Ֆրեդ Սերսեն
Ֆրեդ Սերսեն (անգլ.՝ Fred Sersen. փետրվարի 25, 1890[2][1], Veselí nad Moravou[2][1] - դեկտեմբերի 11, 1962[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), չեխական ծագումով ամերիկացի նկարիչ և կինոյում հատուկ էֆեկտներ ստեղծող մասնագետ, ով հիմնականում աշխատել է 20th Century Fox ստուդիայում (1930-ականներից 1950-ական թվականներին)՝ մասնակցելով 200-ից ավելի ֆիլմերի ստեղծմանը։ Երկու անգամ արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակի լուսանկարչական էֆեկտների ու հատուկ էֆեկտների համար (1940 թվականին՝ The Rains Came, 1944 թվականին՝ Crash Dive ֆիլմերում)։ Ֆիլմերից մեկի նկարահանման նպատակով Ֆրեդ Սերսենի ստեղծած արհեստական լիճը կոչվել է նրա անունով[3]։
Ֆրեդ Սերսեն | |
---|---|
Ի ծնե | չեխ․՝ Ferdinand Sršeň[1] |
Ծնվել է | փետրվարի 25, 1890[2][1] |
Ծննդավայր | Veselí nad Moravou[2][1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1962[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ցիսլեյտանիա |
Մասնագիտություն | մոնտաժող, վիզուալ արտիստ, լուսանկարիչ և նկարիչ |
Թեմաներ | կինոնկար[2], լուսանկարչություն[2], film effect?[2] և գեղանկարչություն[2] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1890 թվականի փետրվարի 24-ին չեխական Վեսելի նադ Մորավոու քաղաքում[4], որն այն ժամանակ գտնվել է Ավստրո-Հունգարիայի կազմում։ Ծննդյան անուն-ազգանունն էր Ֆերդինանդ Մեթոդեյ Սրշեն[5]։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուսանել է Լոս Անջելեսի արվեստի ու դիզայնի դպրոցում, Պորտլենդի արվեստի ակադեմիայում, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում։ Կինոյում նրա առաջին աշխատանքը եղել է «Կոնեկտիկուտցի յանկին» ֆիլմի նկարահանումներում (1931)։ 1937 թվականին Սերսենը «վերստեղծել» է Չիկագոյի 1871 թվականի Մեծ հրդեհը՝ «Հին Չիկագոյում» ֆիլմի նկարահանումների համար։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև թռչող ափսեն՝ The Day the Earth Stood Still կինոնկարի, խորտակվող նավը՝ 1953 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումների համար[3]։
Մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 11-ին Կալիֆոռնիայում։
Մրցանակներ
խմբագրել- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ «Անձրևներն եկան» (The Rains Came, 1939) ֆիլմի համար[6]
- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Կապույտ թռչունը» (The Blue Bird, 1940) ֆիլմի համար[7]
- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում A Yank in the R.A.F. ֆիլմի համար (1941)[8]
- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Սև կարապը» (The Black Swan, 1942) ֆիլմի համար[9]
- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ Crash Dive (1943) ֆիլմի համար[10]
- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Վիլսոն» (Wilson, 1944) ֆիլմի համար[11]
- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Նավապետ Էդդի» ([[Captain Eddie, 1945) ֆիլմի համար
- Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի առաջադրում «Խոր ջրեր» (Deep Waters, (1948) ֆիլմի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ծնունդների գրանցամատյան
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Allmovie
- ↑ «Z veselských Chaloupek do Hollywoodu». biblio.hiu.cas.cz. Biografie dejin Ceskych zemi. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Fred Sersen papers, 1924-1956. Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ «The 12th Academy Awards (1940) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «The 13th Academy Awards (1941) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «The 14th Academy Awards (1942) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «The 15th Academy Awards (1943) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «The 16th Academy Awards (1944) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «The 17th Academy Awards (1945) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
Գրականություն
խմբագրել- McClelland Gordon - The California Style: California Watercolor Artists 1925-1955 | url = https://archive.org/details/californiastylec0000mccl
- Groš Vladimír - Z veselských Chaloupek do Hollywoodu aneb Jak chudobný synek ve světě ke štěstí přišel. Vlastivědný věstník moravský, vydavatel = Muzejní a vlastivědná společnost v Brně, místo = Brno, 2017, strany = 261–264, issn = 0323-2581
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆրեդ Սերսեն Internet Movie Database կայքում
- Entry at askart.com
- M.veseli-nad-moravou.cz: Ferdinand Sršeň – Fred M. Sersen Արխիվացված 2021-03-01 Wayback Machine
- Veselihistoricke.cz: Fred Metodej Sersen aneb Jak synek z veselských chaloupek ke dvěma filmovým Oskarům přišel.
- Ceskoamerickestoleti.cz: Oscar pro Sršně Արխիվացված 2020-11-15 Wayback Machine
- (անգլերեն) Artist Biography & Facts: Ferdinand Sersen
- (անգլերեն) Fred Sersen Art Collections