Նորշեն (Մշո գավառ)

(Վերահղված է Ֆրանկ-Նորշենից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)

Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 11 կմ արևելք՝ Մշո դաշտի արևելյան կողմում. Մեղրագետի ձախ ափին՝ նրա ակունքի շրջանում։

Գյուղ
Նորշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՆորշեն Հայ, Ֆռանկ Նորշեն, Ֆռենկ Նորշեն, Ֆրանկ Նորշեն, Ֆրենկ Նորշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3500-4000 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Նորշեն (Մշո գավառ) (Աշխարհ)##
Նորշեն (Մշո գավառ) (Աշխարհ)

Աշխարհարգրություն խմբագրել

Գյուղն հեռու էր ընկած ճանապարհից և ուներ ամուր դիրք։ Այն գտնվում էր Մեղրագետի երկու վտակների միջև, որոնք գարնանը վարարելով Նորշենը վերածում էին թերակղզու։

Պատմություն խմբագրել

Իր անառիկության պատճառով Նորշենը քիչ է ենթարկվել թուրքեր ու քրդերի հարձակումներին։

Նորշենը Մուշի ամենահարուստ գյուղն էր։ Բնակչության քանակով զիջում էր միայն Խասգյուղին։ Գյուղն այնքան ընդարձակ էր և մեծ, որ բնակիչներից շատերն իրար չէին ճանաչում։

Գյուղն հիմնահատակ ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Նորշենը բաղկացած էր 7 թաղերից[2]։ XX դարի սկզբին ուներ 400-500 տուն՝ 3500-4000 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Նորշենն ուները ընդարձակ արգավանտ հողեր։ Բնակչությունը զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ, անանսապահությամբ, արհեստներով և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Նորշենն ուներ ս Մարինե անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր դպրոց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 30

Աղբյուրներ խմբագրել