Ացետիլցելյուլոզ

քիմիական միացություն

Ացետիլցելյուլոզ, ացետիլթաղանթանյութ, ցելյուլոզի քացախաթթվական էսթերները։ Հիմնական բաղադրիչները առաջնային՝ և երկրորդային՝ ացետատներն են։ Սպիտակ ամորֆ զանգված է, լուսադիմացկուն, չի այրվում։ Հիմքերի և թթուների առկայությամբ հիդրոլիզվում է։ Առաջնային ացետատը լուծվում է սահմանափակ թվով լուծիչներում (քացախաթթու, քլորոֆորմ և մեթիլենքլորիդ)։

Ացետիլցելյուլոզ
Изображение химической структуры
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9004-35-7
EINECS համար618-380-7
ЕС618-380-7
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կիրառում խմբագրել

Ացետիլցելյուլոզից պատրաստված թելերը և ժապավենները օգտագործվում են էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության և մանածագործության մեջ, չփշրվող ապակի՝ «տրիպլեքս» ստանալու համար։ Երկրորդային ացետատը լուծվում է ացետոնում և սպիրտ–ացետոն խառնուրդում։ Ացետիլցելյուլոզը ստացվում է թաղանթանյութը քացախանհիդրիդի հետ, կատալիզատորի առկայությամբ փոխազդելով․  ։ Ցելյուլոզի ացետիլացման վերջնական արդյունքը առաջնային ացետատն է։ Երկրորդային ացետատ ստացվում է առաջնային ացետատը մասնակի հիդրոլիզելով։ Ացետիլցելյուլոզը արտադրվում է նաև Հայաստանում (Երևան)։ Այն մեծ չափերով օգտագործվում է պլաստմասսաներ, լաքեր, չայրվող կինոժապավեններ և ացետատային մետաքս ստանալու համար։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ացետիլցելյուլոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 159