Արթուր Յուսուպով

ռուս ֆուտբոլիստ

Արթուր Ռիմովիչ Յուսուպով (սեպտեմբերի 1, 1989(1989-09-01)[2], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան: Վարձավճարային իրավունքներով նա 2017 թվականից հանդես է գալիս «Ռոստով» ֆուտբոլային ակումբում:

Football pictogram.svg
Արթուր Յուսուպով
Артур Юсупов
Artur Yusupov.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արթուր Ռիմովիչ Յուսուպով
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1989(1989-09-01)[2] (30 տարեկան)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180[1] սմ
Քաշ 73[1] կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան «Ռաստով»
Համար 7
Պատանեկան կարիերա
Ռուսաստան «Զարյա» (Սամարա)
1999-2000 Ռուսաստան «Լոկոմոտիվ»
2000-2005 Ռուսաստան «Յու. Կոնապլյովի անվան ակադեմիա»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան «Ակադեմիա-Լասդա-Մ» 48 (3)
2008 Ռուսաստան «Տոլյատի» 27 (3)
2009-2015 Ռուսաստան «Դինամո (Մոսկվա)» 97 (6)
2010   Ռուսաստան «Խիմկի» 36 (7)
2015-այժմ Ռուսաստան «Զենիթ ՍՊ» 40 (1)
2017-այժմ  Ռուսաստան «Ռաստով» 11 (1)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 9 (3)
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 20)[3] 10 (2)
2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (0)
2011 Ռուսաստան Ռուսաստան Բ 3 (0)
2015-2016 Ռուսաստան Ռուսաստան 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի սեպտեմպերի 24-ի տվյալների:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի մարտի 27-ի տվյալների

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Արթուր Յուսուպովը ֆուտբոլ խաղալ սկսել է Սամարայում՝ տեղի «Զարյա» մանկապատանեկան մարզադպրոցում, իսկ առաջին մարզիչը եղել է Սերգեյ Բելոուսովը[4]: 10 տարեկան հասակում նա տեղափոխվել է Մոսկվայի Լոկոմոտիվի ֆուտբոլային ակումբի մարզադպրոց: 12 տարեկան հասակում նա հրավիրվել է Յ. Կոնապլյովի անվան ֆուտբոլային ակադեմիա[5]:

2006-2008 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ մակարդակում՝ խաղալով  Յու. Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի «Կռիլյա Սովետով-ՍՕԿ» և «Տոլյատի» ակումբներում:

2008 թվականի դեկտեմբերի 30-ին Յուսուպովը եռամյա պայմանագիր կնքեց Մոսկվայի «Դինամոյի» հետ[6]: Նոյեմբերի 8-ին «Սպարտակ Նալչիկ» - «Դինամո (Մոսկվա)» հանդիպման ժամանակ նա կատարեց իր դեբյուտը Ռուսաստանի առաջնությունում[7].

2010 թվականին Յուսուպովը վարձակալական հիմունքներով  տեղափոխվել է «Խիմկի» ակումբ[8]: 2011 թվականին Յուսուպովը երկարաձգել է պայմանագիրը «Դինամոյի» հետ[9][10]: Սերգեյ Սիլկինի գլխավորության տարիներին Յուսուպովն սկսել է հաճախ հայտնվել հիմնական կազմում՝ գրավելով Տոմիսլավ Դումովիչի տեղը[11][12]: 2012 թվականին «Դինամոն» կրկին վերակնքել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ[13]: 2013 և 2014 թվականներին  «Սպարտակը» հետաքրքրվել է խաղացողով[14][15], իսկ 2014 թվականին արդեն «Զենիթը» փորձել է Յուսուպովին գնել 5 մլն եվրոյով[16]:

2015 թվականի մարտի 22-ին «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտարարել է, որ Յուսուպովը բանակցում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[17], քանի որ խաղացողի պայմանագիրը Մոսկվայի ակումբի հետ ավարտվելու էր 2015 թվականի ամռանը: Հետագայում ТАСС-ը, հղում անելով իր սեփական աղբյուրին, հայտնել է, որ «Զենիթի» և խաղացողի միջև պայմանագիրը կնքվելու է մարտի 25-ին[18] տարեկան € 1,6  միլիոն աշխատավարձով[19] այն դեպքում, երբ «Դինամոն» առաջարկել էր 1,44 միլիոն եվրո[20]:

2015 թվականի հունիսի 5-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Յուսուպովը «Զենիթի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[21]: 2015 թվականի հուլիսի 12-ին Յուսուպովը կատարել է իր դեբյուտը Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկությունում: Իր առաջին գոլը «Զենիթի» կազմում նա խփեց 2016 թվականի մայիսի 2-ին Ռուսաստանի գավաթի եզրափակչում գրավելով Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դարպասը, որտեղ իր թիմը հաղթեց 4:1 հաշվով:

2017 թվականի հունիսի 22-ին մինչև մրցաշրջանի ավարտը նա վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ֆուտբոլային ակումբ[22]։

