Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2015

2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս
Չեխիա Լյուսիա Շաֆարժովա

Ավստրալիա Քեյսի Դելակուա
Ղազախստան Յարոլավա Շվեդովա
Հաշիվ   3–6, 6–4, 6–2
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ֆրանսիայի բաց առաջնություն→2016

Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2015, թենիսի կանանց զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 7-ը, Փարիզի «Stade Roland Garros» («Ռոլան Գարրոս մարզադաշտ») համալիրում, Ֆրանսիա։

Կանանց զուգախաղի մրցաշարի հաղթող Բեթանի Մատեկ Սանդսը
Կանանց զուգախաղի մրցաշարի հաղթող Լյուսիա Շաֆարժովան

Մրցաշարի գործող չեմպիոններն էին Սե Շուվեյը և Պեն Շուայը[1], սակայն Պեն Շուայը չէր մասնակցում մրցաշարին և Սե Շուվեյը համագործակցում էր իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ։ Քառորդ եզրափակիչում 4-րդ դասակարգված Շուվեյ-Պենետա զույգը զիջել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղի մրցաշարի հաղթողներ Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգին[2]։

Մրցաշարի հաղթողներ են դարձել 7-րդ դասակարգված զույգ Բեթանի Մատեկ Սանդսը և Լյուսիա Շաֆարժովան, ովքեր եզրափակիչում 3-6, 6-4, 6-2 հաշվով հաղթանակ են տարել 12-րդ դասկարգված Քեյսի Դելակուա-Յարոսլավա Շվեդովա զույգի նկատմամբ[3]։ Այդպիսով Բեթանի Մատեկ Սանդսը 2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում շահել է իր երկրորդ տիտղոսը, քանի որ երեք օր առաջ նա հաղթանակ էր տարել նաև խառը զուգախաղի մրցաշարում (Մայք Բրայանի հետ միասին)։ Այդ տիտղոսը ընդհանուր առմամբ նրա 4-րդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Լյուսիա Շաֆարժովայի համար դա երկրորդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Առաջինը նա նույնպես շահել էր Մատեկ Սանդսի հետ միասին չորս ամիս առաջ 2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, այդպիսով հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի կանանց զուգախաղի երկու անընդմեջ մրցաշարերում։ Այդպիսով, նրանք դարձել են յոթերորդ զույգը Բաց դարաշրջանում, ում հաջողվել է մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանել Մեծ Սաղավարտի առաջին երկու մրցաշարում[4]։ Այդ հաղթանակի շնորհիվ երկու թենիսիտուհիներն էլ տեղ զբաղեցրեցին կանանց զուգախաղի թենիսիստուհիների վարկանիշի առաջին տասնյակում՝ Շաֆարժովան 5-րդ, իսկ Մատեկ Սանդսը 6-րդ հորիզոնականներում։

Դասակարգում

խմբագրել
  1.   Մարտինա Հինգիս /   Սանիա Միրզա (Քառորդ եզրափակիչ)
  2.   Եկատերինա Մակարովա /   Ելենա Վեսնինա (Կիսաեզրափակիչ)
  3.   Թիմեա Բաբոշ /   Կրիստինա Մլադենովիչ (Երկրորդ շրջան)
  4.   Սե Շուվեյ /   Ֆլավիա Պենետա (Քառորդ եզրափակիչ)
  5.   Գարբինե Մուգուրուսա /   Կարլա Սուարես Նավարո (Առաջին շրջան)
  6.   Ռաքել Կոպս Ջոնս /   Էբիգեյլ Սփիրս (Առաջին շրջան)
  7.   Բեթանի Մատեկ Սանդս /   Լյուսիա Շաֆարժովա (Հաղթող)
  8.   Կարոլին Գարսիա /   Կատարինա Սրեբոտնիկ (Երրորդ շրջան)
  9.   Անդրեա Հլավաչկովա /   Լյուսիա Հրադեցկա (Կիսաեզրափակիչ)
  10.   Ալլա Կուդրյավցևա /   Անաստասիա Պավլյուչենկովա (Երկրորդ շրջան)
  11.   Չժան Յունժան /   Չժեն Ցզե (Երրորդ շրջան)
  12.   Քեյսի Դելակուա /   Յարոսլավա Շվեդովա (Եզրափակիչ)
  13.   Միխաելա Կրայչեկ /   Բարբորա Ստրիցովա (Քառորդ եզրափակիչ)
  14.   Կարին Կնապ /   Ռոբերտա Վինչի (Երրորդ շրջան)
  15.   Անաստասիա Ռոդիոնովա /   Արինա Ռոդիոնովա (Երրորդ շրջան)
  16.   Կլաուդիա Յանս Իգնաշիկ /   Անդրեա Կլեպաչ (Առաջին շրջան)

Հատուկ հրավիրվածներ (WC)

խմբագրել

Հիմնական ցանց

խմբագրել
  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ

խմբագրել
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1   Մարտինա Հինգիս
  Սանիա Միրզա
7   Բեթանի Մատեկ Սանդս
  Լյուսիա Շաֆարժովա
5-7, 2-6
4   Սե Շուվեյ
  Ֆլավիա Պենետա
9   Անդրեա Հլավաչկովա
  Լյուսիա Հրադեցկա
5-7, 6-3, 5-7
12   Քեյսի Դելակուա
  Յարոսլավա Շվեդովա
13   Միխաելա Կրայչեկ
  Բարբորա Ստրիցովա
6-3, 7-5
  Սիլվիա Սոլեր Էսպինոսա
  Մարիա Թերեզա Տորո Ֆլոր
2   Եկատերինա Մակարովա
  Ելենա Վեսնինա
1-6, 6-7(5)

Կիսաեզրափակիչ

խմբագրել
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
7   Բեթանի Մատեկ Սանդս
  Լյուսիա Շաֆարժովա
9   Անդրեա Հլավաչկովա
  Լյուսիա Հրադեցկա
6-2, 5-7, 6-4
12   Քեյսի Դելակուա
  Յարոսլավա Շվեդովա
2   Եկատերինա Մակարովա
  Ելենա Վեսնինա
6-3, 6-2

Եզրափակիչ

խմբագրել
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
7   Բեթանի Մատեկ Սանդս
  Լյուսիա Շաֆարժովա
12   Քեյսի Դելակուա
  Յարոսլավա Շվեդովա
3-6, 6-4, 6-2

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել