Ավրորա Մարտիկանյան
Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան (անգլ.՝ Aurora (Arshaluys) Mardiganian, հունվարի 12, 1901[1], Չմշկածագ, Թունջելիի մարզ, Թուրքիա - փետրվարի 6, 1994[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), Հայոց ցեղասպանության վերապրած-ականատես, «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» (անգլ.՝ Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres (1918)) գրքի հեղինակ։ Նկարահանվել է գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։
Ավրորա Մարտիկանյան արմտ. հայ.՝ Արշալոյս Մարտիկանեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1901[1] |
Ծննդավայր | Չմշկածագ, Թունջելիի մարզ, Թուրքիա |
Մահացել է | փետրվարի 6, 1994[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և գրող |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱրշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարտիկանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։
Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։ Երեխաներից ավագը Վահանն էր, ով դեռևս 1905 թ. տեղափոխվել էր ԱՄՆ՝ Լորենս։ Ավագ քույրը 17 տարեկան նշանված Լուսինեն էր։ Արշալույսը 14 տարեկան էր և հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը։ Դպրոցն ավարտելուց հետո Արշալույսը պատրաստվում էր հաճախել նաև ջութակի դասերի։
Պահպանվել են Մարտիկանյանների ընտանիքի երկու հազվագյուտ լուսանկարներ, որոնք ներկայացնում են բազմանդամ ընտանիքի անդամներին, այդ թվում մանկահասակ Արշալույսին։ Հրաշքով պահպանված լուսանկարները, ուղարկվել էին ԱՄՆ-ում բնակվող բարեկամներին մինչև ցեղասպանությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #106104484X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.aravot.am/2024/09/30/1446147/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ավրորա Մարդիգանյանի հետքերով
- Քննարկում Ավրորա Մարտիկանյանի մասին՝ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի և կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի մասնակցությամբ
- «Հանրալսարան» Ավրորա Մարտիկանյանի մասին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը
- Հոշոտված Հայաստան ֆիլմը youtube.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա Մարտիկանյան» հոդվածին։ |