Ֆրանսուա Բրիսոն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ֆրանսուա Բրիսոն (ֆր.՝ François Brisson, ապրիլի 9, 1958(1958-04-09)[1][2], Սենտ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող, օլիմպիական չեմպիոն-1984։

Ֆրանսուա Բրիսոն
ֆր.՝ François Brisson
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1958(1958-04-09)[1][2] (66 տարեկան)
Ծննդավայր Սենտ
Հասակ 174 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ֆրանսուա Բրիսոնը սկսել է զբաղվել ֆուտբոլով «Բուր-Լա-Ռեն» ակումբում։ 1975 թվականին տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։ Հարձակվողը վեց տարի հանդես է եկել փարիզցիների կազմում՝ 1979/80 մրցաշրջանում ընդմիջումով, որը վարձավճարով անցկացրել է «Լավալում»։ 1981-1985 թվականներին Բրիսոնը հանդես է եկել «Լանսի» կազմում, իսկ 1985/86 մրցաշրջանում պաշտպանել Է «Ստրասբուրգի» գույները։

1986-1987 թվականներին Բրիսոնը եղել է Մարսելի «Օլիմպիկի» խաղացող։ Այդ թիմի կազմում 1986/87 մրցաշրջանում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի գավաթի փոխչեմպիոն և եզրափակիչի մասնակից։

1987 թվականից Ֆրանսուա Բրիսոնը խաղացել է «Լավալում», իսկ այն բանից հետո, երբ ակումբը 1988/89 մրցաշրջանի արդյունքներով լքել է 1-ին դիվիզիոնը, տեղափոխվել է «Օլիմպիկ Լիոն»։ «Ջուլհակների» կազմում հարձակվողն անցկացրել է 1 մրցաշրջան՝ 1990 թվականի ամռանը դառնալով «Լիլ» խաղացող։ Ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան 1993 թվականին։

Ազգային հավաքականում

խմբագրել

Ֆրանսուա Բրիսոնը Ֆրանսիայի հավաքականում նորամուտը նշել է 1982 թվականի նոյեմբերի 10-ին Նիդերլանդների հավաքականի հետ ընկերական խաղում՝ հանդիպման 68-րդ րոպեին փոխարինելով Ժան-Մարկ Ֆերատժին[3]։

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում Բրիսոնը մասնակցել է 84-րդ Օլիմպիական խաղերին։ Հարձակվողը մրցաշարի շրջանակներում անցկացրել է 5 հանդիպում, խփել 3 գոլ և դարձել օլիմպիական չեմպիոն։

Օլիմպիական խաղերից հետո Բրիսոնը ազգային հավաքականի կազմում խաղաց Լյուքսեմբուրգի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում 86[4]։ Այս հանդիպումը հարձակվողի համար վերջինն էր հավաքականում ։

Մարզչական

խմբագրել

Ֆրանսուա Բրիսոնը մարզչական կարիերան սկսել է «Մոնտոբան» սիրողական ակումբում 1994 թվականին։ Երեք տարի անց դարձել է Դանիել Լեկլերի օգնականը «Լանսում», իսկ 1999 թվականի հոկտեմբերին նրան փոխարինել է գլխավոր մարզչի պաշտոնում։

1999/2000 մրցաշրջանը «Լանսը» Բրիսոնի գլխավորությամբ ավարտել է առաջնության 5-րդ հորիզոնականում։ Թիմը հասել է նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ՝ հաջորդաբար մրցաշարից դուրս թողնելով հոլանդական «Վիտեսին», գերմանական «Կայզերսլաուտերնին» և իսպանական «Ատլետիկո Մադրիդին» ու «Սելտային»։ 2000 թվականի ամռանը «Լանսի» գլխավոր մարզիչը դարձավ Ռոլլան Կուրբիսը, իսկ Բրիսոնը մնաց ակումբում ՝ որպես սուպերվայզեր։

2002 թվականի օգոստոսից մինչև 2003 թվականի մարտը Ֆրանսուա Բրիսոնը գլխավորել է «Նիմ Օլիմպիկը», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Նասիոնալ լիգայում։ 2006 թվականից աշխատում է Մարսելի «Օլիմպիկում», որտեղ զբաղվում է «պրովանսալցիների» մրցակիցների խաղերի վերլուծությամբ[5]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
Ֆրանսիա (Օլիմպոս.)
  • Օլիմպիական չեմպիոններ (1)։ 1984
Օլիմպիկ Մարսել
  • Ֆրանսիայի փոխչեմպիոն (1)։ 1986/87
  • Ֆրանսիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)։ 1986/87

Անձնական

խմբագրել
  • 505 հանդիպում Ֆրանսիայի առաջնությունում (14-րդ արդյունքը պատմության մեջ)
  • 103 գոլ Ֆրանսիայի առաջնությունում (71-րդ արդյունքը պատմության մեջ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Нидерланды — Франция 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Люксембург — Франция 0:4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Madeinlens.com» (ֆրանսերեն) — «Дидье Дешам представляет Франсуа Бриссона». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել