16 մմ-անոց կինոժապավեն, 15,95±0,025 մմ լայնությամբ կինոժապավեն` պերֆորացիայի մեկ կամ երկու շարքերով[1]։ Մեծ տարածում է ունեցել փոքր բյուջե ունեցող ժամանակակից կինոարտադրությունում

Սև-սպիտակ հնչուն կինոյի պատճեն 16 մմ-անոց կինոժապավենի վրա

Մինչև վերջերս օգտագործվել է կինոշրջիկների վրա և փոքր հանդիսատեսի համար ուսումնական հաստատություններում կինոցուցադրման ժամանակ։ Դրանից բացի, 16 մմ-անոց կինոժապավենը տարածված էր հետաքննական աշխատանքներում, օրինակ, արագացված նկարահանումներում։ 16 մմ-անոց կինոժապավենի տարատեսակներից է համարվում 32 մմ-անոց կրկնակի ժապավենը, որը նախատեսված է այս ձևաչափով ֆիլմերի տեսակավորման համար[1]։

Առանձնահատկություններ խմբագրել

 
35 մմ-անոց «նորմալ» կինոժապավեն և 16 մմ-անոց «նեղ» կինոժապավեն` օպտիկական գծերով

Չհրկիզվող ացետիլցելյուլոզի ենթաշերտով 16 մմ-անոց նեղ կինոժապավենը թողարկվել է 1923 թվականին, Կոդակ ընկերության կողմից[2]` որպես այլընտրանք 9.5 մմ-անոց սիրողական «Պատե բեյբի» ժապավենին, որն արտադրվում էր ֆրանսիական «Pathé» ստուդիայի կողմից[3]։ Երկու ընկերությունների` ընդհանուր ձևաչափի հարցում պայմանավորվելու փորձերը ձախողվել են, և որոշ ժամանակ երկու ստանդարտները զուգահեռաբար գոյություն ունեին[4]։ 16 մմ-անոց կինոժապավենի հնչյունի հաջող կցման ու առաջին գունավոր Kodachrome ժապավենի հաջողության արդյունքում ֆրանսիական մրցակիցը ճնշվել է։ Ի սկզբանե պրոֆեսիոնալ կինոյի համար նախատեսված կինոժապավենից սկզբունքային տարբերությունը ենթաշերտի նյութից բացի եղել է նաև կինոպրոյեկտոների կառուցվածը, որոնք նախատեսված էին նեղ ժապավենով նույնպիսի ֆիլմի համար, ինչպիսին կինոնկարահանման ապարատն էր. էմուլսիայով` օբյեկտիվին[5]։ Դա բացատրվում է նրանով, որ կոնտակտային տպագրության գործընթացը ի սկզբանե չի նախատեսվել սիրողական կինոյի համար, որը ենթադրում է շրջանառվող կինոժապավենի օգտագործում։ Այդ պատճառով, 16 մմ-անոց ֆիլմի պատճենի տիրաժավորման համար էկրանին ուղիղ պատկերի ստացման նպատակով օգտագործվում է օպտիկական տպագրություն` նեգատիվի միջոցով[6]։

7.62 մմ պերֆորացիայի դեպքում 16 մմ-անոց ժապավենի ստանդարտ չափը կազմում է 10,05×7,45 մմ[7]։ Կինոպրոյեկտորի կադրի պատուհանի չափերը տարբերվում են` 9,45×7,05 մմ[8]։ Այդպիսի ֆիլմի էկրանի կողմերի հարաբերակցությունը մոտ է ակադեմիականին և կազմում է 1.34:1: Պերֆորացիան տեղակայված է միջկադրային միջակայքի դիմաց, իսկ դրա չափը համընկնում է կադրի չափի հետ։ 16 մմ-անոց առաջին կինոժապավենը թողարկվել է միայն երկկողմանի պերֆորացիայով։ 1932 թվականին հնչուն կինոյի տարածման հետ հրաժարվել են պերֆորացիայի մեկ շերտից, և ամբողջ համակարգն սկսել է աջակցել միակողմանի պերֆորացիան[9][10]։ Երկկողմանի պերֆորացիայով կինոժապավեններն օգտագործվել են այն դեպքերում, որոնք նախատեսված չեն եղել տպագրության համար և պիտանի են եղել արագ կինոնկարահանումների համար[11]։ Միակողմանի պերֆորացիայով որոշ նեգատիվ և շրջանառվող տեսակներ կցվում էին մագնիսային երկու գծերով. մեկը լայն է, որը տեղակայված է պերֆորացիայի բացակայող շարքի փոխարեն, մյուսը նեղ, «հավասարակշռված» գիծ է` հակառակ կողմում։ ԽՍՀՄ-ում 16 մմ-անոց կինոաժապավենը լայն տարածում էր գտել, իսկ կադրի և հնչյունավորման համադրությունը ֆիլմի պատճենների համար կարգավորում էր ըստ ԳՕՍՏ 25704-83-ի[12]։

16 մմ-անոց նեգատիվ և շրջանառվող կինոժապավենները կրում են ֆուտաժային համարներ` 20 կադրի ընդմիջումով` հետագա մոնտաժի համար։ Խորհրդային կինոժապավենների վրա ֆուտաժային համարների մեջ առկա տարածությունը կազմում է 40 կադր[13]։ 16 մմ-անոց կինոժապավենի պատճենի տիրաժավորման համար օգտագործվել է 32 մմ-անոց լայնությամբ կինոժապավեն` երկշարքանի պերֆորացիայով։ Տպագրությունից և լաբորատոր մշակումից հետո կինոժապավենը երկարությամբ կտրվել է` տալով 16 մմ-անոց երկու պատճեն` միակողմանի պերֆորացիայով և օպտիկական կամ մագնիսային համատեղ ֆոնոգրամայով[14]։ Այդպիսի տեխնոլոգիան թույլ է տվել էժանացնել տպագրությունը, և դրա համար թողարկվել են հատուկ կինոպատճենահան ապարատներ, ինչպիսին էր, օրինակ, խորհրդային «25АМО—1»-ը[15]:Լայնէկրան ֆիլմերը վերապատճենվում էին նմանատիպ կինոժապավենի վրա, «23ЮТО—1» ապարատով[16]։ ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս որոշ տարածում էր ստացել 16 մմ-անոց կինոժապավենի վրա անամորֆիկ կադրով լայնէկրան կինոտպագրությունը[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Киноплёнка 16-мм. Размеры и методы контроля». ГОСТ 20904-82 (ռուսերեն). ГОСТы, СНиПы, СанПиНы и др. 1983 թ․ հուլիսի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  2. Мир техники кино, 2014, էջ 41
  3. Кинопроекция в вопросах и ответах, 1971, էջ 49
  4. Гордийчук, 1979, էջ 35
  5. Основы кинотехники, 1965, էջ 203
  6. Кинокопировальная аппаратура, 1962, էջ 56
  7. Киноплёнки и их обработка, 1964, էջ 66
  8. Гордийчук, 1979, էջ 38
  9. Основы кинотехники, 1965, էջ 383
  10. Кинопроекционная техника, 1966, էջ 234
  11. «Типы и форматы киноплёнки» (PDF) (ռուսերեն). Kodak. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  12. «Материалы фильмовые. Поля изображения и дорожки записи». ГОСТ 25704—83 (ռուսերեն). ГОСТы, СНиПы, СанПиНы и др. 1985 թ․ հունվարի 1. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  13. «Киноплёнки для профессиональной кинематографии и телевидения. Маркировка, упаковка, транспортирование и хранение». ГОСТ 26569—85 (ռուսերեն). ГОСТы, СНиПы, СанПиНы и др. 1985 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  14. Гордийчук, 1979, էջ 403
  15. Техника кино и телевидения № 10, 1980, էջ 4
  16. Гордийчук, 1979, էջ 401
  17. Гордийчук, 1979, էջ 397
  18. Бернштейн, 2007, էջ 75

Գրականություն խմբագրել

  • Ю. А. Василевский, В. Г. Комар, В. Б. Мунькин, А. С. Темерин, В. Л. Трусько, В. В. Чаадаев, Ю. П. Черкасов Системы кинематографа с различными форматами кадра(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1985. — № 1. — С. 5—11. — ISSN 0040-2249.
  • Н. И. Воронов, С. Я. Голосинский, А. П. Иванов, В. Ф. Пиявский, Г. Ю. Просвирнин, М. Р. Фридман Новая базовая модель кинокопировального аппарата оптической аддитивной печати(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1980. — № 10. — С. 3—10. — ISSN 0040-2249.
  • Е. М. Голдовский Основы кинотехники / Л. О. Эйсымонт. — М.,: «Искусство», 1965. — 636 с.
  • Голдовский, Е. Глава I // Кинопроекция в вопросах и ответах. — 1-е изд. — М., : Искусство, 1971. — С. 7. — 220 с.
  • О. Ф. Гребенников Киносъёмочная аппаратура / С. М. Проворнов. — Л.,: «Машиностроение», 1971. — 352 с. — 9000 экз.
  • Гордийчук, И. Б. Системы узкоплёночного кинематографа // Справочник кинооператора / И. Б. Гордийчук, В. Г. Пелль. — М., : Искусство, 1979. — С. 34—38. — 440 с.
  • Ершов К. Г. Глава 6. Технические средства звукозаписи при киносъёмке // Киносъёмочная техника / С. М. Проворнов. — Л.,: «Машиностроение», 1988. — С. 192—236. — 272 с. — ISBN 5-217-00276-0
  • Е. А. Иофис Глава II. Оценка свойств киноплёнок // Киноплёнки и их обработка / В. С. Богатова. — М.,: «Искусство», 1964. — С. 24—68. — 300 с.
  • Кудряшов, Н. Как самому снять и показать кинофильм. — 1-е изд. — М., : Госкиноиздат, 1952. — С. 5—9. — 252 с.
  • С. М. Проворнов, И. С. Голод, Н. Д. Бернштейн Кинокопировальная аппаратура / Л. Эйсымонт. — М.,: «Искусство», 1962. — 315 с.
  • Максим Томилин Джордж Истмен и фотография на плёнке(ռուս.) // «Фотомагазин» : журнал. — 2001. — № 1—2. — С. 117—121. — ISSN 1029-609-3.
  • Ю. П. Черкасов Справочник киномеханика / Л. А. Савина. — М.,: «Высшая школа», 1988. — 415 с. — ISBN 5-06-001188-7
  • Кинопроектор «Эра»(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1980. — № 5. — ISSN 0040-2249.
  • О перспективах новой кинопроекционной аппаратуры для 16-мм фильмов(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1980. — № 2. — С. 56—58. — ISSN 0040-2249.
  • Л. Г. Тарасенко Возможности и перспективы 16-мм формата киноплёнки(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1981. — № 3. — С. 31—33. — ISSN 0040-2249.
  • З. И. Яцкевич Производство 16-мм художественных телефильмов на киностудиях(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1973. — № 11. — С. 40—42. — ISSN 0040-2249.

Արտաքին հղումներ խմբագրել