Քրիստիան Անսալդի

իտալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Կրիստիան Անսալդիից)

Քրիստիան Դանիել Անսալդի (իսպ.՝ Cristian Daniel Ansaldi, սեպտեմբերի 20, 1986(1986-09-20)[1][2][3][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ինտերնացիոնալ» ակումբի ձախ պաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Տորինո» ակումբում։

Քրիստիան Անսալդի
իսպ.՝ Cristian Ansaldi
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1986(1986-09-20)[1][2][3][…] (37 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տորինո
Համար 15
Պատանեկան կարիերա
1994—2005 Արգենտինա Նյուելլս Օլդ Բոյզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2007 Արգենտինա Նյուելլս Օլդ Բոյզ 29 (2)
2008—2013 Ռուսաստան Ռուբին 128 (2)
2013—2016 Ռուսաստան Զենիթ 9 (1)
2014—2015  Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 7 (0)
2015—2016  Իտալիա Ջենոա 24 (0)
2016—մ.հ. Իտալիա Ինտերնացիոնալ 21 (0)
2017—մ.հ.  Իտալիա Տորինո 17 (1)
Ազգային հավաքական
2009—մ.հ. Արգենտինա Արգենտինա 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Քրիստիան Անսալդին իր կարիերան սկսել է 2005 թվականին, «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբում։

2008 թվականի հունվարին տեղափոխվել է Կազանի «Ռուբին» ակումբ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր. տրանսֆերի արժեքը կազմել է 3,6 միլիոն եվրո։ Նա հանդես է եկել ձախ և աջ պաշտպանների դիրքերում։ Նախքան «Ռուբին» ակումբի կազմում խաղալը նա չէր խաղացել աջ պաշտպանի դիրքում։

2010 թվականի հունիսին նա «Ռուբին» ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2013 թվականի ամառ[4]։ 2012 թվականի հունվարին նա կրկին երկարաձգել է «Ռուբին» ակումբի հետ պայմանագրի ժամկետը, այս անգամ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31[5]։

2012 թվականի հուլիսի 29-ին՝ «Ալանիա» ակումբի հետ խաղում Կրիստիանն անցկացրել է իր 100-րդ խաղը «Ռուբին» ակումբում։

2013 թվականի օգոստոսին Անսալդին 6 միլիոն եվրոյով[6] տեղափոխվել է «Զենիթ» ակումբ[7]՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]։ 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Մախաչկալայի «Անժի» ակումբի դեմ խաղում նա «Զենիթի» կազմում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում և գրավել հակառակորդի դարպասը։

2014 թվականի հուլիսի 28-ին «Զենիթ» ակումբի պաշտպան Կրիստիան Անսալդին ժամանել է մադրիդյան «Ատլետիկո» ակումբ՝ անցնելու բժշկական զննություն։ Սկզբում նախատեսվում էր, որ խաղացողն իսպանական ակումբ կտեղափոխվի 7 միլիոն եվրոյով[9], սակայն ակումբները համաձայնության են եկել, որ Անսալդին իսպանական ակումբում հանդես կգա վարձավճարով մեկ տարի ժամկետով[10]։ Նոր ակումբի կազմում նա իր նորամուտը կատարել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Ռեալ Մադրիդ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 64-րդ րոպեին[11]։ Իսպանիայի առաջնությունում նա անցկացրել է ընդամենը 7 խաղ, քանի որ վնասվածք էր ստացել[12]։ 2015 թվականի հունիսին նա վերադարձել է «Զենիթ» ակումբ[13]։

Օգոստոսի 31-ին Անսալդին վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ջենոա» ակումբ[14]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Ջենոա» ակումբը գնել է նրա տրանսֆերը[15], որից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է Միլանի «Ինտեր» ակումբ։

Կարիերան հավաքականում խմբագրել

2009 թվականի նոյեմբերին Անսալդին հրավիրվել է Արգենտինայի հավաքական[16]։ Նա իր նորամուտը հավաքականի կազմում կատարել 2009 թվականի նոյեմբերի 15-ին՝ Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում(1:2)։ Անսալդին դաշտում անցկացրել է 90 րոպե և վաստտակել դեղին քարտ[17]։ 2013 թվականի հունվարի 23-ին նա հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու շվեդների դեմ ընկերական խաղին[18]։ Հուլիսի 31-ին նա մասնակցել է Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղին[19]։ 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Անսալդին խփել է իր առաջին գոլը հավաքականում, իսկ խաղն ավարտվել է Արգենտինայի հավաքականի հաղթանակով (2:1)[20]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Ռուբին»
  • Ռուսաստանի չեմպիոն (2) – 2008, 2009
  • Ռուսաստանի գավաթակիր – 2012
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր – 2010, 2012
«Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ)
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր – 2015
«Ատլետիկո Մադրիդ»
  • Իսպանիայի սուպերգավաթակիր – 2014

Անձնական խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ըստ Անսալդիի խոսքերի՝ ինքը հոր հետ ֆուտբոլով զբաղվել սկսել է 8 տարեկանում։ Անսալդին ունի եղբայր, որը իրենից փոքր է 3 տարով և նույնպես ֆուտբոլիստ է[21]։ 2008 թվականի դեկտեմբերին Անսալդին ամուսնացել է. կնոջ անունը Լյուսիլա է, ում հետ ծանոթացել է պատանեկան տարիներին[22]։ Նրանք ունեն 3 երեխա՝ երկու երկվորյակ դուստրեր և մեկ որդի՝ Մայքլ Քրիստոֆերը[23][24]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Նյուելլս Օլդ Բոյզ Պրիմերա-Դիվիզիոն 2005/06 7 0 7 0
2006/07 10 2 10 2
2007/08 12 0 12 0
Ընդհանուր 29 2 0 0 0 0 29 2
  Ռուբին Պրեմիեր Լիգա 2008 27 1 1 0 28 1
2009 25 1 2 0 5 0 32 1
2010 20 0 1 0 4 0 25 0
2011/12 27 0 1 0 7 1 35 1
2012/13 25 0 1 0 9 0 35 0
2013/14 4 0 0 0 2 0 6 0
Ընդհանուր 128 2 6 0 27 1 161 3
  Զենիթ Պրեմիեր Լիգա 2013/14 9 1 0 0 4 0 13 1
2015/16 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 9 1 1 0 4 0 14 1
  Ատլետիկո Մադրիդ (վարձավճար) Լա Լիգա 2014/15 7 0 1 0 0 0 8 0
Ընդհանուր 7 0 1 0 0 0 8 0
  Ջենոա (վարձավճար) Սերիա Ա 2015/16 24 0 1 0 0 0 25 0
Ընդհանուր 24 0 1 0 0 0 25 0
Ամբողջ կարիերա 197 5 9 0 31 1 237 6

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում խմբագրել

Ընդհանուր՝ 5 խաղ/ 1 գոլ, 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Ансалди продлил контракт с «Рубином» Արխիվացված 2010-06-14 Wayback Machine
  5. Ансальди продлил контракт с «Рубином» // Официальный портал мэрии Казани
  6. Кристиан Ансальди переходит из «Рубина» в «Зенит» за 6 млн евро
  7. «К. Ансальди официально перешел в «Зенит»» (ռուսերեն). sport.rbc.ru. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  8. Ансальди переходит в «Зенит»!
  9. «Атлетико» приобретёт у «Зенита» Ансальди за 7 миллионов евро
  10. «Атлетико» на год арендовал защитника ФК «Зенит» Кристиана Ансальди
  11. Spanish Super Copa 2014
  12. «Рома» хочет купить у «Зенита» Ансальди
  13. Ансальди вернулся в расположение «Зенита»
  14. «ЗЕНИТ» ОБЪЯВИЛ О ПЕРЕХОДЕ АНСАЛЬДИ В «ДЖЕНОА»
  15. Кристиан Ансальди продолжит карьеру в Италии
  16. Ансалди приглашён в сборную Аргентины Արխիվացված 2009-11-01 Wayback Machine
  17. Ансальди в России: Два клуба, трое детей, вызов в сборную
  18. Ансальди впервые с июня 2011 года вызван в сборную Аргентины
  19. Ансальди вызван в сборную Аргентины из-за сомнений в форме Рохо
  20. Гол Ансальди помог сборной Аргентины обыграть Хорватию
  21. Кристиан Ансальди: «С Бердыевым мы спорим» Արխիվացված 2009-02-28 Wayback Machine // «Спорт-Экспресс», 19 января 2009
  22. Кристиан Ансальди в третий раз станет отцом
  23. ««Рубин ТВ» и семья Ансальди встретили счастливых родителей из роддома». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  24. Третий ребёнок родился в семье футболиста казанского «Рубина» Ансалди

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Անսալդի» հոդվածին։