Ֆրանց Մուրի
Ֆրանց Մուրի (գերմ.՝ Franz Muhri, հոկտեմբերի 12, 1924[1], Limberg bei Wies, Դոյչլանդսբերգ շրջան, Շտիրիա - սեպտեմբերի 7, 2001[2], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի կոմունիստ քաղաքական գործիչ։
Ֆրանց Մուրի գերմ.՝ Franz Muhri | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1924[1] |
Ծննդավայր | Limberg bei Wies, Դոյչլանդսբերգ շրջան, Շտիրիա |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2001[2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Գերեզման | Զիմերինգի դիակիզարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազդվել է | Լեոնիդ Բրեժնև, Էրիխ Հոնեկեր, Վլադիմիր Լենին և Յոհան Կոպլենիգ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Ավստրիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ծնվել է հանքափորի ընտանիքում։ Մասնակցել է կոմունիստական երիտասարդական միության Գրաց քաղաքում անլեգալ գործող խմբի աշխատանքներին։ Ավստրիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) անդամ է 1945 թվականից։ Ավստրիան ֆաշիզմից ազատագրելուց (1945) հետո ընտրվել է կուսակցության Դոյչլանդսբերգի, 1949-1959 թվականներին՝ Մյոդլինգի, ապա՝ Հենզերնդորֆի շրջկոմների, 1959-1961 թվականներին՝ Շտիրիայի երկրային կազմակերպության քարտուղար։ 1954-1961 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1961 թվականից՝ անդամ և քաղբյուրոյի անդամ։ 1965 թվականի մայիսից ԱԿԿ նախագահն է, 1970 թվականից՝ ԿԿ քարտուղարության անդամ։ Ավստրիական, միջազգային կոմունիստական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ https://web.archive.org/web/20180108062517/http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 98)։ |