Ֆուրվիեր (ֆր.՝ Fourvière), պատմական բլուր, որը գտնվում է Լիոնի կենտրոնի արևմտյան հատվածում[1]։ Միևնույն անունն է կրում նաև կենտրոնական թաղամասը, որը գտնվում է բլրի վրա[2]։

Ֆուրվիեր բլուրը, տեսարան Սոն գետի ափից
Տեսարան Ֆուրվիերից

Տեղադրություն խմբագրել

Սոն և Ռոն գետերը հոսում են Կենտրոնական ֆրանսիական զանգվածի հյուսիսից դեպի հարավ։ Ֆուրվիեր բլուրը, իրականում, իրենից ներկայացնում է գիծ, որը խոյացած է Սոն գետի վրա և ձգվում է Լիոնի Վեզ թաղամասից մինչև գետերի միախառնմանը վայրը։ Բլուրը ծովի մակարդակից ունի 120-287 մետր բարձրություն։ Բլրի ափագիծը ներառում է Սեն Իրենեյ, Լուայաս, Ֆուրվիեր, Սեն Ժյուս թաղամասերը և ձգվում դեպի հարավ, ընդհուպ մինչև Սեն Ֆլուա լե Լիոն կոմունան։ Սոնը շրջանցում է բլուրը՝ անջատելով Հին Լիոն թաղամասը՝ Լիոնի մյուս թաղամասերից։ Բլրի գագաթից բացվում է տեսարան դեպի Հին Լիոն և վարդերի այգիներ, Սոն գետի հակադիր ափ և Պրեսքիլ, Ռոն գետի հակադիր ափ, հատկապես, Բրոտտո, Պար Դյո, Գիլյոտեր, Ժերլան և Մոնպլեզիր թաղամասեր։ Հեռվում են երևում են Լիոնի արվարձանները, Դոֆինե պատմական մարզի տարածքները, դեպի Բյուժե, Շարտրյոզ և Ալպեր։

Այս առավելությունը, մյուս կողմից, զուգորդվում է թերությամբ։ Այսպես, ճանապարհը դեպի Ֆուրվիեր ոլորապտույտ է, իսկ բլրի գագաթ տանող ճանապարհները բավականին քիչ են։

Բլրի վրա տեղակայված է Լիոնի այցեքարտերից մեկը՝ Ֆուրվիրեի ֆունիկուլյորը։

 
Լիոնի կենտրոնական հատվածի տեսարանը Ֆուրվիեր բլուրից

Պատմություն խմբագրել

 
Գալլո-հռոմեական Լուգդուն բնակավայրի մակետը, որի կենտրոնը եղել է Ֆուրվիերը

Բլրի գագաթին տեղակայված է եղել Լուգդուն բնակավայրը։ Այն վայրը, որտեղ ներկայումս կառուցված է Նոտր դամ դե Ֆուրվիե տաճարը[3], գտնվում է հռոմեական թատրոն։ Թատրոնի Forum Vetus (Հին թատրոն) անվանումը արդյունքում տրանսֆորմացվել է Ֆուրվիերի։ Ֆորումի մի մասը փլվել է 9-րդ դարում՝ գրունտի տեղաշարժի արդյունքում։ Ավելի ուշ, ևս մի քանի փլուզումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, 1930 թվականին, թատրոնի փլուզման արդյունքում, մահացել է մոտ 40 մարդ։ Փլուզման պատճառը գետնի տակով ջրի հոսքն էր։ Բնակչության շրջանում տարածվել էր մի տեսակետ, համաձայն որի բլրի տակ կա ստորգետնյա լիճ, սակայն այդ փաստը հաստատված չէ գիտական հետազոտություններով։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Բլրի վրա գտնվում են այնպիսի ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Ֆուրվիեր բլրի անտիկ թատրոնը, Ֆուրվիեր բլրի օդեոնը և Կիբելայի տաճարը,
  • Հարևանությամբ գտնվում է Գալլո-հռոմեական քաղաքակրթության թանգարանը,
  • Լիոնի հռոմեական դամբարաններ, ակվեդուկներ, հասարակական բաղնիքներ և Կիբելայի շատրվան,
  • Նոտր դամ դե Ֆուրվիեր տաճար, որը կառուցվել է 19-րդ դարում՝ Պիեռ Բոսսանի կողմից։ Տաճարը երևում է Լիոնի ցանկացած վայրից և համարվում է Լիոնի գլխավոր այցեքարտերից մեկը,
  • Սբ Թովմասի մատուռ (XVIII դար),
  • Հոգևոր արվեստների թանգարան, արքեպիսկոպոսի նստավայր,
  • Ֆուրվիերի մետաղական աշտարակ,
  • Սեն Ժյուս նախկին վարժարան, որը ներկայումս գործող դպրոց է,
  • Սեն Ժյուս եկեղեցի (XVI դար)
  • Սեն Իրենիոս եկեղեցի, Կառոլինգների դարաշրջանի Ֆրանսիայում կառուցված ամենահին եկեղեցիներից մեկը,
  • Վարդերի այգիներ, որոնք գտնվում են տաճարի հակադիր մասում,
  • Չորս քամիների կամուրջ,
  • Ճանապարհ դեպի Գուրգիյոն, որը իրար է կապում Սեն Ժյուսը և Սեն Ժանը։ Համարվում է Լիոնի ամենահին փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Достопримечательности на холме Фурвьер. | Visit Lyon». visitlyon.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. Le Banquet. 1878. {{cite book}}: Unknown parameter |auteur1= ignored (օգնություն)
  3. «Базилика Нотр-Дам-де-Фурвьер: описание, история, фото, точный адрес». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուրվիեր» հոդվածին։