ՀավաքականումԽմբագրել

Հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական և պատանեկան հավաքական:  2011 թվականի օգոստոսի 19-ին  հրավիրվել էր Ռուսաստանի երկրորդ ազգային հավաքականի ճամբար, մասնակցելու Բելառուսի օլիմպիական հավաքականի դեմ հանդիպմանը[23]: 2013 թվականի հուլիսի 30-ին ընդգրկվել է ազգային հավաքականի ընդլայնված ցանկում, որ հրավիրվել էր մասնակցելու 2014 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլի՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին: Նա իր դեբյուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում նշեց 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ մասնակցելով Խորվաթիայի հետ ընկերական խաղին:

2016 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հայտարարեց, որ Յուսուպովը Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առաջնության՝ Սերբիայի դեմ խաղում կփոխարինի վնասվածք ստացած Իգոր Դենիսովին:

Ելույթների վիճկագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

2017 թվականի հուլիսի 15-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Սուպերգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  «Դինամո (Մոսկվա)» ՌՖՊԼ 2009 1 0 0 0 1 0
2011/12 26 1 4 0 30 1
2012/13 25 2 1 0 3 1 29 3
2013/14 24 2 1 0 25 2
2014/15 21 1 1 0 7 1 29 2
Ընդհանուր 97 6 7 0 10 2 0 0 114 8
    «Խիմկի» ՌՖՊԼ 2010 36 7 1 0 37 7
Ընդհանուր 36 7 1 0 0 0 0 0 37 7
  «Զենիթ» ՌՖՊԼ 2015/16 23 0 4 1 6 0 1 0 34 1
2016/17 17 1 1 0 2 0 1 0 21 1
Ընդհանուր 41 1 5 1 8 0 2 0 56 2
    «Ռոստով» ՌՖՊԼ 2017/18 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ամբողջ կարիերա 175 14 13 1 18 2 2 0 208 17

ՀավաքականԽմբագրել

22 հունիսի 2016-ի դրությամբ
  Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 1 0
Ընդհանուր 2 0

Խաղերը Ռուսաստանի հավաքականումԽմբագրել

27 մարտի 2016-ի դրությամբ
Յուսուպովի խաղերը Ռուսաստանի հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ հաշիվ Գոլեր Մրցություն
1 17 նոյեմբերի 2015   Խորվաթիա 1:3 - Ընկերական խաղ
2 26 մարտի 2016   Լիտվա 3:0 - Ընկերական խաղ

ՁեռքբերումներԽմբագրել

  «Դինամո» Մոսկվա
  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից: 2012
  «Զենիթ»
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր: 2015/16, 2016/17
  •   Ռուսաստանի գավաթի մրցանակակիր: 2016
  •   Ռուսաստանի սուպերգավաթի մրցանակակիր: 2015, 2016

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Профиль на сайте ФК «Химки»
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. http://www.transfermarkt.co.uk/artur-yusupov/nationalmannschaft/spieler/97541/saison/2008
  4. Профиль на сайте Академии им. Ю. Коноплёва
  5. «Самарский скорый»։ Официальный сайт ФК «Химки»։ 16 июня 2010։ Վերցված է 2010-06-18 
  6. «ИГРОКОМ «ДИНАМО» СТАЛ АРТУР ЮСУПОВ»։ Официальный сайт ФК «Динамо» (Москва)։ 30 декабря 2008։ Վերցված է 2010-06-18 
  7. Протокол матча
  8. ««Химки» подписали контракты ещё с тремя игроками»։ Официальный сайт ФК «Химки»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-18 
  9. Юсупов продлил контракт с «Динамо»
  10. Юсупов: хочу играть только в московском «Динамо»
  11. Силкин: Юсупов просто посильнее Дуймовича
  12. Юсупов: это самый удачный год в моей карьере
  13. Московское «Динамо» заключило новый контракт с Юсуповым
  14. «Спартак» интересуется полузащитником «Динамо» Юсуповым
  15. «Спартак» намерен пополнить состав Юсуповым
  16. «Зенит» пытался приобрести Юсупова год назад за € 5 млн
  17. Черчесов: Юсупов ведёт переговоры с «Зенитом», поэтому не вышел сегодня
  18. «ТАСС:Футболист "Динамо" Артур Юсупов подпишет контракт с "Зенитом" на следующей неделе» 
  19. Юсупов подпишет с «Зенитом» четырёхлетний контракт с зарплатой € 1,6 млн в год
  20. «Динамо» предлагало Юсупову трёхлетний контракт с зарплатой в 90 млн рублей
  21. Футболист Артур Юсупов подписал четырёхлетний контракт с «Зенитом»
  22. «Ростов» на год арендует Юсупова
  23. «Тренерский штаб второй сборной России назвал состав на товарищеский матч с олимпийской сборной Белоруссии» (ռուսերեն)։ RFS.com։ 19 августа 2011։ Վերցված է 19 августа 2011 

Արտաքին հղումներԽմբագրել