Ֆուտբոլի Ռուսաստանի սուպերգավաթ 2015
Ֆուտբոլի Ռուսաստանի Սուպերգավաթ 2015 (ռուս.՝ Суперкубок России по футболу 2015), անցկացվել է 2015 թվականի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Միմյանց դեմ մրցում էին 2014/2015 մրցաշրջանի հաղթող Զենիթը և 2014/15 մրցաշրջանի գավաթակիր Լոկոմոտիվը։ Զենիթը կարողացավ երրորդ անգամ նվաճել սուպերգավաթը առավելության հասնելով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Խաղի ամսաթիվն ու անցկացման վայրը
խմբագրելՆախապես առաջարկվում էր խաղի անցկացման երկու տարբերակ։ Առաջին տարբերակն այն էր, որ խաղը պիտի անցկացվեր հուլիսի 12-ին Ռուսաստանում[1], իսկ երկրորդ տարբերակով այն պիտի անցկացվեր դեկտեմբերի 18-ին կամ 19-ին Ռուսաստանի սահմաններից դուրս[2]։ Հունիսի 23-ին կայացվեց որոշում, որ հանդիպումն անցկացվելու է հուլիսի 12-ին «Արենա Խիմկի» մարզադաշտում[3]։ Սակայն այդպես էլ մինչև վերջ համաձայնություն չստեղծվեց և հանդիպումը հունիսի 25-ին տեղափոխվեց «Պետրովսկի» մարզադաշտ[4][5]։
Մանրամասներ
խմբագրելՀանդիպմանը չկար լեգիոներների մասնակցության լիմիտ[6]։
Խաղ
խմբագրելՀուլիսի 12, 2015 |
Զենիթ | 1:1 | Լոկոմոտիվ | Պետրովսկի, Սանկտ Պետերբուրգ Հանդիսական՝ 17 337 Մրցավար՝ Ալեքսեյ Նիկոլաև |
---|---|---|---|---|
Սմոլնիկով 84' | Նիաս 28' | |||
11 Մետրանոցներ | ||||
Հալք Վիտցել Անսալդի Շատով Կրիշիտո |
4։2 | Գրիգորև Սամեդով Պեյչինովիչ Չորլուկա |
|
|
Խաղի վիճակագրություն
խմբագրելԶենիթ | Լոկոմոտիվ | |
---|---|---|
Գոլեր | 1 | 1 |
Հարվածներ | 9 | 7 |
Հարվածներ դարպասին | 7 | 3 |
Անկյունայիններ | 7 | 2 |
Խախտումներ | 21 | 27 |
Խաղից դուրս | 1 | 2 |
Գնդակի տիրապետում | 55 % | 45 % |
Դեղին քարտեր | 4 | 4 |
Կարմիր քարտեր | 0 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Уфа претендует на проведение матча за Суперкубок России-2015 по футболу
- ↑ Матч за Суперкубок России по футболу может пройти в Катаре — Бабаев
- ↑ Матч за Суперкубок России по футболу пройдет в Химках 12 июля
- ↑ «Суперкубок на «Петровском»!». Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին. Վերցված է 2019-08-22-ին.
- ↑ Матч за Суперкубок перенесли в Петербург из-за стоимости аренды «Арены Химки»
- ↑ «РФПЛ: в матче за Суперкубок России не будет действовать лимит на легионеров». ТАСС. 7 июля 2015.