Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղ 2015

2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեթանի Մատեկ Սանդս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Բրայան

Չեխիա Լյուսիա Հրադեցկա
Լեհաստան Մարցին Մատկովսկի
Հաշիվ   7–6(7–3), 6–1
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ֆրանսիայի բաց առաջնություն→2016

Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղ 2015, թենիսի խառը զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 7-ը, Փարիզի « Stade Roland Garros» («Ռոլան Գարրոս մարզադաշտ») համալիրում, Ֆրանսիա։

Խառը զուգախաղի մրցաշարի հաղթող Բեթանի Մատեկ Սանդսը
Խառը զուգախաղի մրցաշարի հաղթող Մայք Բրայանը

Աննա Լենա Գրյոնեֆելդը և Ժան Ժյուլիեն Ռոջերը նախորդ տարվա մրցաշարի հաղթողներն էին և առաջին շրջանում հաղթանակ են տարել մրցաշարի առաջին դասակարգվածներ Սանիա Միրզա-Բրունո Սոարես զույգի նկատմամբ, սակայն երկրորդ շրջանում պարտվել են Չժան Յունժան-Ջոն Պիրս զույգին։

Մրցաշարում հաղթանակ են տարել Բեթանի Մատեկ Սանդսը և Մայք Բրայանը, ովքեր եզրափակիչում առավելության են հասել Լյուսիա Հրադեցկայի և Մարցին Մատկովսկիի նկատմամբ։

Բեթանի Մատեկ Սանդսի համար դա երրորդ հաղթանակն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում և առաջինը Ֆրանսիայի բաց առաջնությունում, քանի որ նախկինում նա նման հաջողության երկու անգամ հասել էր Ավստրալիայի բաց առաջնությունում՝ 2012 թվականի խառը զուգախաղի և 2015 թվականի կանանց զուգախաղի մրցաշարերում։

Մայք Բրայանը շահել է իր քսաներորդ տիտղոսը Մեծ Սաղավարտի մրցաշարերում և միայն չորրորդը խառը զուգախաղի մրցաշարում։ Սա նրա երկրորդ տիտղոսն էր Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարում՝ 2003 թվականին Լիզա Ռեյմոնդի հետ զույգով հաղթանակից հետո։

Դասակարգում խմբագրել

Հատուկ հրավիրվածներ (WC) խմբագրել

Հիմնական ցանց խմբագրել

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
  Չժան Յունժան
  Ջոն Պիրս
  Չժեն Ցզե
  Անրի Կոնտինեն
4-6, 4-6
  Լյուսիա Հրադեցկա
  Մարցին Մատկովսկի
7   Թիմեա Բաբոշ
  Ալեքսանդր Պեյա
7-6(4), 3-6, [10-8]
  Կատարինա Սրեբոտնիկ
  Հորիա Տեկաու'
  Մարիա Խոսե Մարտինես Սանչես
  Ռոբերտ Լինդստեդտ
6-3, 6-2
  Անաստասիա Ռոդիոնովա
  Այսամ ուլ Հակ Կուրեշի
2   Բեթանի Մատեկ Սանդս
  Մայք Բրայան
0-6, 6-7(3)

Կիսաեզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
  Չժեն Ցզե
  Անրի Կոնտինեն
  Լյուսիա Հրադեցկա
  Մարցին Մատկովսկի
5-7, 6-7(5)
  Կատարինա Սրեբոտնիկ
  Հորիա Տեկաու
2   Բեթանի Մատեկ Սանդս
  Մայք Բրայան
6-4, 3-6, [8-10]

Եզրափակիչ խմբագրել

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
  Լյուսիա Հրադեցկա
  Մարցին Մատկովսկի
2   Բեթանի Մատեկ Սանդս
  Մայք Բրայան
6-7(3), 1-6

Աղբյուրներ խմբագրել