-ստան (պարս.՝ ـستان, -ստան կամ -եստան), վերջածանց, որը ունի «մի վայր, որտեղ ինչ-որ բանից առատ կամ շատ կա» նշանակությունը[1][2]։ Ծագել է պարսկերենից, բայց լայնորեն օգտագործվում է նաև հայերենում, իրանական, թյուրքական և այլ լեզուներում, որոնք պատմության ընթացքում կրել են Պարսկաստանի ազդեցությունը։ Վերջածանցը հանդիպում է տարբեր լեզուների տեղանուններում՝ Իրանում, Աղֆանստանում, Կենտոնական և Հարավային Ասիայի երկրներում, Կովկասում և Ռուսաստանում։ -Ստան վերջածանցն ունեցող երկրները պատմության որոշակի ժամանակաշրջանում եղել են Պարսկաստանի մի մաս[3]։ Հայերենում -ստան արմատը հանդիպում է որոշ տեղանունների անվանումներում և տարբեր ածականներում։

Ծագումնաբանություն խմբագրել

-Ստան վերջածանցը «երկիր» իմաստն ունի և հանդիպում է շատ լեզուների երկրների և տեղանունների անվանումներում։ Պարսկերենում օգտագործվում է նաև ավելի լայն իմաստով։ Օրինակ՝ ریگستان «ավազուտ, անապատ», گلستان «ծաղկաստան, բուրաստան», گورستان «գերեզման» և այլն։

Հայերենում -ստան արմատը նույնպես ունի իրանական ծագում։ Հանդես է գալիս բնիկ հայերենի արմատների հետ։ Օրինակ՝ այգեստան, անդաստան։ -Ստան արմատը օգտագործվում է տարբեր երկրների անվանումներում, այդ թվում «Հայաստան»-ում։ «Հայաստան» ձևը օգտագործվել է ոսկեդերյան փուլից, օգտագործվել է տարբեր մատենագիրների՝ Կորյունի, Բուզանդի, Խորենացու և այլնի գործերում։ -Ստան ածանցն օգտագործվել է նաև բարբառներում[4]։

Գործածությունը հայերենում խմբագրել

Ժամանակակից հայերենում -ստանը գոյականակերտ ածանց է։ Այն գործածվում է հետևյալ բառերի կազմության մեջ՝

  1. Ազգերի և ժողովուրդների անվանումներ, ունի «տվյալ ազգի զբաղեցրած երկրի, տարածքի անվանումը» բառակազմական նշանակությունը, օրինակ՝ Ասորեստան, Արաբստան, Հրեաստան, Թաթարստան, Ուզբեկստան, Տաջիկստան և այլն։
  2. Ծառանուններ, բուսանուններ և նման բառեր, ունի «բուսանվան տեղը, դրանով առատ վայր» բառակազմական նշանակությունը, օրինակ՝ թփաստան, մայրաստան, կանեփստան, մորաստան և այլն։
  3. Այլ գոյականներ, որոնք ունեն տեղ, վայր նշանակությունը։ Օրինակ՝ տափաստան, մահաստան, շիրմաստան, ձիաստան և այլն[5]։

Պետությունների անվանումներ տարբեր լեզուներում խմբագրել

Մի շարք երկրների անուններ, որոնք մի շարք լեզուներում կրում են -ստան ածանցը։

Հայերեն անվանումը Պարսկերեն Թուրքերեն Ադրբեջաներեն Ղազախերեն Թուրքմեներեն Թաթարերեն Ույղուրերեն Բաշքիրերեն Հինդի Ուրդու
Հայաստան Armanestânارمنستان Ermenistan Ermənistan Չկա տվյալ Ermenistan ÄrmänstanӘрмәнстан Չկա տվյալ ÄrmänstanӘрмәнстан Armanistānअर्मनिस्तान Armanistānارمنستان
Բուլգարիա Bulgharestânبلغارستان Bulgaristan Bolqarıstan Չկա տվյալ Չկա տվյալ BolğarstanБолгарстан Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Bulgharistânبلغارستان
Չինաստան Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Խորվաթիա Չկա տվյալ Hırvatistan Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ -
(այլ տարբերակ՝ XırwatstanХырватстан)
Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Անգլիա Engelestânانگلستان Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Iṅglistānइंग्लिस्तान Inglistānاِن٘گلِسْتان
Եթովպիա, հին անվանումը՝ Հաբեշստան Չկա տվյալ -
(նախկինում՝ Habeşistan)
-
(նախկինում՝ Həbəşistan)
Չկա տվյալ Չկա տվյալ -
(նախկինում՝ XäbäşstanХәбәшстан
-
(նախկինում՝ Hebeshistanھەبەشىستان)
Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Վրաստան Gorjestânگرجستان Gürcistan Gürcüstan Չկա տվյալ Չկա տվյալ GörcistanГөрҗистан Չկա տվյալ Չկա տվյալ Gurjistānगुर्जिस्तान Gurjistānگرجستان
Հունաստան Չկա տվյալ Yunanistan Yunanıstan Չկա տվյալ Չկա տվյալ YunanstanЮнанстан Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Հունգարիա Majarestanمجارستان Macaristan Macarıstan MajarstanМажарстан Majarystan MacarstanМаҗарстан Չկա տվյալ Չկա տվյալ Majāristānमजारिस्तान Majāristānمجارستان
Հնդկաստան Hindustan – هندوستان Hindistan Hindistan ÜndıstanҮндістан Hindistan HindstanҺиндстан Hindustanھىندىستان‎ HindostanҺиндостан Hindustānहिंदुस्तान Hindustānہِنْدُوْسْتان
Մոնղոլիա Mogholestanمغولستان Moğolistan Monqolustan Չկա տվյալ Չկա տվյալ MoñğolstanМоңголстан Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Լեհաստան Lahestânلهستان -
(նախկինում՝ Lehistan)
Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ LäxstanЛәхстан Lehistanلەھىستان‎ Չկա տվյալ Lahistānलहिस्तान Lahistānلہستان‎
Ռուսաստան Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ
Սուդյան Արաբիա Arabestân-e Sa'udiعربستان سعودی Suudi Arabistan Səudiyyə Ərəbistanı Չկա տվյալ Saud Arabystany Sögüd GäräbstanıСогуд Гарәбстаны Se'udi Erebistanسەئۇدى ئەرەبىستان‎ Säğüd ĞäräbstanïСәғүд Ғәрәбстаны Չկա տվյալ Չկա տվյալ
Սերբիա Serbestânصربستان Sırbistan Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ -
(այլ տարբերակ՝ SırbstanСырбстан)
Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ghereghlou, Kioumars (2018 թ․ հուլիսի 1). «Bādūsbānids» (անգլերեն). Brill. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Daryaee, Touraj (2014 թ․ օգոստոսի 15). Sasanian Persia: The Rise and Fall of an Empire (անգլերեն). I.B.Tauris. ISBN 978-0-85771-666-8.
  3. Daryaee, 2014, էջ 126
  4. Ավետիքյան, Գաբրիել; Սիւրմէլեան, Խաչատուր; Ավգերյան, Մկրտիչ Հայրապետի (1836). Նոր բառգիրք հայկազեան լեզուի. Վենետիկ: տպ. Սրբոյն Ղազարու. էջ 30.
  5. Գալստյան, Սերգեյ Աշոտի (1978). Ածանցումը եւ ածանցները ժամանակակից հայերենում (PDF). Երևան: ԵՊՀ հրատ. էջեր 100–101.