Ֆրեդերիկ Գուլբրանդսեն (նորվ.՝ Fredrik Gulbrandsen, սեպտեմբերի 10, 1992 թվական, Լիլիստրյոմ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մոլդե» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Ֆրեդերիկ Գուլբրանդսեն
նորվ.՝ Fredrik Gulbrandsen
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1992(1992-09-10)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Լիլիստրյոմ, Ակերսհուս, Նորվեգիա
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Մոլդե
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2013 Նորվեգիա Լիլիստրյոմ 57 (7)
2010  Նորվեգիա Լյուն 8 (1)
2013-մ.հ. Նորվեգիա Մոլդե 33 (15)
Ազգային հավաքական
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 2 (0)
2014-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի հունվարի 15-ի

Ակումբային կարիերա խմբագրել

Գուլբրանդսենը իր հայրենի քաղաքի ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Լիլիստրյոմի» սանն է[4]։ 2009 թվականի մայիսի 6-ին «Ստարտի» դեմ խաղում Ֆրեդերիկը կատարում է իր նորամուտը Նորվեգիայի առաջնությունում[5]։ 2010 թվականին խաղային պրակտիկա ստանալու նպատակով Ֆերդերիկը կնքելով վարձավճարային պայմանագիր՝ համալրում է «Լյունի» կազմը։ Ապրիլի 5-ին «Բուդյո-Հլիմտի» դեմ խաղում Գուլբրանդսենը կատարում է իր նորամուտը Նորվեգիայի առաջին դիվիզիոնում[6]։ Մայիսի 1-ին «Մոսի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Գուլբրանդսենը վերադառնում է «Լիլիստրյոմ»։ 2011 թվականի հուլիսի 3-ին «Վիկինգի» դեմ խաղում Ֆրեդերիկը թիմի կազմում խփում է իր առաջին պաշտոնական գոլը[8]։

2013 թվականի ամռանը Ֆրեդերիկը տեղափոխվում է «Մոլդե»[9]։ Օգոստոսի 3-ին «Բրանի» դեմ խաղում Ֆրեդերիկը կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[10]։ Այդ նույն խաղում Գուլբրանդսենը նոր թիմի կազմում նաև հեղինակում է իր առաջին գոլը[11]։ «Մոլդեի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Գուլբրանդսենը թիմի հետ միասին հաղթանակ է տանում Նորվեգիայի գավաթի խաղարկությունում, իսկ մեկ տարի անց՝ կրկին «Մոլդեի» հետ, կրկնում է այդ հաջողությունը և նաև դառնում է Նորվեգիայի չեմպիոն[12][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆրեդերիկ Գուլբրանդսենը 2014 թվականի օգոստոսի 27-ին ՄԱԷ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի[14] դեմ կայացած ընկերական խաղում կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[15]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Մոլդե»

  • Նորվեգիայի չեմպիոն։ 2014
  • Նորվեգիայի գավաթի դափնեկիր։ 2013, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Salzburgwiki (գերմ.)
  4. Bakkene, Ole Kristian (2009 թ․ մայիսի 6). «Gulbrandsen overtok rekorden fra romkameraten» (Norwegian). Lillestrøm SK. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Старт VS. Лиллестрём 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 6.
  6. «Будё-Глимт VS. Люн 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ ապրիլի 5.
  7. «Мосс VS. Люн 2:4» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ մայիսի 1.
  8. «Лиллестрём VS. Викинг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 3.
  9. «Talent på lån til Lyn». FK Lyn (Norwegian). 2010 թ․ մարտի 29. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (չաշխատող հղում)
  10. «Мольде VS. Бранн 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 3.
  11. «Fredrik Gulbrandsen». www.nifs.no (Norwegian). nifs. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Норвегия VS. ОАЭ 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 27.
  13. Torvik, Per Kristian (2008 թ․ փետրվարի 16). «– Minst én av dem skal lykkes». Romerikes Blad (Norwegian). Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Norway 0-0 UAE». Goal.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. «Nordtveit strike sees Norway past Azerbaijan». UEFA. 2014 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Գուլբրանդսեն» հոդվածին։