Ֆրանտիշեկ (մուլտֆիլմ)
«Ֆրանտիշեկ» (ռուս.՝ «Франтишек»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Վադիմ Կուրչևսկու կողմից 1967 թվականին Միլոշ Մացոուրեկի հեքիաթի հիման վրա։ Փոքրիկ փիլիսոփայական դրամա է, որ պատմում է տաղանդի նորարարական բնույթի, ինչպես նաև Մորոզի կերպարի բոլորովին նոր մեկնաբանություն[1]։
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Սցենարիստ | Վլադիմիր Լիֆշից |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1967 |
Սյուժե
խմբագրելՔաղաքում ուշ աշուն է, ծառերից թափվում են վերջին տերևները։ Ուսուցիչ Մորոզն իր աշակերտներին՝ փոքրիկ Մորոզիկներին տանում է գործնական պարապմունքների քաղաքում։ Աշակերտները սովորում են ստեղծել ջինջառ և սառցալեզվակներ, պատուհաններին նկարել սառցե սպիտակ նախշեր։ Մորոզիկ Ֆրանտիշեկն այգում ծանոթանում է մի աղջկա՝ Վլաստայի հետ, և նրանք երկուսն էլ սիրում են նկարել։ Վլաստան Ֆրանտիշեկին նվիրում է ներկերի տուփ և տանում Բուսաբանական այգի, որտեղ Ֆրանտիշեկն առաջին անգամ տեսնում է իսկական ծաղիկներ։ Երախտապարտ Ֆրանտիշեկը գիշերն աղջկա պատուհանին նկարում է ծաղկանախշեր ու ծաղիկներ։ Առավոտյան աղջիկը տեսնում է և ասում. «Ֆրանտիշե՛կ, դու իսկական նկարիչ ես»։ Իսկ ուսուցիչ Մորոզն ասում է, որ թեև գեղեցիկ է, բայց կարգը թույլ չի տալիս, և այդպես նկարել ընդունված չէ։ Նա վերցնում է ներկերը, իսկ հետո ինքն է փորձում նկարել դրանցով։
Նկարահանող խումբ
խմբագրելՌեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Սցենարիստ | Վլադիմիր Լիֆշից |
Բեմադրող նկարիչ | Օլգա Գվոզդևա |
Մուլտիպլիկատորներ | Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա, Յուրի Կլեպացկի, Պավել Պետրով |
Օպերատոր | Վլադիմիր Սարուխանով |
Կոմպոզիտոր | Միխայիլ Մեերովիչ |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են | Վ. Կուրանով, Գենադի Լյուտինսկի, Պավել Գուսև, Վ. Կալաշնիկովա, Վլադիմիր Աբակումով, Մարինա Չեսնոկովա, Վալերի Պետրով, Գալինա Գետինգեր, Ռոման Գուրովի ղեկավարությամբ |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Նադեժդա Տրեշչյովա |
Տնօրեն | Նաթան Բիտման |
Հնչյունավորում
խմբագրել- Կլարա Ռումյանովա – Ֆրանտիշեկ
- Մարիա Վինոգրադովա – Վլաստա, Վլաստայի մայրը, ուսուցչուհի
- Անատոլի Պապանով – Մորոզ
Հնչյունավորողների անունները տիտրերում նշված չեն։
Մրցանակներ
խմբագրելՎերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.
- «Фантазёры», «Սոյուզմուլտֆիլմ», տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝
«Ֆրանտիշեկ» (1967), «Բարոն Մյունհաուզենի արկածները» (1967), «Միստր Թվիստր» (1963), «Մենք Շերլոկ Հոլմսի հետ» (1985), «Богатырская каша» (1987), «Фантазёры из деревни Угоры» (1994)։
Արձագանքներ
խմբագրելՎադիմ Կուրչևսկին մեր տիկնիկային մուլտիպլիկացիայում աշխատող առանձնահատուկ վարպետներից մեկն է։ Չեխոսլովակ հայտնի գրող Միլոշ Մացոուրեկի հեքիաթի հիման վրա նրա կողմից բեմադրված «Ֆրանտիշեկ» մուլտֆիլմը (1967) համարձակորեն կարող է վերագրվել վերջին տարիներին հետաքրքիր տիկնիկային ֆիլմերի շարքին։ Այդ հեքիաթի զարմանալիորեն ամբողջական, պարզ ու միևնույն ժամանակ խորը մտքով դրամատուրգիան, որ նվիրված է արվեստում կեղծի ու շինծուի մասին մտորումներին, տաղանդի նորարարական բնույթին ու էպիգոնի ստեղծագործական կուրությանը, ստույգ համապատասխանություն է գտնում պարզ և տոնական ձևավորման ու ստեղծագործական լուծման, տիկնիկների ժլատ ու լակոնիկ-արտահայտիչ «խաղի» մեջ։ Ըստ էության, դա փոքրիկ փիլիսոփայական դրամա է, վառ օրինակ այն բանի, թե ինչքան շատ բան կարող է անել ռեժիսորը, երբ նա որպես հիմք ունենում է ժամանակակից, ժողովրդական լավագույն ավանդույթներով ստեղծված հեքիաթի գերազաց դրամատուրգիայի վրա։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Вадим Курчевский — один из оригинальных мастеров, работающих в нашей кукольной мультипликации. Поставленный им по сказке известного чехословацкого писателя Милоша Мацоурека мультфильм «Франтишек» (1967) смело может быть отнесен к числу интересных кукольных картин последних лет. Удивительно цельная, простая и в то же время глубокая по мысли драматургия этой сказки, посвященной раздумьям о подлинном и мнимом в искусстве, о новаторской природе таланта и творческой слепоте эпигона, находит точное соответствие а ясном и празднично нарядном и изобретательном решении, скупой и лаконично-выразительной «игре» кукол. В сущности, эта маленькая философская драма — яркий пример того, как много может сделать режиссёр, когда он опирается на превосходную драматургию современной, созданной в лучших народных традициях сказки.
— Ս. Ասենին[3]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 378-379. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Асенин С.В. Волшебники экрана: Драматургия мультфильма. Богатство сюжетных решений
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆրանտիշեկ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Журнал «Советский экран» Արխիվացված 2016-10-07 Wayback Machine № 6 март 1985.