Ֆրանսիշկու Գուտերիշ
Ֆրանսիշկու Գուտերիշ (պորտ.՝ Francisco Guterres, սեպտեմբերի 7, 1954[1][2], Ossu, Viqueque Municipality, Արևելյան Թիմոր[3]), Արևելյան Թիմորի քաղաքական գործիչ, որն Արևելյան Թիմորի նախագահն է սկսած 2017 թվականից։ Նա նաև Ֆրետիլինի նախագահն է, ինչպես նաև 2002-ից 2007 թվականներին եղել է Արևելյան Թիմորի ազգային ժողովի նախագահ։ Որպես Ֆրետիլինի թեկնածու, նա մասնակցել է 2007 և 2012 թվականների նախագահական ընտրություններին, բայց երկու դեպքերում էլ պարտվել է երկրորդ փուլում անկախ թեկնածուներին։ Նա նաև մասնակցել է 2017 թվականի նախագահական ընտրություններին և նախկին վարչապետ Շանանա Գուժմաոյի և իր կուսակցության` Թիմորի Վերակառուցման Ազգային Կոնկրեսի օգնությամբ ընտրվել է որպես նախագահ։
Ֆրանսիշկու Գուտերիշ պորտ.՝ Francisco Guterres | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1954[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Ossu, Viqueque Municipality, Արևելյան Թիմոր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Cidália Lopes Nobre Mouzinho Guterres? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the National Parliament of East Timor? և Արևելյան Թիմորի նախագահ |
Կուսակցություն | Revolutionary Front for an Independent East Timor? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կյանք և կարիերաԽմբագրել
Ծնվել է 1954 թվականին, Օշույում, Գուտերիշը իրեն նկարագրել է որպես «աղքատ ընտանիքի և համեստ մարդկանց որդի»։ Նա կաթոլիկ է և գերիլիայի նախկին մարտիկ[4]։ 1998 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած Ֆրետիլինի Արտակարգ Խորհրդաժողովում նրան անվանել են Զինված Դիմադրության Խորհրդի գլխավոր համակարգող։ 2001 թվականի հուլիսին նա ընտրվել է Ֆրետիլինի նախագահ։ Գուտերիշը ընտրվել է Վստահորդների Ասամբլեա 2001 թվականի օգոստոսի խորհրդարանական ընտրություններում, և նա դրանից հետո ընտրվել է Վստահորդների Ասամբլեայի կողմից որպես դրա նախագահ, երբ Արևելյան Թիմորն ստացել իր անկախությունը 2002 թվականի մայիսին, Վստահորդների Ասամբլեան վերափոխվել է Ազգային Ժողովի, և Գուտերիշը մնացել է դրա նախագահ[3]։
2007 թվականի նախագահական ընտություններին Գուտերիշը առաջադրվել է որպես Ֆրետիլինի թեկնածու և պոպուլիստական արշավ է իրականացրել[4]։
Այնուամենայնիվ, Ֆրետիլինի մի քանի մասնակիցներ մեղադրում էին նրան 2006 թվականի Արևելյան Թիմորի ճգնաժամի համար և նրա փոխարեն աջակցում էին վարչապետ Ժոզե Ռամոս Հորտային, որն առաջադրվել էր որպես անկախ թեկնածու[4]։ Ընտրությունների առաջին փուլում որը անցկացվել է ապրիլի 9-ին, Գուտինեշը զբաղեցրել էր առաջին տեղը ձայների 27.89%-ով[5][6]։ Նա և Ռամոս Հորտան մասնակցել են երկրորդ փուլին մայիսին, և Գուտերիշը պարտվել է ձայների 31%-ով, իսկ Ռամոս-Հորտան հաղթել է ձայների 69%-ով։ Նա ընդունել է արդյունքը և շնորհավորել է Ռամոս Հորտային[7]։ Գուտերիշը վերընտրվել է խորհրդարանում 2007 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններում որպես Ֆրետիլինի թեկնածուների ցուցակի առաջին անուն[8]։ 2017 թվականի նախագահական ընտրություններին Գուտերշը նորից առաջադրվել է որպես Ֆրետիլինի թկենածու նախկին վարչապետ Շանանա Գուժմաոյի և նրա կուսակցության` Թիմորի Վերակառուցման Ազգային Կոնկրեսի աջակցությամբ։ Վաղ արդյունքները ցույց են տվել, որ նա հաղթել է ձայների ավելի քան 50%-ով առաջին փուլում[9]։ Գուտերիշը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսի 20-ին` որպես Արևելյան Թիմորի առաջին ընտրված կուսակցական նախագահ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Profile on National Parliament website(չաշխատող հղում).
- ↑ 4,0 4,1 4,2 «Feature: Fretilin looms over Timor poll»։ The Australian։ 6 April 2007։ Վերցված է 8 April 2007(չաշխատող հղում)
- ↑ Results from the National Electoral Commission, Comissão Nacional de Eleições Timor-Leste, 18 April 2007, արխիվացված օրիգինալից 8 March 2008-ին, https://web.archive.org/web/20080308064901/http://www.cne.tl/Results/GRAND_TOTAL_NIVEL_NACIONAL__VERIFIKASAUN_.pdf, վերցված է 19 April 2021 Results from the National Electoral Commission, Comissão Nacional de Eleições Timor-Leste, 18 April 2007, արխիվացված օրիգինալից 8 March 2008-ին, https://web.archive.org/web/20080308064901/http://www.cne.tl/Results/GRAND_TOTAL_NIVEL_NACIONAL__VERIFIKASAUN_.pdf, վերցված է 19 April 2021
- ↑ «Two set to square off for presidency»։ news.com.au։ AAP։ 18 April 2007։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-15-ին
- ↑ «Guterres congratulates Horta as new president of Timor-Leste»։ Xinhua ("People's Daily Online")։ 11 May 2007
- ↑ National Provisional Results from the 30 June 2007 Parliamentary Elections, Comissão Nacional de Eleições Timor-Leste, 9 July 2007, արխիվացված օրիգինալից 31 October 2007-ին, https://web.archive.org/web/20071031012246/http://www.cne.tl/Eleisaun_Parlamentar/ACTA%20FINAL/aviso_publico_final%2009-07-07-ENGLISH.pdf, վերցված է 19 April 2021
- ↑ Hodge Amanda (22 March 2017)։ «Francisco Guterres set to become East Timor's fourth president»։ The Australian։ Վերցված է 22 March 2017