Դոմենիկո Կրիշիտո

իտալացի ֆուտբոլիստ

Դոմենիկո Կրիշիտո (իտալ.՝ Domenico Criscito, դեկտեմբերի 30, 1986(1986-12-30)[1][2], Չերկոլա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ջենոայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Դոմենիկո Կրիշիտո
Domenico Criscito
Կրիշիտոն Զենիտի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1986(1986-12-30)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Չերկոլա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
Համար 4
Պատանեկան կարիերա
2002-2004 Իտալիա Ջենոա
2004-2006 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2003-2004 Իտալիա Ջենոա 1 (0)
2004-2009 Իտալիա Յուվենտուս 8 (0)
2006-2007   Իտալիա Ջենոա 36 (4)
2008-2009   Իտալիա Ջենոա 51 (3)
2009-2011 Իտալիա Ջենոա 65 (2)
2011-2018 Ռուսաստան Զենիտ Ստ. Պետերբուրգ 156 (15)
2018-ներկա Իտալիա Ջենոա 42 (4)
Ազգային հավաքական
2003 Իտալիա Իտալիա Մ17 5 (0)
2003-2004 Իտալիա Իտալիա Մ18 5 (0)
2004-2005 Իտալիա Իտալիա Մ19 6 (1)
2005-2006 Իտալիա Իտալիա Մ20 4 (1)
2006-2009 Իտալիա Իտալիա Մ21 26 (1)
2008 Իտալիա Իտալիա Օլիմպ 4 (0)
2009-ներկա Իտալիա Իտալիա 26 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 13-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 13-ի, 2019

Ակումբային կարիերա

խմբագրել

«Յուվենտուս»

խմբագրել

Կրիշիտոն Ջենոայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2003 թվականի հունիսի 7-ին՝ փոխարինման մտնելով Կոզենցայի դեմ խաղում[4]։ 2004 թվականի ամռանը Կրիշիտոն 1․9 միլիոն եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Յուվենտուս[5]։ Ակումբի երիտասարդական թիմում նա հանդես էր գալիս Կլաուդիո Մարկիզիոյի, Պաոլո Դե Չելյեի ու Սեբաստիան Ջովինկոյի հետ, ու 2005-06 մրցաշրջանում նրանք միասին հաղթեցին Իտալիայի երիտասարդական առաջնությունը։

2006-07 մրցաշրջանում Կրիշիտոն վարձավճարով վերադարձավ Ջենոա։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2006 թվականի օգոստոսի 19-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 9-ին՝ Տրևիզոյի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 16-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[8]։ 2007 թվականի հունվարին Յուվենտուսը գնեց Կրիշիտոյի լրիվ տրանսֆերը 7․5 միլիոն եվրոյի դիմաց[9]։ Բացի այդ, նա նոր պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ՝ նախատեսված մինչև 2011 թվականը։ Մայիսի 19-ին Կրիշիտոն գոլ խփեց Բարիի դեմ խաղում[10]։ Վարձավճարի ընթացքում իտալացին անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

2007 թվականի ամռանը Կրիշիտոն վերադարձավ Յուվենտուս։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվորնոյի դեմ խաղում[11]։ Սեպտեմբերի 23-ին՝ Ռոմայի դեմ խաղում Ֆրանչեսկո Տոտտիի կողմից 6 րոպեում 2 գնդակ բաց թողելուց հետո Կրիշիտոն փոխարինվեց հանդիպման ընդմիջմանը[12], ինչից հետո համարվեց «չափազանց թույլ» կենտրոնական պաշտպան լինելուց հետո և կորցրեց իր դիրքը Յուվենտուսի հիմնական կազմում՝ զիջելով այն Ջորջիո Կիելինիին և Նիկոլա Լեգրոտալիեին։ Յուվենտուսի առաջին թիմի կազմում Կրիշիտոն անցկացրեց 9 հանդիպում։

Վերադարձ «Ջենոա»

խմբագրել

2008 թվականի ձռմանը Կրիշիտոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ջենոա։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց հունվարի 13-ին՝ Լացիոյի դեմ խաղում[13]։ Հուլիսի 3-ին Կրիշիտոն կրկին վարձավճարով տեղափոխվեց Ջենոա[14]։ 2009 թվականի փետրվարի 1-ին նա խփեց Պալերմոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ Մայիսի 10-ին իտալացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղի 90-րդ րոպեին՝ փրկելով Ջենոային պարտությունից[16]։ 2008-09 մրցաշրջանում Կրիշիտոն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2009 թվականի հունիսին Ջենոան 5․5 միլիոն եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով գնեց Կրիշիտոյի տրանսֆերը[17]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 4-րդ փուլի Օդենսեի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 23-ին Կրիշիտոն գոլի հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[19]։ Սեպտեմբերի 13-ին նա հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 28-րդ րոպեին[20]։ 2010 թվականի հունիսի 25-ին Ջենոան 6 միլիոն եվրոյի դիմաց գնեց Կրիշիտոյի տրանսֆերի մնացած մասը[21][22]։ 2011 թվականի փետրվարի 27-ին իտալացին կարմիր քարտ ստացավ Կատանիայի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից խաղի 66-րդ րոպեին[23]։ 2010-11 մրցաշրջանում Կրիշիտոն անցկացրեց 36 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[24]։

«Զենիթ» Սանկտ Պետերբուրգ

խմբագրել

2011 թվականի հունիսի 27-ին Կրիշիտոն 5 տարվա պայմանագիր կնքեց Սանկտ Պետերբուրգի Զենիտի հետ[25][26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 11 միլիոն եվրո[28][29]։ Իր դեբյուտը Ռուսաստանի առաջնությունում նշեց օգոստոսի 6-ին՝ ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում՝ այս խաղում գոլային փոխանցում տալով Ալեքսանդր Կերժակովին[30]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Կրիշիտոն անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ խմբային փուլի ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում[31]։ Իր առաջին գոլը Զենիտի կազմում խփեց 2012 թվականի մարտի 16-ին՝ Դինամո Մոսկվայի դեմ խաղում[32]։ 2011-12 մրցաշրջանում Կրիշիտոն անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում[33]՝ դառնալով 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Զենիտին հաղթել Ռուսաստանի առաջնությունը[34]։

2012 թվականի հուլիսի 14-ին Կրիշիտոն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի սուպերգավաթի Ռուբինի կազմում, սակայն Զենիտը պարտվեց 2-0 հաշվով[35][36]։ Հուլիսի 28-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դինամո Մոսկվայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37]։ Օգոստոսի 11-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[38]։ 2014 թվականի մարտի 19-ին Կրիշիտոն գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում՝ օգնելով Զենիտին հաղթել 2-1 հաշվով[39]։ Մարտի 29-ին նա գոլ խփեց Ամկար Պերմի դեմ խաղում[40]։ 2013-14 մրցաշրջանում Կրիշիտոն անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[41]։

2014 թվականի օգոստոսի 2-ին Կրիշիտոն դուբլ ձևակերպեց Արսենալ Տուլայի դեմ խաղում[42]։ Մարտի 12-ին իտալացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[43]։ Զենիտի ավագի թևկապով Կրիշիտոն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի մարտի 15-ին՝ Տորպեդո Մոսկվայի դեմ խաղում[44]։ Ապրիլի 12-ին նա հեռացվեց խաղադաշտից Ռուբին Կազանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 59-րդ րոպեին[45]։ 2014-15 մրցաշրջանում Կրիշիտոն անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[46], իսկ Զենիտը հաղթեց Ռուսաստանի առաջնությունը[47][48]։

2015 թվականի հուլիսի 12-ին Կրիշիտոն մասնակցեց Ռուսաստանի սուպերգավաթի Լոկոմոտիվ Մոսկվայի դեմ խաղում[49][50]՝ իրացնելով այս հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարի հաղթական 11-մետրանոցը և օգնելով Զենիտին նվաճել գավաթը[51][52]։ Հոկտեմբերի 28-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ռուսաստանի գավաթի Տոսնոյի դեմ խաղում[53]։ 2016 թվականի փետրվարի 16-ին Կրիշիտոն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Բենֆիկայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[54]։ Մայիսի 2-ին իտալացին թիմի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի գավաթի եզրափակչի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում[55]՝ օգնելով Զենիտին նվաճել գավաթը[56][57]։ 2015-16 մրցաշրջանում Կրիշիտոն անցկացրեց 35 հանդիպում[58]։

2016 թվականի հուլիսի 23-ին Կրիշիտոն խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի սուպերգավաթի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում[59]՝ օգնելով Զենիտին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[60][61]։ Սեպտեմբերի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[62]։ 2017-18 մրցաշրջանում իտալացին դարձավ թիմի հիմնական ավագը։ Օգոստոսի 6-ին Կրիշիտոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[63]։ 2018 թվականի մարտի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Ամկար Պերմի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[64]։ Մայիսի 8-ին Կրիշիտոն հայտարարեց Զենիտից հեռանալու մասին[65][66]։ Ռուսական ակումբի կազմում նա անցկացրեց 225 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։

Երկրորդ վերադարձ «Ջենոա»

խմբագրել

2018 թվականի մայիսի 24-ին Կրիշիտոն ազատ գործակալի կարգավիճակով միացավ Ջենոային[67][68]՝ ստանալով 4 համարի մարզաշապիկը և միանգամից դառնալով թիմի հիմնական ավագը։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո Կրիշիտոն անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Լեչեի դեմ խաղում[69][70]։ Օգոստոսի 26-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով Ջենոային հաղթել 2-1 հաշվով[71]։ Դեկտեմբերի 9-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 11-րդ րոպեին[72][73]։ 2019 թվականի փետրվարի 17-ին Կրիշիտոն գոլի հեղինակ դարձավ Լացիոյի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[74][75]։ Մայիսի 18-ին նա գոլ խփեց Կալյարիի դեմ խաղի 89-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[76][77]։ 2018-19 մրցաշրջանում Կրիշիտոն անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[78]։

2019 թվականի օգոստոսի 25-ին Կրիշիտոն գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[79][80]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Կրիշիտոն ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2007 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[81], իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Պորտուգալիային[82][83]։ 2008 թվականին Կրիշիտոն մասնացկեց ամառային օլիմպիական խաղերին[84][85], սակայն Իտալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ պարտվելով Բելգիային[86][87]։ 2009 թվականին նա կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 4 խաղերում[88]։ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Գերմանիային[89][90]։

Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում Կրիշիտոն նշեց 2009 թվականի օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[91]։ 2010 թվականի հունիսին նա Մարչելո Լիպիի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[92][93][94]։ Առաջնությունում Կրիշիտոն մասնակցեց բոլոր 3 խաղերին[95], իսկ Իտալիան չկարողացավ հաղթել ոչ մի խաղում և զբաղեցրեց վերջին հորիզոնականը իր խմբում[96]՝ դուրս մնալով աշխարհի առաջնությունից[97][98]։

2011 թվականի փետրվարի 8-ին Կրիշիտոն գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի դեմ ընկերական խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[99]։ 2012 թվականի մայիսին նա Չեզարե Պրանդելիի կողմից ընդգրկվեց Իտալիայի հավաքականի՝ Եվրո 2012-ի համար կազմում[100][101], ապա հեռացվեց թիմից Իտալական ֆուտբոլային սկանդալի հետաքննության մեջ ներգրավվելու համար[102][103][104]։ Կրիշիտոն քննադատեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային իրեն հեռացնելու համար[105]։ Մի քանի ամիս անց, նրանից հանվեցին բոլոր մեղադրանքները[106]։

2014-ից 2018 թվականներին Կրիշիտոն չանցկացրեց ոչ մի հանդիպում Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ 2018 թվականի մայիսին նա նորից հրավիրվեց ազգային հավաքական Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար[107][108]։ Հունիսի 4-ին Կրիշիտոն հեռացվեց խաղադաշտից Նիդերլանդների դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 69-րդ րոպեին[109][110][111]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ[112]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս 2005–06 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
2007–08 8 0 1 0 9 0
Ընդհանուր 8 0 1 0 0 0 0 0 9 0
Ջենոա 2002–03 Սերիա B 1 0 0 0 1 0
2006–07 36 4 3 0 39 4
2007–08 Սերիա A 16 0 16 0
2008–09 35 3 2 0 37 3
2009–10 29 2 0 0 6 1 35 3
2010–11 36 0 1 0 37 0
Ընդհանուր 153 9 6 0 6 1 0 0 165 10
Զենիտ Ստ. Պետերբուրգ 2011–12 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 25 1 1 0 7 0 33 1
2012–13 12 2 1 1 4 0 1 0 18 3
2013–14 18 1 1 0 7 0 26 1
2014–15 25 2 1 0 14 1 40 3
2015–16 23 1 5 0 6 0 1 0 35 1
2016–17 25 4 0 0 7 1 1 0 33 5
2017–18 28 4 0 0 12 2 40 6
Ընդհանուր 156 15 9 1 57 4 3 0 225 20
Ջենոա 2018–19 Սերիա A 35 2 1 0 36 2
2019–20 7 2 1 1 8 3
Ընդհանուր 42 4 2 1 0 0 0 0 44 5
Կարիերայի ընդհանուր 359 28 18 2 63 5 3 0 443 35

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ[112]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2009 4 0
2010 8 0
2011 6 0
2012 2 0
2013 1 0
2014 1 0
2018 4 0
Ընդհանուր 26 0

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

«Զենիթ» Սանկտ Պետերբուրգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - D. Criscito - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «Genoa CFC - Cosenza Calcio, Jun 7, 2003 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Reports and Financial Statements at 30 June 2005» (PDF). Juventus F.C. 2005 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  6. «Genoa CFC - Spezia Calcio, Aug 19, 2006 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «ACD Treviso - Genoa CFC, Dec 9, 2006 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Genoa CFC - Frosinone Calcio, Dec 16, 2006 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «Agreements with Genoa C.F.C. S.p.A.» (PDF). Juventus FC. 2007 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «SSC Bari - Genoa CFC, May 19, 2007 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. «Juventus FC - AS Livorno, Aug 25, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «AS Roma - Juventus FC, Sep 23, 2007 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «SS Lazio - Genoa CFC, Jan 13, 2008 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «Agreements with Genoa C.F.C. S.p.A.» (PDF). Juventus F.C. 2008 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  15. «Genoa CFC - US Palermo, Feb 1, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. «Atalanta BC - Genoa CFC, May 10, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. «Report: Genoa Sign Domenico Criscito From Juventus In Co-Ownership Deal | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  18. «Genoa CFC - Odense Boldklub, Aug 20, 2009 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  19. «Genoa CFC - AS Roma, Aug 23, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  20. «Genoa CFC - SSC Napoli, Sep 13, 2009 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  21. «Agreements with Genoa C.F.C S.p.A» (PDF). Juventus FC. 2010 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  22. «Genoa sign Criscito, Jankovic - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  23. «Calcio Catania - Genoa CFC, Feb 27, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  24. «Domenico Criscito | Football Stats | Genoa | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  25. «Official: Zenit St Petersburg sign Domenico Criscito from Genoa | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  26. uefa.com (2011 թ․ հունիսի 27). «Zenit capture Criscito from Genoa». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  27. «Criscito signs Zenit deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  28. «Criscito signs for Genoa». Eurosport. 2011 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  29. «Zenit general director claims Russians paid €10m for Domenico Criscito». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  30. «CSKA Moscow - Zenit St. Petersburg, Aug 6, 2011 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  31. «APOEL Nicosia - Zenit St. Petersburg, Sep 13, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  32. «Dinamo Moscow - Zenit St. Petersburg, Mar 16, 2012 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  33. «Domenico Criscito | Football Stats | Genoa | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  34. 34,0 34,1 «Zenit win Russian Premier League». Rediff. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  35. «Zenit St. Petersburg - Rubin Kazan, Jul 14, 2012 - Russian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  36. uefa.com (2012 թ․ հուլիսի 14). «Rubin seal Russian Super Cup success». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  37. «Zenit St. Petersburg - Dinamo Moscow, Jul 28, 2012 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  38. «Zenit St. Petersburg - Spartak Moscow, Aug 11, 2012 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  39. «Borussia Dortmund - Zenit St. Petersburg, Mar 19, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  40. «Amkar Perm - Zenit St. Petersburg, Mar 29, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  41. «Domenico Criscito | Football Stats | Genoa | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  42. «Arsenal Tula - Zenit St. Petersburg, Aug 2, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  43. «Zenit St. Petersburg - Torino FC, Mar 12, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  44. «Torpedo Moscow - Zenit St. Petersburg, Mar 15, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  45. «Zenit St. Petersburg - Rubin Kazan, Apr 12, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  46. «Domenico Criscito | Football Stats | Genoa | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  47. 47,0 47,1 Reuters (2015 թ․ մայիսի 18). «André Villas-Boas clinches Russian title with Zenit but criticism remains». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  48. Rogovitskiy, Dmitriy. «Zenit win Russian title in first for Villas-Boas». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  49. «Zenit St. Petersburg - Lokomotiv Moscow, Jul 12, 2015 - Russian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  50. «Зенит 1:1 Локомотив». premierliga.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  51. 51,0 51,1 «Zenit win Russian Super Cup in shootout against Lokomotiv». Eurosport. 2015 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  52. «Zenit win Russian Super Cup in shootout against Lokomotiv Moscow». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  53. «Zenit St. Petersburg - FK Tosno, Oct 28, 2015 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  54. «SL Benfica - Zenit St. Petersburg, Feb 16, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  55. «CSKA Moscow - Zenit St. Petersburg, May 2, 2016 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  56. 56,0 56,1 «Hulk hits brace as Zenit win Russian Cup». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  57. Rogovitskiy, Dmitriy. «Hulk's two penalties help Zenit win Russian Cup». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  58. «Domenico Criscito | Football Stats | Genoa | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  59. «CSKA Moscow - Zenit St. Petersburg, Jul 23, 2016 - Russian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  60. «Mauricio gives Zenit Super Cup win». beIN SPORTS (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  61. 61,0 61,1 «Zenit St. Petersburg beat CSKA Moscow 1-0 in Russian Super Cup» (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  62. «Zenit St. Petersburg - AZ Alkmaar, Sep 29, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  63. «Zenit St. Petersburg - Spartak Moscow, Aug 6, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  64. «Zenit St. Petersburg - Amkar Perm, Mar 3, 2018 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  65. «Criscito confirms Zenit exit | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  66. ««Не уверен, что смогу сдержать слезы»: Доменико Кришито попрощается с «Зенитом» 13 мая». fc-zenit.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  67. «Genoa bring back Domenico Criscito». eurofantasyleague.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  68. «Criscito: 'Happy to be back' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  69. «Genoa CFC - US Lecce, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  70. «Coppa: Piatek poker for Genoa | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  71. «Genoa CFC - FC Empoli, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  72. «Genoa CFC - SPAL, Dec 9, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  73. «Serie A (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  74. «Genoa CFC - SS Lazio, Feb 17, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  75. «Criscito stunner shocks Lazio, Fiorentina saved by VAR». France 24 (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  76. «Genoa CFC - Cagliari Calcio, May 18, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  77. «Genoa's relegation fears linger after draw with Cagliari». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  78. «Domenico Criscito | Football Stats | Genoa | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  79. «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  80. bren (2019 թ․ օգոստոսի 25). «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  81. uefa.com. «Under-21 2007 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  82. «Portugal U21 - Italy U21, Jun 21, 2007 - 2007 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  83. uefa.com (2007 թ․ հունիսի 22). «Ten-man Italy claim Olympic prize». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  84. FIFA.com. «Olympic Football Tournaments Beijing 2008 - Italy - Squad List - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  85. «Italy - Squad Olympic Games 2008». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  86. «Italy Olympic Team - Belgium Olympic Team, Aug 16, 2008 - Olympic Games - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  87. «Italy vs. Belgium - Football Match Summary - August 16, 2008 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  88. uefa.com. «Under-21 2009 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  89. «Italy U21 - Germany U21, Jun 26, 2009 - 2009 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  90. uefa.com (2009 թ․ հունիսի 26). «Clinical Germany set up final rematch». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  91. «Switzerland - Italy, Aug 12, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  92. «BREAKING NEWS World Cup 2010: Official Italy Squad - Giuseppe Rossi Left Out | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  93. «Rossi left out of Italy Cup squad» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  94. Association, Press (2010 թ․ հունիսի 1). «World Cup 2010 Group F: Final 23-man squads announced». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  95. FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  96. Chadband, Ian (2010 թ․ հունիսի 24). «Slovakia 3 Italy 2: match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  97. Wilson, Paul (2010 թ․ հունիսի 24). «Slovakia 3-2 Italy | World Cup 2010 match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  98. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Slovakia advance, eliminate Italy - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  99. «Germany - Italy, Feb 9, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  100. «Italy name 32 players for Euro 2012 | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  101. VAVEL.com (2012 թ․ մայիսի 15). «Prandelli Names Provisional Squad for EURO 2012». VAVEL (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  102. Kington, Tom (2012 թ․ մայիսի 28). «Italy's Euro 2012 camp hit by dawn police raid». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  103. Association, Press (2012 թ․ մայիսի 28). «Italy's Domenico Criscito out of Euro 2012 after match-fixing probe». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  104. «Domenico Criscito omitted from Italy squad for Euro 2012 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  105. «Criscito: I should have gone to Euro 2012 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  106. «Criscito anger at Euro snub after case dropped». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  107. «Italy: Balotelli in Mancini squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  108. «Mancini Announces First Italy Squad, Balotelli Returns». South Africa. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  109. «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  110. «Nathan Ake's late header rescued a draw for the Netherlands against 10-man Italy in a friendly in Turin». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  111. «Netherlands score late to draw with Italy 1-1 in Turin». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  112. 112,0 112,1 «Domenico Criscito». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Կրիշիտո» հոդվածին։