Ֆրիդբերգ (գերմ.՝ Friedberg), քաղաք Գերմանիայում, Բավարիա երկրամասում։

Քաղաք
Ֆրիդբերգ (Բավարիա)
Friedberg (Bayern)
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանԱյխախ Ֆրիդբերգ
ՂեկավարՊետեր Բերգմայր
Առաջին հիշատակում1264
Մակերես81,20 կմ²
ԲԾՄ514 մ
Բնակչություն28947 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0821
Փոստային ինդեքս86316
Փոստային դասիչ86316
Ավտոմոբիլային կոդAIC
Պաշտոնական կոդ09 7 71 130
Պաշտոնական կայքfriedberg.de
Ֆրիդբերգ (Բավարիա) (Գերմանիա)##
Ֆրիդբերգ (Բավարիա) (Գերմանիա)
Ֆրիդբերգ (Բավարիա) (Բավարիա)##
Ֆրիդբերգ (Բավարիա) (Բավարիա)

Մտնում է Այխախ Ֆրիդբերգի շրջանի կազմի մեջ։ Գտնվում է Շվաբիա վարչական շրջանի ենթակայության տակ։ Բնակչությունը 29 054 է (2009 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)։ Զբաղեցնում է 81,20 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 7 71 130։

Քաղաքը ստորաբաժանվում է 15 քաղաքային համայնքների։

Պատմություն խմբագրել

 
Պատմական քաղաքը

Ֆրիդբերգի տարածաշրջանում առաջին բնակեցումը կարելի է վերագրել հռոմեական ժամանակներին՝ հիմնվելով Հյուգելշարթի, Ռոռբախի, Շթեթզլինգի և Վուլֆերթշաուսենի շրջանների հնէաբանական պեղումների վրա[1]։

Պատմական փաստաթղթերում քաղաքը առաջին անգամ հիշատակվում է 1264 թվականին։ Հետագայում Ֆրիդբերխ ամրոցը կառուցվել է որպես անվտանգության սահման Բավարիայի և Շվաբիայի համար Ասբերգից։ Քաղաքը միշտ կռվախնձոր էր Շվաբիայի, Բավարիայի և Աուսբերգի միջև․ այն տարբեր ժամանակ բազում պատերազմների պատճառ է հանդիսացել[2]։

1485 թվականին է ծնվել Բալթազար Հուբմայերը՝ բապտիստական հեղափոխության գլխավոր անձանցից մեկը։

Քաղաքի վերածնունդը տեղի ունեցավ 1568 թվականին, երբ դքսուհի Քրիստինեն ամուսնու մահից հետո ընտրեց Ֆրիդբերգ ամրոցը որպես իր նստավայր։ Քաղաքը դարձավ Բավարիայի դատական կյանքի կենտրոնը, բայց այդ ամենը կարճ տևեց։ Քաղաքում 1599 թվականին տարածվեց ժանտախտը։ Ավելի մեծ տանջանքները սկսվեցին Երեսնամյա պատերազմի ընթացքում։ Պատերազմից հետո միայն քաղաքապետարանը, ամրոցը և քաղաքային պատերը մնացին կանգուն։ Շուտով քաղաքը կրկին սկսեց ծաղկում ապրել։ Ֆրիդբերգում սկսեցին վերաբնակեցնել բոլոր նրանց, ովքեր հարևան Աուսբերգում մնացել էին անտուն։ Շնորհիվ այդ քաղաքականության՝ Ֆրիդբերգը գնալով զարգանում էր և բարգավաճում։

1753 թվականին քաղաքում ավատին հասցվեց «Մեր Աստծո հանգիստը» եկեղեցու կառուցումը։ Այն համարվում է Բավարական ռոկոկո ոճը արտացոլող ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրիդբերգը գրեթե անվնաս մնաց։

Քաղաքի կառուցվածքը խմբագրել

1978 թվականին քաղաքը բաժանվեց 14 շրջանների․[4][5]

Ֆրիդբերգը ստորաբաժնվում է․

  • Ֆրիդբերգ-Կենտրոն
  • Ֆրիդբերգ-Հարավ
  • Ֆրիդբերգ-Արևելք
  • Ֆրիդբերգ-Արևմուտք
  • Ֆրիդբերգ- Սուրբ Աֆրա
  • Բաքեմ
  • Դերքինգ և Դիքելսմուր
  • Հաբերսկիրխ
  • Հարթհաուզեն
  • Հյուգելշարթ
  • Օտմարինգ
  • Պար
  • Ռեդերսհաուզեն
  • Ռինենթհալ
  • Ռորբախ
  • Շթեթցլինգ
  • Վիֆերթշաուզեն
  • Վուլֆերթշաուզեն

Հարևան համայնքները խմբագրել

Ֆրիդբերգի հարևան քաղաքներն են Աուգսբուրգը, Աֆինգը, Օբերգրիսբախը, Դասինգը, Ադելզհաուզենը, Էուասբուրգը, Ռիդը և Կիսինգը։

Կառավարություն խմբագրել

Քաղաքային խորհուրդը բաղկացած է անկուսակցական քաղաքապետից և երեսուն անդամներից բաղկացած ավագանուց[6]։

Տնտեսությունը և կառուցվածքը խմբագրել

Ֆրիդբերգի տնտեսությունը հիմնականում հիմնվում է մանրածախ առևտրի վրա, որի մեջ էական տեղ է զբաղեցնում Segmüller կահույքի արտադրությունը․ այստեղ է գտնվում ընկերության գլխավոր գրասենյակը և գործարանը։

Հանրային տրանսպորտ խմբագրել

  • Ֆրիդբերգը գտնվում է Աուգսբուրգից Ինգոլշտադտ ձգվող երկաթուղու վրա։
  • 2010 թվականի դեկտեմբերի 12 –ից սկսած՝ No' 6 տրամվայը շարժվում է Աուգսբուրգի հիմնական կայարանից տեքստիլային թաղամաս, Հերենբախից և Հոխզոլից մինչև Ֆրիդբերգի արևելք։

Դպրոցներ խմբագրել

  • 2 տարրական դպրոց,
  • Մեկ հատուկ դպրոց,
  • 1 միջնակարգ դպրոց,
  • Մեկ ավագ դպրոց (Կոնրադին դպրոց),
  • Մեկ քերականական դպրոց,
  • Տեխնիկական միջնակարգ դպրոց,
  • Արհեստագործական ուսումնարան։

Արվեստ և մշակույթ խմբագրել

Թանգարաններ խմբագրել

  • Թանգարան–ամրոց, որը հարուստ է Ֆրիդբերգի ժամերով։

Նշանավոր շինություններ խմբագրել

  • Ֆրիդբերգ ամրոց (կառուցված 1257 թվականին, 99% ներկայիս շինությունը 16–րդ դարից է պահպանվել),
  • Ռատուշա (կառ․ 1680 թ․),
  • Սուրբ Հակոբ եկեղեցի (1871–1872)
  • «Մեր Աստծո հանգիստը» ուխտագնացության եկեղեցի (1731–1753), կառուցված բավարական ռոկոկո ոճով,
  • Մարիայի շատրվան (1600),
  • Սուրբ Ստեփան եկեղեցի (1698),
  • Սուրբ Աֆրա եկեղեցի (1710),
  • Մարիա Ալբեր ժամատուն (1686),
  • Պատմական քաղաքի պատերը (1409)։

Մշտական իրադարձություններ խմբագրել

  • Ֆրիդբերգերի ժամանակ (կոչվում է նաև Հին քաղաքի փառատոն), պատմական իրադարձություն Շվաբիայում։ Տեղի է ունենում յուրաքանչյուր երեք տարին մեկ։
  • Շկատերթագ (մայիսին, կիրակի օրը)։
  • "Ֆրիդբերգերի գալուստ" սուրբծննդյան շուկա։
  • Ֆրիդբերգի ժողովրդական երաժշտության փառատոն․ սկսվում է օգոստոսի կեսին Փառատոնների հրապարակում։
  • Ֆրիդբերգեր մարաթոնը սեպտեմբերին․ առաջինը տեղի է ունեցել 2003 թվականին։

