Ֆրանցիսկո Ֆեմենիա

իսպանացի ֆուտբոլիստ

Ֆրանցիսկո Ֆեմենիա Ֆար (իսպ.՝ Francisco Femenía Far, փետրվարի 2, 1991(1991-02-02)[1][2], Սանետ ի Նեգրալս, Մարինա Ալտա, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Ուոթֆորդ»-ի կազմում։

Ֆրանցիսկո Ֆեմանիա
իսպ.՝ Francisco Femenía Far
Ֆրանցիսկո Ֆարը 2011 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանցիսկո Ֆեմանիա Ֆար
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն Kiko
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1991(1991-02-02)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Սանետ ի Նեգրալս, Իսպանիա
Հասակ 174 սմ
Քաշ 61 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 21
Պատանեկան կարիերա
2004-2008 Իսպանիա Հերկուլես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2009 Իսպանիա Հերկուլես Բ 10 (0)
2008-2011 Իսպանիա Հերկուլես 71 (4)
2011-2013 Իսպանիա Բարսելոնա Բ 62 (6)
2013-2014 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 5 (0)
2015 Իսպանիա Ալկորկոն 17 (0)
2015-2017 Իսպանիա Դեպորտիվո Ալավես 69 (5)
2017-ներկա Անգլիա Ուոթֆորդ 19 (1)
Ազգային հավաքական
2011 Իսպանիա Իսպանիա Մ20 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 31, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

«Հերկուլես» խմբագրել

Ֆեմենիան իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Հերկուլես»-ի ակադեմիայում։ Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2008 թվականի հունիսի 15-ին՝ Սեգունդա Դիվիզիոնի շրջանակներում կայացած «Կադիս»-ի դեմ խաղում։

2008-09 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է «Սալամանսա»-ի դեմ կայացած խաղին։ Հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով՝ «Հերկուլես»-ի հաղթանակով։ Այդ հանդիպումից հետո ֆուտբոլիստը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով[3]։

2010 թվականի օգոստոսի 28-ին Ֆրանցիսկոն նշել է իր դեբյուտը Լա Լիգայում։ Նա մասնակցել է «Աթլետիկ Բիլբաո»-ի դեմ խաղին[4]։

«Բարսելոնա Բ» խմբագրել

2011 թվականի հուլիսի 6-ին Ֆրանցիսկո Ֆեմենիան տեղափոխվել է «Բարսելոնա Բ»։ Տրանսֆերն արժեցել է 2 միլիոն եվրո և 1.5 միլիոն եվրո բոնուսներ[5]։ Նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 4-ին՝ «Կարթագեն»-ի դեմ խաղում[6]։

Իր առաջին մրցաշրջանում Ֆեմենիան մասնակցել է 30 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ։ Նա օգնել է թիմին գրավել 8-րդ հորիզոնականը։

«Ռեալ Մադրիդ Կաստիլիա» խմբագրել

2013 թվականի օգոստոսին Ֆրանցիսկոն խզել է իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ[7] և տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»[8]։

Իսպանացին թիմի կազմում հանդես է եկել մինչև 2014 թվականի դեկտեմբերը։ Այդ ընթացքում Ֆեմենիան հասցրել է մասնակցել 5 հանդիպման։

«Դեպորտիվո Ալավես» խմբագրել

2015 թվականի հուլիսի 2-ին ֆրանցիսկո Ֆեմենիան 2 տարվա պայմանագիր է կնքել «Դեպորտիվո Ալավես»-ի հետ[9]։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է 38 հանդիպման և օգնել է թիմին վերադառնալ Լա Լիգա[10][11]։

2017 թվականի հունիսի 6-ին Ֆեմենիան հեռացել է թիմից[12]։

«Ուոթֆորդ» խմբագրել

2017 թվականի հուլիսի 1-ին Ֆրանցիսկոն տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ուոթֆորդ»[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Սեգունդա Դիվիզիոնի հաղթող - 2015-16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Kiko firmará un contrato profesional por cinco temporadas con el Hércules (Kiko will sign five-year professional contract with Hércules); La Verdad, August 2009 (in Spanish)
  4. Kiko Femenía derrota a la anxiedad (Kiko Femenía defeats anxiety) Արխիվացված 2010-09-07 Wayback Machine; El Hércules, 31 August 2010 (in Spanish)
  5. Kiko Femenía se incorpora al Barça B (Kiko Femenía joins Barça B) Արխիվացված 2011-07-09 Wayback Machine; FC Barcelona, 6 July 2011 (in Spanish)
  6. Exhibición del filial en Cartagena (0–4) (B-team power display in Cartagena (0–4))(չաշխատող հղում); FC Barcelona, 4 September 2011 (in Spanish)
  7. Madrid-bound Femenia slams Barcelona; ESPN FC, 29 August 2013
  8. Kiko Femenia, new Castilla player; Real Madrid C.F, 28 August 2013
  9. El Deportivo Alavés cierra el fichaje de Kiko Femenía (Deportivo Alavés complete the signing of Kiko Femenía) Արխիվացված 2015-07-02 Wayback Machine; Deportivo Alavés, 2 July 2015 (in Spanish)
  10. El Alavés vuelve a Primera (Alavés return to Primera); El País, 29 May 2016 (in Spanish)
  11. Deportivo Alavés 2016/2017: Kiko Femenía (2016/2017 Deportivo Alavés: Kiko Femenía); Vavel, 18 August 2016 (in Spanish)
  12. Gracias Kiko por estas 2 temporadas Gloriosas (Thanks Kiko for these 2 Glorious seasons) Արխիվացված 2017-12-15 Wayback Machine; Deportivo Alavés, 6 June 2017 (in Spanish)
  13. Official: Femenía Joins Hornets Արխիվացված 2017-12-15 Wayback Machine; Watford FC, 1 July 2017

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Ֆեմենիա» հոդվածին։