Զագրեբի մայր տաճար (խորվ.՝ Zagrebačka katedrala), ամբողջական անվանումը՝ Մարիամ Աստվածածնի վերափոխման և սրբեր Ստեփանոսի և Վլադիսլավի մայր տաճար, կաթոլիկ կրոնական տաճար Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Մտնում է Զագրեբի թեմի մեջ։

Զագրեբի մայր տաճար
Zagrebačka katedrala
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և մշակութային արժեք
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունԽորվաթիա, Զագրեբ
ՏարածաշրջանՀարավային Եվրոպա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմԶագրեբի թեմ
Հիմնական ամսաթվերը1093
Ներկա վիճակկանգուն է
Ժառանգության կարգավիճակRegister of Cultural Goods of Croatia?[1]
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
ՃարտարապետՀերման Բոլե
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1093 թվական
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Zagreb Cathedral Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Զագրեբի մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1093 թվականին, սակայն ավարտվել են միայն 1242 թվականին՝ մոնղոլական արշավանքների շրջանում[2]։

15-րդ դարի վերջում Խորվաթիան և Բոսնիա Հերցեգովինան գրավվել են Օսմանյան կայսրության կողմից։ Թուրքական տիրապետության շրջանում այս տարածաշրջանում կառուցվել են մի շարք շինություններ, այդ թվում և ամրոցներ, տաճարներ և այլն։ 17-րդ դարում տաճարի հարավային կողմում կանգնեցվել է աշտարակ, որը ծառայել է, որպես ռազմական դիտակետ։

1880 թվականին եկեղեցին լրջորեն վնասվել է հզոր աղետաբեր երկրաշարժի հետևանքով։ Շինության հիմնական մասը փլուզվեց։ Վերականգնման աշխատանքները վստահվեցին ավստրիացի ճարտարապետ Հերման Գոլին։ Նա կարողացել է վերականգնել տաճարի գոթական տեսքը, ինչպես նաև վերականգնել 105 մետր բարձրությամբ երկու աշտարակները։

Ներկայումս Զագրեբի մայր տաճարը համարվում է կարդինալ Ալոյիզիե Ստեպինացի և մագնատ Թամաշ Էրդյոդի գերեզմանը։ Զագրեբյան այս կրոնական կառույցը պատկերված է Խորվաթիայի Հանրապետության ազգային արժույթ հանդիսացող 1000 կունա թղթադրամի դարձերեսին։ Այն թողարկվել է 1993 թվականին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի մայր տաճար» հոդվածին։