Ֆրիդոլինա Ռոլֆյո

շվեդ ֆուտբոլիստ

Ֆրիդոլինա Ռոլֆյո (շվեդ.՝ Fridolina Rolfö, նոյեմբերի 24, 1993(1993-11-24)[1][2], Kungsbacka, Հալանդ, Շվեդիա[1][2]), շվեդ ֆուտբոլիստուհի, Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնությանը մասնակցող «Բարսելոնա» ակումբի կանանց թիմի և Շվեդիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2016 և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերի արծաթե, 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ֆրիդոլինա Ռոլֆյո
Քաղաքացիությունը  Շվեդիա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 24, 1993(1993-11-24)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Kungsbacka, Հալանդ, Շվեդիա[1][2]
Հասակ 178 սանտիմետր[1]
Քաշ 74 կիլոգրամ[1]
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհու իր կարիերան Ֆրիդոլինան սկսել է «Տելյո» ակումբում, ապա տեղափոխվել է «Յիտեքս»։ 2011 թվականին Göteborgs-Posten պարբերականը նրան հռչակել է Շվեդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի[3]։

2014 թվականին պայմանագիր է կնքել «Լինչյոպինգ» ակումբի կանանց թիմի հետ, որի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության մրցաշարին։ Ընդ որում՝ «Լիվերպուլ»-ի հետ հանդիպման ժամանակ դարձել է հեթ-տրիկի հեղինակref>«Rolfö rolls Liverpool over, Wolfsburg hold nerve». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.</ref>:

2017 թվականի հունվարի 1-ից հանդես է եկել Մյունխենի «Բավարիա» ակումբի կանանց թիմի կազմումгода[4], մեկուկես տարի անց տեղափոխվել «Վոլֆսբուրգ», 2021 թվականի հուլիսին էլ՝ «Բարսելոնա»։

Մարզական նվաճումներ խմբագրել

Լինչյոպինգ թիմի կազմում

  • Շվեդիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2016
  • Շվեդիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2013–14, 2014–15

Վոլֆսբուրգ թիմի կազմում

  • Գերմանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Frauen-Bundesliga-ի առաջնության հաղթող - 2019–20
  • Գերմանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության՝ DFB-Pokal Frauen-ի հաղթող - 2019–20, 2020–21

Բարսելոնա թիմի կազմում

  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնության հաղթող - 2021–22
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2021–22

Շվեդիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում

Շվեդիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում

  • Եվրոպայի U-19 աղջիկների առաջնության հաղթող - 2012

Անհատական ձեռքբերումներ

  • «Ադամանդե գնդակ» մրցանակ՝ որպես տարվա լավագույն շվեդ ֆուտբոլիստուհի - 2021
  • Տարվա լավագույն շվեդ հարձակվող ֆուտբոլիստուհի - 2021
  • Տարվա ամենագեղեցիկ գոլը հեղինակած շվեդ ֆուտբոլիստուհի - 2021

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. «Fridolina Rolfo». nbcolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «FCB-Frauen verpflichten Fridolina Rolfö». fcbayern.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Sinnott, John (2019 թ․ հուլիսի 6). «Sweden secures bronze medal after narrow win over England». CNN. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդոլինա Ռոլֆյո» հոդվածին։