Կինոշրջիկ, դյուրակիր կինոտեղակայանք՝ կինոպրոյեկցիոն ստացիոնար սարքավորում չունեցող փոքր հանդիսասրահներում հիմնականում նեղ ժապավենով (16 մմ) կինոնկարներ ցուցադրելու համար։ Կիրառվում է հեռավոր գյուղական շրջաններում, դաշտակացարաններում, ձմեռանոցներում, հետախուզական արշավախմբերում, անտառահատման և նման օբյեկտներում, ինչպես նաե ուսումնական աշխատանքում։ Կինոշրջիկի մեջ մտնում են կինոպրոյեկցիոն ապարատը, ձայնային հաճախականությունների էլեկտրական ազդանշանների ուժեղացուցիչը, 127 վ և 220 վ լարման ավտոտրանսֆորմատորը, կինոպրոյեկցիոն հավաքովի էկրանը։ Կազմի մեջ մտնում են՝

  • Կինոպրոյեկտորը,
  • Ուժեղացուցիչ աուդիո հաճախականությունը
  • Բարձրախոս սարք
  • 127 վ և 220 վ լարման ավտոտրանսֆորմատոր
  • Կինոպրոյեկցիոն հավաքովի էկրան
  • Ծալովի էկրանին ֆիլմեր
Կինոպրոյեկտոր ԺԿ-16-4 «Ուկրաինա»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 437