Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը

«Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը» (ռուս.՝ «Македонская критика французской мысли»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 2003 թվականին «ДПП (NN)» ժողովածուում։

Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2003

Հարցազրույցում, պատասխանելով «Ինչու՞ էր ձեզ հետաքրքիր այդքան շատ գրել, օրինակ, Բոդրիյարի և Դերիդայի մասին», Պելևինն ասել է. «Ինձ հետաքրքիր էր այս ինտելեկտուալներին դարձնել ընդգծված ոչ ինտելեկտուալ տեքստի հերոսներ։ Դա նման է Շվարցենեգերին նահանգապետ նշանակելուն, միայն թե հակառակը»[1]։

2007 թվականին «Էքսմո» հրատարակչությունը հրատարակել է նույնանուն ժողովածու, որը, բացի այս պատմվածքից, ներառել է հեղինակի 12 այլ ստեղծագործություններ։ Հետագայում ժողովածուն մի քանի անգամ վերահրատարակվել է[2][3]։

Բովանդակություն խմբագրել

Պատմվածքի գլխավոր հերոսը թաթար գործարար Նասիխ Նասրատուլովիչ Նաֆիկովն է, որը հայտնի է Կիկա մականունով։ Նա նավթային մագնատի որդի է, որը ծնվել է Ռուսաստանում, բայց մեծացել և կրթվել է Եվրոպայում։ Կիկան հոր՝ մահափորձից մահանալուց հետո դառնում է հարուստ մարդ[4]։

Սորբոնում ստացած փիլիսոփայական կրթությունը տալիս է իր պտուղները. հերոսի մոտ զարգացնում է ատելությամբ գունավորված մոլուցք դեպի ֆրանսիական փիլիսոփայություն։ Կիկան, իրեն համարելով մեծ մտածող, սկսում է հրատարակել կեղծփիլիսոփայական աշխատություններ, որոնք հիմնականում ուղղված են ֆրանսիացի փիլիսոփաների դեմ՝ «Որտեղ սխալվեց Բոդրիյարը», «Դերիդան լճակից» և այլն։ Նրա ստեղծագործությունները ստանում են հակասական գնահատականներ[4]։

Կիկայի ամենահայտնի աշխատությունը «Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունն» է, որում նա ուրվագծում է այդ պահին զարգացած իր սևեռուն համոզմունքը։ Այս համոզմունքի էությունն այն է, որ մարդու մահից հետո մնում է մի որոշակի ձև, որի մեջ շարունակում են գոյություն ունենալ կյանքի ընթացքում աշխատանքի մեջ ներդրված կամքը և տառապանքը՝ այսպես կոչված, «մարդանավթը», որն ամրագրված է շրջանառվող ապրանքադրամային զանգվածում։ Խորհրդային Միության փլուզումից հետո կոմունիստական «մարդանավթը» սկսեց մղվել դեպի Արևմուտք, և այժմ էլ շարունակում է հոսել այնտեղ։ Զուգահեռներ անցկացնելով նավթի տեխնոլոգիական գործընթացին հարմար կամ ոչ հարմար տարբեր տեսակների հետ, Կիկան գալիս է այն եզրակացության, որ Արևմուտքը ստանում է իր համար ոչ պիտանի «մարդանավթ». ըստ Կիկայի՝ «թունավոր թարախ»։ Կիկան իր առաքելությունը տեսնում է հավասարակշռությունը վերականգնելու և դեպի Արևմուտք ռուսական «մարդանավթի» ճանապարհին խոչընդոտ դնելու, ինչպես նաև «մարդանավթի» մի մասը դեպի Ռուսաստան հետ մղելու մեջ[4]։

Դրա համար Կիկան վարձակալում է Փարիզի մերձակայքում գտնվող մի գործարան, որի ներսում մարդիկ ենթարկվում են ֆիզիկական խոշտանգումների Միշել Ֆուկոյի «Կարգապահություն և պատիժ» գրքից հատվածներ կարդալու պահին։ Այդ մասին իմանում է Ինտերպոլը, բայց Կիկային հաջողվում է թաքնվել վրեժխնդրությունից։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է. պարզ է միայն, որ նա ողջ է և մամուլում հայտարարություններ է անում ֆրանսիական փիլիսոփայական միտքը ջախջախելու մասին[4]։

Այլ ստեղծագործություններում խմբագրել

Գլխավոր հերոսը հիշատակվում է նույն ժողովածուի «Թվեր» վեպում։ Բացի այդ, այդ երկու ստեղծագործություններում ներկայացված են նույն հաստատությունները՝ «Սանբանկը» և «Օյլ Էվե» ընկերությունը։

Կարծիքներ խմբագրել

Գրող, գրաքննադատ Դմիտրի Բիկով.

  Ընդհանրապես, ես այնքան էլ չեմ սիրում 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական փիլիսոփայությունը (և, առհասարակ, ամբողջությամբ 20-րդ դարի, կհամարձակվեմ ասել) այն պատճառներով, որոնք այդքան սպառիչ շարադրել է Պելևինը իր «Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը»-ում։ Բոլոր այդ մարդկանցից, երևի, ես առանձնացնում եմ միայն Ֆուկոյին (այն էլ, ոչ լրիվ), իսկ Բոդրիյարն ու Դերիդան առհասարակ բութ զայրույթ են առաջացնում[5]։  
  Պելևինը դատարկության չգերազանցված հետազոտող է։ Կոպիտ սխալ կլիներ պնդել, որ նա այն տեսնում է ամենուր։ Բայց որտեղ դատարկություն է, նա ակնթարթորեն մերկացնում է այն։ Անկախ նրանից, թե ինչին է ուղղված «Չապաև և Պուստոտա» պատմվածքի կավե գնդացիրը, փոքր բռնկումից հետո մեր առջև հայտնվում է բացարձակ ոչինչ, և Պելևինը վարպետորեն կատարել է այս գործողությունը անփութորեն ստեղծված հետխորհրդային բոլոր իդեոլոգեմների հետ։ Կարիերայի և անձնական հաջողության գաղափարը ենթքրկվել է փոխաբերական բացահայտման դեռևս «Պետպլանի արքայազնը» պատմվածքում, հետինդուստրիալ հասարակության փիլիսոփայությունը` «Generation П»-ում և «Ֆրանսիական մտքի մակեդոնական քննադատությունը»-ում[6]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виктор Пелевин (интервью) // из сборника ОДИННАДЦАТЬ БЕСЕД О СОВРЕМЕННОЙ РУССКОЙ ПРОЗЕ — ru_pelevin: сообщество читателей
  2. Македонская критика французской мысли (сборник) скачать книгу Виктора Пелевина : скачать бесплатно fb2, txt, epub, pdf, rtf и без регистрации
  3. Книга «Македонская критика французской мысли» 978-5-699-56905-2 купить, цена, заказ, оптом, отзывы | Books.Ru — Книги России
  4. 4,0 4,1 4,2 4,3 ««Македонская критика французской мысли» / Повести / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  5. Эхо Москвы :: Один: Дмитрий Быков
  6. Дмитрий Быков. Два пе. Петрушевская и Пелевин: певцы конца века (Рус.жизнь). Институт психологии РАН

Արտաքին հղումներ խմբագրել