Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ


Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ(գերմ.՝ Friedrich Wilhelm Kalbrenner, նոյեմբերի 7, 1784(1784-11-07), նոյեմբերի 8, 1785(1785-11-08)[1], 1788[2][3][4], նոյեմբերի 7, 1785(1785-11-07)[5] կամ նոյեմբերի 2, 1785(1785-11-02)[6], Կասել, Հեսսեն, Գերմանիա[6] - հունիսի 10, 1849(1849-06-10)[2][7][8][…], Անգեն լե Բեն[2][6]), գերմանացի դաշնակահար, ապրել է Ֆրանսիայում։

Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրեններ
գերմ.՝ Friedrich Wilhelm Kalkbrenner
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1784(1784-11-07), նոյեմբերի 8, 1785(1785-11-08)[1], 1788[2][3][4], նոյեմբերի 7, 1785(1785-11-07)[5] կամ նոյեմբերի 2, 1785(1785-11-02)[6]
ԾննդավայրԿասել, Հեսսեն, Գերմանիա[6]
Մահացել էհունիսի 10, 1849(1849-06-10)[2][7][8][…]
Մահվան վայրԱնգեն լե Բեն[2][6]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ՔաղաքացիությունԳերմանիա[9]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Մասնագիտությունclassical composer, դաշնակահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Ծնողներհայր՝ Քրիստիան Կալկբրեններ[2][4]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր Լեգեոնի շքանշան Կարմիր արծվի շքանշան և Լեոպոլդի շքանշան
Friedrich Kalkbrenner Վիքիպահեստում

Քրիստիան Կալկբրենների որդին էր։

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրիդրիխ Կալկբրենները ծնվել է 1784 թվականի նոյեմբերի 7-ին կառքում՝ Բեռլինից Կասսել տանող ճանապարհին։ Առաջին դասերը նա ստացել է հորից։ 1798 թվականին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ ուսանել է Լուի Ադանի մոտ[10]։

Շրջագայությունները դեպի Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա նրան մեծ հաջողություններ են բերել։

1814 թվականից մինչև 1823 թվականը համերգներ է տվել և դասավանդել է Լոնդոնում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա։ 1824 թվականին Փլեյելի հետ հիմնել է դաշնամուրի ֆաբրիկա, որը շուտով ձեռք է բերել համաշխարհային ճանաչում։

Փարիզում ունեցել է սեփական դաշնամուրի դպրոցը, որը շատ հայտնի է եղել, բայց ավելի շուտ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների շրջանում։ Ֆրեդերիկ Շոպենը համագործակցել է Կալկբրենների հետ՝ միասին նվագելով չորս ձեռքով , բայց հրաժարվել է նրա դպրոցում օգնականի տեղ զբաղեցնել։ Արդյունքում Կալկբրենների օգնական դարձել է Կամիլ Ստամատին՝ հետագայում հայտնի դարձած մանկավարժը։

Կալկբրենների բազմաթիվ ստեղծագործություններ՝ կոնցերտներ, ռոնդո, ֆանտազիաներ, տրիո՝ նախատեսված դաշնամուրի, լարային գործիքների համար, դաշնամուրի և ջութակի համար դուետներ, դաշնամուրի համար նախատեսված սոնատներ, մեծ հաջողություն են ունեցել։ Սակայն նրա՝ դաշնամուր նվագելու և վարժություններ անելու դասընթացը ավելի մեծ արձագանք է գտել։

Ֆրիդրիխ Վիլհելմ Միքայել Կալկբրենները մահացել է 1849 թվականի հունիսի 10-ին խոլերայից (ըստ երևույթին զբաղվել է ինքնաբուժությամբ)։ Թաղվել է Փարիզի Մոնմարտրի գերեզմանատանը։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118559559 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Риман Г. Калькбреннер (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 583—584.
  3. 3,0 3,1 Eitner R. Kalkbrenner, Friedrich Wilhelm (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1882. — Vol. 15. — S. 29–34.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Н. С. Калькбреннер, Фридрих-Вильгельм (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 112.
  5. 5,0 5,1 Find A Grave — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Archivio Storico Ricordi — 1808.
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
  9. LIBRIS — 2012.
  10. (Marmontel, 1878), p. 238.