Ֆրանցիշեկ Դուշենկո
Ֆրանցիշեկ Դուշենկո (լեհ.՝ Franciszek Duszeńko, ապրիլի 6, 1925, Գորոդոկ - ապրիլի 11, 2008, Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան), լեհ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր, Գդանսկի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր (1981-1987):
Ֆրանցիշեկ Դուշենկո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1925 |
Ծննդավայր | Գորոդոկ |
Մահացել է | ապրիլի 11, 2008 (83 տարեկան) |
Վախճանի վայրը | Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Գդանսկի գեղարվեստի ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Westerplatte Monument? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Franciszek Duszeńko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1925 թվականին, Լվովի մարզի Գորոդոկ քաղաքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել Կրայովոյ ընդհատակյա բանակի կապավոր, գերմանացիների կողմից ձերբակալվել է Լվովում։ Եղել է նացիստական Գրոս-Ռոզեն և Զաքսենհաուզեն-Օրանիենբուրգ համակենտրոնացման ճամբարների կալանավոր։ Մինչև ձերբակալվելը՝ 1942-1944 թվականներին, սովորել է Լվովի կերպարվեստի պետական ինստիտոտում, պրոֆեսոր Մարյան Վնուկի մոտ։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև 1952 թվականը, ուսումը շարունակել է Սոպոտի կերպարվեստի բարձրագույն դպրոցի Մ. Վնուկի քանդակագործական արվեստանոցում։ 1950 թվականից դասավանդել է Գդանսկի գեղարվեստի պետական բարձրագույն դպրոցում, ղեկավարել քանդակագործության ամբիոնի ստուդիան։ 1960-1964 թվականներին աշխատել է քանդակագործական ֆակուլտետի դեկան, 1981-1987 թվականներին եղել է համալսարանի ռեկտոր։ 1987-1996 թվականներին ղեկավարել է քանդակագործության և նկարչության ամբիոնը[1]։
1952-1962 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գդանսկում ավերված քանդակագործական օբյեկտների վերականգնման աշխատանքներին։ Մի շարք հուշահամալիրների և հուշարձանների հեղինակ է։
Ստեղծագործություններ
խմբագրել- Մահվան ճամբարի զոհերի հուշակոթող-դամբարան Տրեբլինկայում (1958-1964)
- Լեհական հրետանու հուշարձան Թորունում
- Ափամերձ շրջանի պաշտպանների հուշարձան
- Մարիա Կոնոպնիցկայի հուշարձանը Գդանսկում
Պարգևներ
խմբագրել- Մշակույթի բնագավառում Գդանսկ քաղաքի մրցանակի դափնեկիր (1987)
Պատկերասրահ
խմբագրել-
Լեհական հրետանու հուշարձան Թորունում
-
Ափամերձ շրջանի պաշտպանների հուշարձանը Գդանսկի մոտակայքում
-
Մահվան ճամբարի զոհերի հուշակոթող-դամբարան Տրեբլինկայում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Agnieszka Gębczyńska-Janowicz: Polskie założenia pomnikowe. Rola architektury w tworzeniu miejsc pamięci od połowy XX wieku. Warszawa: Wydawnictwo Neriton, 2010, s. 64. ISBN 978-83-7543-177-3.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիշեկ Դուշենկո» հոդվածին։ |