Սպորտ խմբագրել

  • Ֆրիդբերգի վոլեյբոլիստ տղաների թիմը խաղում է Գերմանիայի վոլեյբոլի երկրորդ լիգայում։
  • Հենդբոլի տղաների հավաքականը խաղում է երրորդ լիգայում։
  • Սկսած 2009 թվականից՝ հաջող ելույթներ են ունենում նաև Ֆրիդբերգի ակրոբատիկայի խմբերը։
  • Ֆրիդբերգի ծայրամասում գտնվում է Ֆրիդբերգեր կենտրոնը, որտեղ հնարավոր է սահել դահուկներով, լողալ հատուկ մանուկների և մեծահասակների համար նախատեսված լողավազաններում, ընթրել ռեստորանում, օգտվել ավտոկայանատեղու ծառայությունից։
  • Ի հավելումն՝ Ֆրիդբերգում կա երկու ֆուտբոլային թիմ․ ՏՍՎ Ֆրիդբերգը և Սպորտֆրոյնդե Ֆրիդբերգը։

Ֆրիդբերգ քաղաքի պատվավոր քաղաքացիներ խմբագրել

  • 1860։ Արիս Կեսար, դատավոր,
  • 1913։ Կասպար Վիլանդ, Խորհրդարանի առաջին կառավարիչը և անդամը,
  • 1916։ Ժոզեֆ Պրոբսթ, հոգևորական,
  • 1930։ Ռոբերտ Հարթլ, Հրշեջ ծառայության պատվավոր նախագահ,
  • 1957։ Կառլ Լինդներ, Ալդերման շրջանի առաջին ղեկավարը,
  • 1972։ Քրիստիան Ուոլ Ռայթեր, Բավարական ռադիոյի տնօրեն,
  • 1991։ Ջորջ Ֆենդթ, Խորհրդարանի անդամ,
  • 2004։ Ալբերտ Քլինգ, Ֆրիդբերգի առաջին քաղաքապետը։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Բալթազար Հուբմայեր (1485–1528), նախկին կաթոլիկ վանական, բապտիստական շարժման գլխավոր անձանցից մեկը։
  • Գինթեր Անտոն (1655–1725), կաթոլիկական հեղինակ, սրբազան աշխատանքների հեղինակ։
  • Աննա Մարիա Պետեր (1670–1718), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի տատիկը։
  • Կառլ Կլոքեր (1748–1805), Բենեդիկտյան կուսակրոն քահանա և Բենեդիկտբոյերն վանքի վանահայր։
  • Հանս Զեգմյուլլեր, նույնանուն ընկերության հիմնադիր։
  • Անտոն Լոզինգեր (* 1957), եպիսկոպոս։
  • Մայքլ Ֆուշս Գամբյոք (ծնվ. 1965), հեղինակ և խմբագիր։
  • Ֆիրատ Արսլան (ծնվ․ 1970), թուրքական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն ծանրքաշային կարգում։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ulrich Brandl und Emmi Federhofer: Ton + Technik. Römische Ziegel. Theiss, Stuttgart 2010, ISBN 978-3-8062-2403-0 (Schriften des Limesmuseums Aalen. Nr. 61)
  2. «Disputes with Ausberg». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Herrgottsruh». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Jahresbericht_2010.pdf (application/pdf-Objekt)» (PDF). friedberg.de. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15–ին-ին.
  5. «Herzlich willkommen bei der Stadt Friedberg in Bayern - Daten und Fakten». friedberg.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15–ին-ին.
  6. «Stadt Friedberg». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել