Լիլի Բուլանժե (ֆր.՝ Lili Boulanger, օգոստոսի 21, 1893(1893-08-21)[1][2][3][…], Փարիզ[4] - մարտի 15, 1918(1918-03-15)[1][2][3][…], Mézy-sur-Seine[6]), ֆրանսիացի կոմպոզիտոր, Նադիա Բուլանժեի քույրը։

Լիլի Բուլանժե
Բնօրինակ անունֆր.՝ Marie-Juliette Olga Boulanger
Ծնվել էօգոստոսի 21, 1893(1893-08-21)[1][2][3][…]
Փարիզ[4]
Երկիր Ֆրանսիա[5]
Մահացել էմարտի 15, 1918(1918-03-15)[1][2][3][…] (24 տարեկան)
Mézy-sur-Seine[6]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, երգեհոն, թավջութակ և տավիղ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
 Lili Boulanger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Վիլա Մեդիչի

Լիլի Բուլանժեն ծնվել է 1893 թվականի օգոստոսի 21-ին Փարիզում։

Մեծացել է երաժշտական ընտանիքում, հայրը կոմպոզիտոր էր, վոկալի ուսուցիչ Փարիզի կոնսերվատորիայում։ Մայրը՝ երգչուհի Ռաիսա Միշեցկայան, ծնվել է Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Նրա պապիկը՝ Ֆրեդերիկ Բուլանժեն, հայտնի թավջութակահար էր, իսկ տատիկը՝ Ջուլիետան, երգչուհի։

Լիլիի տաղանդը դրսևորվել է երկու տարեկանում, երբ նրանց ընտանիքի ընկեր Գաբրիել Ֆորեն, իսկ հետո՝ նրա ուսուցիչներից մեկը հայտնաբերեց, որ նա ունի կատարյալ լսողություն։ Ծնողները խրախուսում էին իրենց աղջկա երաժշտական կրթությունը։ Միչև հինգ տարեկանը Լիլին ուղեկցում էր իր տասամյա քրոջը՝ Նադիային, Փարիզյան կոնսերվատորիայի դասերին։ Դրանից հետո նա ուսումնասիրել է երաժշտության տեսություն և սկսել սովորել երգեհոն նվագել Լուի Վերնի մոտ։

Լիլին վեց տարեկանում սովորել է կարդալ նոտաները՝ ավելի շուտ, քան տառերը։ Դաշնամուրի առաջին դասերը նա յուրացրել է Գաբրիել Ֆորեի մոտ։ Քանի որ աղջիկը վատառողջ էր, սովորում էր տանը։ Նրա վաղ աշխատանքներից պահպանվել է միայն մի-մաժոր «Վալսը» (1906)։ Նա նաև երգում էր և նվագում ջութակ, թավջութակ և քնար։ Նրա ուսուցիչներից էին նաև Մարսել Տուրնեն և Ալֆոնս Հասելմանսը։

1909 Լիլի Բուլանժեն ընդունվել է Փարիզյան կոնսերվատորիա։ 1913 թվականին նա դարձել է առաջին կինը, որն արժանացել է Հռոմի մեծ մրցանակի «Ֆաուստ և Ելենա» կանտատի համար։ Նույն թվականի նոյեմբերին Շատլե թատրոնում հաջողությամբ կայացել է ստեղծագործության պրեմիերան, իսկ Ելիսեյան պալատում կոմպոզիտորին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն։

1914 թվականին Բուլանժեն որպես Հռոմեական մրցանակի դափնեկիր չորս ամիս անցկացրել է Հռոմում՝ Մեդիչի ամառանոցում։ Ճանպարհորդությունը կիսատ է մնացել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Լիլի Բուլանժեն մահացել է անժամանակ աղիքային հիվանդության պատճառով, որն այդ ժամանակ կոչվում էր Կրոնի հիվանդություն։ Հուղարկավորվել է Մոնմարտրի գերեզմանատանը։

Ստեղծագործություն խմբագրել

Հեղինակել է գործիքային, վոկալային, երգչախմբային և հոգևոր երգեր։ Գրել է երգեր Մյուսսեի, Մետերլինկի, Լըկոնտ դը Լիլի, Սամենի, Ժամմի բանաստեղծությունների հիման վրա։ Անավարտ է թողել «Արքայադուստր Մալեն» օպերան (հիմնված Մետերլինկի համանուն պիեսի վրա)։

Լիլի Բուլանժեի աշխատանքները ձայնագրել են դիրիժորներ Նադիա Բուլանժեն, Ջոն Էլիոթ Գարդիները, Իգոր Մարկևիչը և այլք։

Ճանաչում խմբագրել

Լիլի Բուլանժեի աշխատանքները կատարվում են հանրահայտ դերասանների և կոլեկտիվների կողմից, այդ թվում՝ Լամուրե նվագախումբ, Մոնտերվերդի երգչախումբ, Բի-բի-սի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Լոնդոնյան ֆիլհարմոնիկ նվագախումբ (դիրիժոր՝ Ջոն Էլիոթ Գարդիներ)։ Շնորհվում է Լիլի Բուլանժե մրցանակ։

Երգահանի անունով է կոչվել Լիլիթ աստղակերպը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Rosenstiel L. The Life and Works of Lili Boulanger. Rutherford: Fairleigh Dickinson UP, 1978 (нем. пер. 1995)
  • Stiévenard-Salomon B. Lili Boulanger: l’œuvre retrouvée. Paris: Birgit Stièvenard-Salomon, 1993
  • Gallo P. Lili Boulanger: l’innocenza del sogno simbolista. Treviso: Canova, 1996
  • Spycket J. À la recherche de Lili Boulanger. Paris: Fayard, 2004
  • Potter C. Nadia and Lili Boulanger. Aldershot; Burlington: Ashgate, 2006

Արտաքին հղումներ խմբագրել