Յոհան Կոպլենիգ (գերմ.՝ Johann Koplenig, մայիսի 15, 1891(1891-05-15)[3][4], Gitschtal, Hermagor District, Կարինտիա, Ավստրիա - դեկտեմբերի 13, 1968(1968-12-13)[1] կամ դեկտեմբերի 31, 1968(1968-12-31)[2], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ։

Յոհան Կոպլենիգ
Johann Koplenig
 
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Ավստրիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և cobbler
Ծննդյան օր մայիսի 15, 1891
Ծննդավայր Gitschtal, Hermagor District, Կարինտիա, Ավստրիա
Վախճանի օր դեկտեմբերի 13, 1968
Վախճանի վայր Ավստրիա Վիեննա, Ավստրիա
Թաղված Զիմերինգի դիակիզարան
Քաղաքացիություն  Ավստրիա
Ամուսին Հիլդե Կոպլենիգ
Զավակներ Elisabeth Markstein?
 
Պարգևներ
Լենինի շքանշան

Պատանի հասակից հարել է բանվորական շարժմանը։ 1910 թվականին միացել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1922 թվականին ընտրվել է Ավստրիայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) կենտրոնական կոմիտեի անդամ, 1924 թվականին՝ ԱԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1928 թվականին՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեի (ԿԻԳԿ), 1935-1943 թթ.՝ ԿԻԳԿ նախագահության անդամ։ 1934 թ. ԱԿԿ ԿԿ-ի որոշմամբ տարագրվել է և շարունակել ղեկավարել ավստրիական կոմունիստների պայքարն ընդդեմ ֆաշիստական վարչակարգի։

1945-1965 թթ. եղել է ԱԿԿ նախագահ, 1965 թվականին ընտրվել պատվավոր նախագահ։ 1945 թվականին եղել է Ավստրիայի ժամանակավոր կառավարության փոխկանցլեր, 1945-1959 թթ.՝ պառլամենտի դեպուտատ։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 598