Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյան (հուլիսի 25, 1962[1], Բեյրութ, Լիբանան), ձեռնարկատեր, Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր[2]։
Նուբար Աֆեյան | |
---|---|
Ծնվել է | 1962 հուլիսի 25 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | գործարար, ձեռնարկատեր, գյուտարար և donor |
Noubar Afeyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1977 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1983 թվականին քիմիական ճարտարագիտության բակալավրիատի աստիճան է ստացել Մաքգիլ համալսարանից, ասպիրանտուրան շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժնում, որն ավարտել է 1987 թվականին։
Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը։ Հիմնադրել և ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը, Applera-ի գլխավոր փոխնախագահ, տնօրեն, նախաձեռնել և վերահսկել է Celera Genomics ընկերության ստեղծումը։ Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) դասավանդում է «ձեռներեցություն» առարկան[3]։
2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը[4]։
Անդամակցություն
խմբագրել- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական նորամուծությունների Deshpande կենտրոնի անդամ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ուայթհեդ ինստիտուտի անդամ
- Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի խորհրդատվական կոմիտեների անդամ
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի անդամ
- Ամերիաբանկի խորհրդի անդամ, 2010
- Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդի անդամ
Պարգևներ
խմբագրել- Ellis Island պատվո մեդալ[5], 2008
- Տեխնոլոգիական նախաձեռնության մրցանակ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից, 2012
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (թիվ 1) (2014)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ «Noubar Afeyan, Managing Partner and CEO of Flagship». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Նուբար Աֆեյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ 100 LIVES, «Ավրորա» մրցանակ(չաշխատող հղում)
- ↑ «Noubar Afeyan Receives 2008 Ellis Island Medal of Honor». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ Ն. ԱՖԵՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուբար Աֆեյան» հոդվածին։ |