Ֆրեդերիկ Բյուլո

ֆուտբոլիստ

Ֆրեդերիկ Բյուլո (ֆր.՝ Frédéric Bulot, սեպտեմբերի 27, 1990(1990-09-27)[1][2], Լիբրևիլ, Գաբոն), գաբոնցի ֆուտբոլիստ, «Տուր» ֆուտբոլային ակումբի և Գաբոնի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Ֆրեդերիկ Բյուլո
ֆր.՝ Frédéric Bulot
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գաբոն Գաբոն
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1990(1990-09-27)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Լիբրևիլ, Գաբոն
Հասակ 179 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Տուր
Համար 39
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Ֆրանսիա Մոնակո 8 (0)
2011-2012 Ֆրանսիա Կան 39 (4)
2012-2015 Բելգիա Ստանդարտ 64 (5)
2014-2015 Անգլիա   Չարլթոն Ատլետիկ 28 (5)
2015-2017 Ֆրանսիա Ռեյմս 16 (1)
2018-մինչ հիմա Ֆրանսիա Տուր 11 (1)
Ազգային հավաքական
2010-2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21 տ.) 9 (0)
2014-մինչ հիմա Գաբոն Գաբոն 20 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բյուլոն Մոնակոյի սանն է։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2010 թ․ օգոստոսի 7-ին, երբ թիմը մրցում էր Լիոնի հետ[3]։

2011 թ․ ամռանը Բյուլոն վարձավճարով տեղափոխվում է «Կան»։ Նոր թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 6-ին, երբ թիմը մրցում էր «Վալենսյեն» ակումբի հետ[4]։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին գնդակը խփել է օգոստոսի 28-ին, երբ թիմը մրցում էր «Ռեն» ակումբի հետ[5]։ Բյուլոն դարձել էր ակումբի առաջատարներից մեկը, գրեթե բոլոր հանդիպումներն անցկացնում էր առանց փոխարինման։

2012 թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է բելգիական «Ստանդարտ»։ Տրանսֆերի արժեքը կազմում էր 1.7 միլիոն եվրո։ Բելգիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է հուլիսի 29-ին, երբ թիմը մրցում էր «Զյուլտե Վարեգեմ» ակումբի հետ[6]։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլերը խփել է հոկտեմբերի 7-ին, երբ թիմը մրցում էր «Անդերլեխտ» ակումբի հետ[7]։

2014 թ․ ամռանը Բյուլոն վարձավճարով տեղափոխվում է անգլիական «Չարլթոն Ատլետիկ»։ Չեմպիոնշիփում իր առաջին խաղն անցկացրել է սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր «Վուլվերհեմպտոն» ակումբի հետ[8]։ Չարլթոնի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թ․ փետրվարի 14-ին, երբ թիմը մրցում էր «Բրենթֆորդ» ակումբի հետ[9]։

2015 թ․ ամռանը ֆուտբոլիստը վերադառնում է Ֆրանսիա կնքելով պայմանագիր «Ռեյմս» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է օգոստոսի 9-ին, երբ թիմը մրցում էր «Բորդո» ակումբի հետ[10]։ Բորդոյի կազմում իր առաջին գոլը խփել է «Թուլուզ» ակումբի դեմ անցկացված խաղում։ 2016/17 մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը դադարեցնում է պայմանագիրը Ռեյմսի հետ։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

2014 թ․ փետրվարին Բյուլոն հրավեր է ստանում և Գաբոնի ազգային հավաքականից, որի կազմում իր առաջին խաղն անցկացրել է մարտի 5-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անկացնում Մարոկկոյի ազգային հավաքականի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Лион VS. Монако 0:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 7.
  4. «Кан VS. Валансьен 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 6.
  5. «Ренн VS. Кан 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 28.
  6. «Стандард VS. Зюльте-Варегем 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 29.
  7. «Стандард VS. Андерлехт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 7.
  8. «Чарльтон Атлетик VS. Вулверхэмптон Уондерерс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 16.
  9. «Чарльтон Атлетик VS. Брентфорд 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 14.
  10. «Бордо VS. Реймс 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բյուլո» հոդվածին։