Խասգյուղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խասգյուղ (այլ կիրառումներ)
Խասգյուղ, Խասգեղ, Խաս, գյուղ (ավան, գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից մոտ 16 կմ հարավարևմտյան դաշտավայրում, Մեղրագետի ձախ կողմում՝ Բիթլիս տանող ճանապարհի վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Խասգյուղ | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Խասգեղ, Խաս, Խասքյոյ, Խաց-գեղ, Հասգեղ | |
ԲԾՄ | 1850 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 25 749 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խասգյուղցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղն հանդիսացել է գավառի ամենանշանավոր գյուղը և դրա համար էլ ստացել է Խաս անվանումը։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղի միջով հոսում է Խասգյուղ անունով գետակը, որը ձախ կողմով միանում է Մեղրագետին։
Պատմություն
խմբագրելԲնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Բնակչություն
խմբագրելԱմենածաղկուն շրջանում գյուղն ուներ 700 տուն բնակիչ։ 1880 թվականին ուներ 540 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ, 1909 թվականին՝ 350 տուն հայ և 45 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, բրուտագործություն և առևտուրն էր։ Բնակիչներից շատերը եղել են բրուտներ։
Խասգյուղում կար շուկա, որն ուներ 30-ից ավելի խանութներ և կրպակներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ Ս. Ստեփանոս, Ս. Թալիլա, Ս. Երրորդություն անուններով եկեղեցիներ։ Եկեղեցիներից մեկին կից գործում էր երկսեռ վարժարաններ, որոնցից մեկը կառուցված էր 1307 թվականին։
Խասգյուղից 4-5 կմ հարավ կային մի շարք ավերակներ։ Գյուղի վերևում գտնվում էր Սմբատաբերդը։
Վարչական բաժանում
խմբագրելԳյուղը բաժանված էր չորս թաղերի[1].
- Տունջո
- Մարաղբյուր
- Խաժուռիք
- Վերին կամ Գավառացոց
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 680
Աղբյուրներ
խմբագրել- Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբագրեց Աղան Տարօնեցի, Գահիրէ, տպ. Սահակ-Մեսրոպ, 1962։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 33)։ |