Վարդան Գրեգորյան

հայ ուսուցիչ

Վարդան Գրիգորյան (ապրիլի 8, 1934(1934-04-08)[1][2], Թավրիզ, Իրան - ապրիլի 15, 2021(2021-04-15)[3]), պատմաբան, կրթության ու մշակույթի ականավոր գործիչ, Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։

Վարդան Գրեգորյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1934(1934-04-08)[1][2]
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էապրիլի 15, 2021(2021-04-15)[3] (87 տարեկան)
Քաղաքացիություն Իրան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍթենֆորդի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս
ԱշխատանքԲրաուն համալսարանի 16-րդ նախագահ
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան, Carnegie Corporation of New York?[4] և Նյու Յորքի հանրային գրադարան
ԱմուսինԿլար Գրիգորյան
ԾնողներՍամուել Գրիգորյան
Շուշանիկ Միրզայան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8] և New York Academy of Medicine?[4]
ԵրեխաներԴարեհ Գրիգորյան
Րաֆֆի Գրիգորյան
Վահե Գրիգորյան
 Vartan Gregorian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վարդան Գրիգորյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 8- ին, Իրանի հյուսիսային շրջանի Թավրիզ քաղաքում[9]։ Նա ունեցել է դժվար մանկություն․ քաղաքական մեղադրանքների համար ձերբակալված պապը մահացել է բանտում, մայրը՝ Շուշանիկ Միրզայանը մահացել է թոքաբորբից, 26 տարեկանում։ Վարդանի հայրը՝ Սամվել Գրիգորյանը եղել է հաշվապահ, աշխատել է անգլո-իրանական նավթային գործարանում, Վարդանի դաստիարակությամբ քիչ է զբաղվել։ Վարդանի և քրոջ՝ Եվգենիայի (Օժիկի) դաստիարակությամբ զբաղվել է մայրական տատը՝ Ոսկին։ Վարդանը մեծացել է աղքատության մեջ, մանկուց սիրել է ընթերցել, ներկա է եղել եկեղեցական պատարագներին։

Տարրական կրթությունը ստացել է Իրանում։ Այդ տարիներին նրան հովանավորել է Թավրիզում Ֆրանսիայի փոխհյուպատոս Էդգար Մալոյանը, որի խորհրդով էլ Վարդանը մեկնել է Լիբանան և շարունակել կրթությունը Համազգայինի «Նշան Փալանճյան» ճեմարանում։ Մինչ Բեյրութ մեկնելը խոսել է հայերեն, ռուսերեն, պարսկերեն և թուրքերեն։ Բեյրութում մեկ տարվա ընթացքում նա սովորեց ֆրանսերեն։ Նրա ուսուցիչներից է եղել Սիմոն Վրացյանը՝ Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետը։ Վարդանը եղել է Սիմոն Վրացյանի ոչ պաշտոնական քարտուղարներից։ Բեյրութում աշխատել է նաև որպես լրագրող՝ նախքան 1956-ին Միացյալ Նահանգներ արտագաղթելը։ Գրիգորյանը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Բեյրութ վերադառնալու նախնական մտադրությամբ՝ ավագ դպրոցում հայոց պատմություն դասավանդելու համար։ Հարցազրույցներից մեկում Գրիգորյանը ասել է, որ ինքը սովորել է պորտուգալերեն, որպեսզի կարողանա դառնալ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում գտնվող հայկական ավագ դպրոցի տնօրեն։

1956 թվականին ընդունվել է Սթենֆորդի համալսարան և երկու տարի անց ավարտել այն պատմության և հումանիտար գիտությունների բակալավրի կոչումով[10]։

Գրիգորյանը Սթենֆորդի համալսարանում 1964 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կրկնակի աստիճան՝ պատմության և հումանիտար գիտությունների բնագավառում։ Նրա դիսերտացիայի թեման եղել է «Ավանդականությունն ու արդիականությունը իսլամում»։

Գրիգորյանն իր դասախոսական կարիերան սկսել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ 1960 թվականին որոշ ժամանակ դասավանդել է հայոց պատմություն ու մշակույթ։ 1962-1968 թվականներին Սան Ֆրանցիսկոյի պետական քոլեջում դասավանդել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պատմություն։ Դասավանդման ընթացքում՝ 1964 թվականին նշանակվել է դոցենտ, իսկ 1966 թվականին՝ պատմության դոցենտ։

  • 1981-1989 թթ. - Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ։
  • 1988-1997 թթ. - Բրաունի համալսարանի նախագահ։
  • 1997 թվականից - Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ[11]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Մեջբերումներ Վարդան Գրեգորյանից խմբագրել

  Հայերը ներդրումներ են արել Սինգապուրում, շենացրել են Փարիզը, Վիեննան, ամբողջ աշխարհը, սակայն պատմության ընթացքում անուշադրության ենք մատնել մեր տարածաշրջանը։ Հիմա այլեւս սրան արդարացում չկա։ Մենք պետք է ներդրումներ անենք մեր երկրում։  
  Հայաստանն ու հայկական սփյուռքը մեկ օրգանիզմ է՝ երկու թոքերով։ Եթե մի թոքը փակվում է, մյուսն ավելի շատ պետք է աշխատի, մինչ մյուսն առողջանա։  
  Մարդիկ այս կամ այն կերպ անմահության անհագուրդ ցանկություն ունեն, և կարծում եմ բացի գրադարանից աշխարհում չկա որևէ այլ ինստիտուտ, որը կարող է տալ այդ անմահությունը՝ երկրային անմահությունը… Բոլոր շենքերը փոխվում են, անունները փոխվում են, և միայն գրադարանն է, որ պահում է հիշողությունը, բոլորի ձեռքբերումները[14]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128593288 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Vartan Gregorian, Savior of the New York Public Library, Dies at 87
  4. 4,0 4,1 4,2 Directory of Fellows and MembersNYAM.
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  7. https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
  8. 8,0 8,1 Notable Names Database — 2002.
  9. «Gregorian, Vartan 1934- | Encyclopedia.com». web.archive.org. 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  10. «As ever: a man for all intellectual seasons | Richard Heffner's Open Mind Archive | THIRTEEN». web.archive.org. 2015 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  11. Վարդան Գրեգորյան. Կրթությունը անտեսելով՝ դավաճանում եք երկիրը
  12. Վարդան Գրեգորյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
  13. «4,1 միլիոն դոլար է հանգանակվել ՔՈԱՖ-ի գալա երեկոյին». COAF. 2018.
  14. 14,0 14,1 «Նյու Յորքի Հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը կկրի Վարդան Գրեգորյանի անունը».
  15. «NYPL Honors Vartan Gregorian with Renaming of Center for Research in the Humanities». The New York Public Library (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել