Ֆրանչեսկո Անդրիոլի

նկարիչ, քանդակագործ

Ֆրանչեսկո Անդրիոլի (լիտ.՝ Pranciškus Andriolis, 1794, Բրենտոնիկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա - 1861, Վիլնյուս, Ռուսական կայսրություն), իտալական ծագմամբ լիտվացի գեղանկարիչ և քանդակագործ, նկարիչ Միխալ Անդրիոլիի հայրը:

Ֆրանչեսկո Անդրիոլի
Pranciškus Andriolis
Ծնվել է1794
ԾննդավայրԲրենտոնիկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա
Վախճանվել է1861
Մահվան վայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունԼիտվա
ԿրթությունImperial University of Vilna? (1832) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1839)
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրանչեսկո Անդրիոլին ծնվել է 1794 թվականին Իտալիայի Տրենտո գավառի Ռովերետո փոքրիկ բնակավայրում:

Սովորել է տեղի դպրոցում, որից հետո ծառայության է անցել Նապոլեոնյան բանակում: Մասնակցել է ռուս-ֆրանսիական պատերազմներին՝ կապիտանի զինվորական կոչումով:

Պատերազմի ընթացքում գերեվարվել է: Գերությունից ազատվելուց հետո ամուսնացել է և բնակություն հաստատելու նպատակով մեկնել Ռուսական կայսրություն՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնո: 1827 թվականին ստացել է Ռուսական կայսրության քաղաքացիություն: Սովորել է Վիլնյուսի պետական համալսարանում, որն ավարտելուց հետո 1832 թվականին ստացել է նկարչի և դեկորատորի մասնագիտական որակավորում: Դրանից հետո սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել է 1839 թվականին: Ուսումն ավարտելուց հետո ուսուցանել է: Որոշ ժամանակ նա նաև դասավանդել է Շիաուլիայի դպրոցում:

1830-ականներին նա զբաղվել է Վիլնյուսի կաթոլիկ տաճարները որմնանկարներով և քանդակներով հարստացնելով: Մահացել է 1861 թվականին Վիլնյուսում:

ԳրականությունԽմբագրել

  • Daugelis Osvaldas. Andriolis Pranciškus // Visuotinė lietuvių enciklopedija. — Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2001. — Т. I: A—Ar. — С. 499. — 799 с. — ISBN 5-420-01485-8