Ֆրանսիսկո Գավիդիա

սալվադորցի գրող

Ֆրանսիսկո Գավիդիա (իսպ.՝ Francisco Gavidia, դեկտեմբերի 29, 1863(1863-12-29), Սան Միգել, Սալվադոր - սեպտեմբերի 24, 1955(1955-09-24), Սան Սալվադոր, Սալվադոր), սալվադորցի բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող։ Մոդեռնիզմի նախակարապետ։

Ֆրանսիսկո Գավիդիա
Ծնվել էդեկտեմբերի 29, 1863(1863-12-29)
ԾննդավայրՍան Միգել, Սալվադոր
Վախճանվել էսեպտեմբերի 24, 1955(1955-09-24) (91 տարեկան)
Վախճանի վայրՍան Սալվադոր, Սալվադոր
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն Սալվադոր

Կենսագրություն խմբագրել

 
Ֆրանսիսկո Գավիդիայի անվան ազգային թատրոն Սան Սալվադորում

Ֆրանսիսկո Գավիդիան ծնվել է 1863 թվականին Սալվադորի Սան Միգել քաղաքում։ Մանկությունն անցել է Սիուդադ Բառիոսում։ 1880 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և փոխադրվել մայրաքաղաք, որտեղ ընդունվել է Սալվադորի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Մեկ տարի հետո թողել է ուսումը, դարձել անխոնջ ինքնուս։ Ընթերցել է իսպաներեն և ֆրանսերեն լեզվով ավելի քան հազար գիրք։ Հրապուրվել է Վիկտոր Հյուգոյի, Ֆրանսուա Վիյոնի և Ստեֆան Մալարմեի ստեղծագործություններով[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գտնվել է այդ ժամանակվա ֆրանսիական պոեզիայի ազդեցության ներքո։ Գրականություն է բերել առաջին համաշխարհային ճանաչում ունեցող լատինաամերիկյան պոետ, մոդեռնիզմի և իսպանալեզու գրականության փայլուն ներկայացուցիչ Ռուբեն Դարիոյին։ Եղել ֆրանսիական պոեզիայի մեծ գիտակ, որի խնամակալության ներքո Ռուբեն Դարիոն առաջին անգամ փորձեց հարմարեցնել ալեքսանդրյան ոտանավորի չափը իսպանական տաղաչափությանը։ Սալվադորյան պոեզիա է ներմուծում ազգային պրոբլեմատիկա, թարմացնում է բանաստեղծական լեզուն[3]։

  • Poesía (cuadernillo poético, 1877).
  • Versos (poesía, 1884).
  • Ursino (teatro, 1887).
  • Júpiter (teatro, 1895).
  • El encomendero' y otros cuentos (1901)
  • Estudio y resumen del Discurso sobre el método de Descartes, (1901).
  • Tradiciones (sobre la obra homónima de Ricardo Palma, 1901).
  • Conde de San Salvador o el Dios de Las Casas (novela, 1901).
  • 1814 (ensayo, 1905).
  • Obras (tomo I, 1913).
  • Historia moderna de El Salvador (dos tomos, 1917 y 1918).
  • Cancionero del Siglo XIX (¿1929-1930?).
  • Cuentos y narraciones (1931).
  • Héspero (teatro, 1931).
  • Discursos, estudios y conferencias (1941).
  • La princesa Citalá (teatro, 1946).
  • Cuento de marinos (1947).
  • Sóteer o Tierra de preseas (1949).

Մատենագիտություն խմբագրել

  • Cañas Dinarte, Carlos (2000). Diccionario Escolar de Autores Salvadoreños. Dirección de Publicaciones e Impresos.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mario Pleitez: Francisco Gavidia, iniciador de la literatura en El Salvador y máximo humanista salvadoreño». istmo.denison.edu. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  2. MCNBiografias.com. «Gavidia, Francisco (ca. 1863-1955). » MCNBiografias.com». www.mcnbiografias.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  3. «Francisco Gavidia, poeta salvadoreño». www.artepoetica.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել