Ֆուկուոկայի աշտարակ (ճապ.՝ 福岡タワ, ֆուկուոկա տավա), 234 մետր[3][4] բարձրությամբ աշտարակ, որը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի Մոմոտիհոմա շրջանում։ Այն Ճապոնիայի ամենաբարձր ափամերձ աշտարակն է։ Կառուցումը տևել է 14 ամիս, արժեցել է ¥6'000'000'000 ($50'000'000) և ավարտվել է 1989 թվականին։ Նախագծի վրա աշխատել է Նիկկեն Սեկկեի ընկերությունը։

Ֆուկուոկայի աշտարակ
Տեսակհեռուստաաշտարակ և observation deck?
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունMomochi-hama?[1]
ՎայրSeaside Momochi?
Բարձրություն234 մետր
ՍպասարկողFukuoka Tower Co., Ltd.?[2]
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 1987
Բացվածմարտ 1989[1]
ՃարտարապետՆիկկեն Սեկկեի
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Նկարագրություն խմբագրել

Այն մաս է կազմում ծովափնյա Սիսայդո Մոմոտեին, որը կառուցվել է որպես 1989 թվականի Ասիական-Խաղաղօվկաինոսյան ցուցահանդեսի հրապարակ։ Աշտարակի հիմքում, Հակատա ծոցի ափին տարածվում է արհեստական լողափ, իսկ նրա երկայնքով՝ Մոմոտիհոմա պարկը։

Ֆուկուոկայի աշտարակը բաղկացած է հինգ հարկերից։ Առաջինում տեղակայված է աշտարակը, երկրորդում՝ տարբեր նպատակների համար նախատեսված սրահը, իսկ երրորդից հինգերորդում՝ դիտելու համար երեք հրապարակներ, որոնցից առաջինը 116 մետր բարձրության վրա, երկրորդը՝ 120 մ, երրորդը՝ 123 մ։ Այցելուները դիտելու հարապարկներ են գալիս Ֆուկուոկայի քաղաքային համայնապատկերը և Հակատայի ծոցը տեսնելու համար, իսկ արևոտ օրերին երևում է դեպի Ձաձայֆու քաղաքը տանող ողջ ճանապարհը։

Ողջ տարվա ընթացքում անցկացվում են տարատեսակ լուսային շոուներ, ներառյալ թեմատիկ և տոներին նվիրված, ինչպիսիք են Սուրբ ծնունդը և Տանաբատան։

Կառույցն իրենից ներկայացնում է եռանկյունիներով խաչաձև բաժիններ, իսկ մակերևույթը ծածկված է 8'000 հայելիներով։ Այս աշտարակի համար Ֆուկուոկան ստացել է ոչ պաշտոնական «Հայելային առագաստ» անվանումը։ Ողջ ստորգետնյա հատվածը կշռում է 25'000 տոննա, մինչդեռ վերգետնյա հատվածի համապատասխան ցուցանիշը կազմում է 3'500 տոննա։

Նախագծով աշտարակը կդիմանա Ռիխտերի սանդղակով 7 բալանոց երկրաշարժին և 65մ/ վրկ արագությամբ քամուն։ Այս շրջանում գրանցված ամենաուժգին երկրաշարժը եղել է 6 բալ, իսկ իսկ քամին ունեցել է 49մ/ վրկ արագություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.fukuokatower.co.jp/company/
  2. https://www.houjin-bangou.nta.go.jp/henkorireki-johoto.html?selHouzinNo=4290001005643
  3. «Fukuoka Tower». Nefer`s Journal. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «Fukuoka Tower - Fukuoka/Hakata Tourist Information Site YokaNavi». yokanavi.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուկուոկայի աշտարակ» հոդվածին։