է պարտությամբ, եթե հերթական քայլից հետո անհնար է գործողություն կատարել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nintendo.de/Spiele/Nintendo-3DS-Download-Software/2048-907587.html
  2. USK Classification Database (գերմ.)
  3. «gabrielecirulli/2048 GitHub». Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 Rodriguez, Salvador (2014 թ․ մարտի 27). «Maker of hit puzzle game '2048' says he created it over a weekend» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  5. Slabaugh, Brett (2014 թ․ մարտի 29). «2048 Is a "Broken Rip-Off," Says Threes Team» (անգլերեն). The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  6. Villapaz, Luke (2014 թ․ ապրիլի 8). «What Is '2048'? The Convoluted Origin Of The 'Threes' And '1024' Game Clone Topping App Store Charts» (անգլերեն). International Business Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  7. Математика и игра 2048 / Блог пользователя LerTush на платформе Харбахабр, 17 апреля 2014
  8. Claus D. Volko, MSc (Computational Intelligence). «Mathematical Analysis of the 2048 Game» (PDF) (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  9. Kevin Lu (2014 թ․ նոյեմբերի 24). «Game Theory of 2048» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  10. Rahul Mehta 2048 IS (PSPACE) HARD, BUT SOMETIMES EASY. — 2014. — 1408.6315 Архивировано из первоисточника 31 հունվարի 2017.
  11. Stefan Langerman, Yushi Uno Threes!, Fives, 1024!, and 2048 are Hard. — 2015. — 1505.04274
  12. Mathematical Analysis of 2048, The Game / Advances in Applied Mathematical Analysis ISSN 0973-5313 Volume 12, Number 1 (2017), pp. 1-7: «2 with a probability of 0.9 (P2 = 0.9) and 4 with a probability of 0.1 (P4 = 0.1);»

Արտաքին հղումներ խմբագրել