«100 LIVES», մարդասիրական նախաձեռնությունը, որի նպատակն է երախտագիտություն արտահայտել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, բազմաթիվ հայեր են փրկվել[1]։

Նպատակ խմբագրել

Նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա և ներկայացնել դրական քայլերի ազդեցությունը 3 ուղղությամբ.

  • դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վեր հանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչև օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում
  • անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով հնարավորություն են տվել մարդկանց գոյատևելու և բարեկեցության հասնելու,
  • կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր ունեցած համայնքներին և կազմակերպություններին[2]։

Հիմնադիրներ խմբագրել

Նախաձեռնության համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» խմբագրել

«Ավրորան» համաշխարհային մրցանակ է (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են՝

  • Օսկարակիր դերասան Ջորջ Քլունի[3]
  • Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզել, Օսկար Արիաս
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոն
  • Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանս
  • Մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանի
  • Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյան
  • Կոստա-Ռիկայի կրկնակի նախագահ, Նոբելյան դափնեկիր Օսկար Արյաս
  • Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադի
  • Կանանց խաղաղության և անվտանգության ընկերակցության գործադիր տնօրեն (WIPSEN-Africa), Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովե

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ամեն տարի ապրիլի 24-ին Երևանում[4]։

Մրցանակն անվանվել է ի պատիվ Ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարտիկանյանի, որի աչքի առաջ սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին։ Նա իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն և 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել