Կինոպատճենահան ապարատ, կինոժապավենի վրա պատկերի և ֆոնոգրամի տպման ապարատ։ Ըստ տպման եղանակի տարբերում են կոնտակտային (լուսակայման ժամանակ կինոժապավենները կիպ սեղմվում են միմյանց) և օպտիկական (պատճենահանվող պատկերը օպտիկական համակարգի միշոցով պրոյեկտվում է կինոժապավենի լուսազգայուն շերտի վրա)։ Օպտիկական կինոպատճենահան ապարատները, բացի 1։ 1 մասշտաբով պատճենահանումից, թույլ են տալիս պատկերը փոխադրել մի ֆորմատից մյուսը (օրինակ, 35 մմ ժապավենից 16 մմ֊ի և 8 մմ-ի, 16 մմ-ից՝ 35 մմ-ի վրա և այլն), ինչպես նաև ստանալ համակցված պատկերներ, կադրի վրա մակագրություն ավելացնել և այլն։ Պատկերի տպումը կարող է ընթանալ ընդհատ կամ անընդհատ։ Ֆոնոգրամների տպումը կատարվում է կինոժապավենների անընդհատ շարժման ժամանակ։ Կինոպատճենահան ապարատների մեծ մասի հնարավոր լուսակայումների թիվը 20 է։

Կինոպատճենահան ապարատ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 437
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոպատճենահան ապարատ» հոդվածին։