Բրահա Ֆուլդ
Բրահա Ֆուլդ (ծննդյամբ՝ Բարբարա Ֆուլդ, դեկտեմբերի 26, 1927, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն - մարտի 24, 1946 կամ մարտի 25, 1946, Պաղեստին), հրեական դիմադրության կին մարտիկ, որը մահացել է Հոլոքոստի հրեա փախստականներին Պաղեստին հասցնելու փորձի ժամանակ։ Նա առաջին հրեա զինվորն էր, որը սպանվել է բրիտանացիների հետ նախապետական (մինչև Իսրայել պետության ստեղծումը) հակամարտության ժամանակ[1]։
Բրահա Ֆուլդ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1927 |
Ծննդավայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | մարտի 24, 1946 (18 տարեկան) կամ մարտի 25, 1946 (18 տարեկան) |
Մահվան վայր | Պաղեստին |
Գերեզման | Nahalat Yitzhak Cemetery |
Քաղաքացիություն | Մանդատային Պաղեստին |
Մասնագիտություն | ռազմիկ |
Bracha Fuld Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Բարբարա Ֆուլդը ծնվել է 1927 թվականին Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Նրա հայրը ծառայել է գերմանական բանակում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա չի կարողացել հաշտվել իր հրեական և գերմանական ինքնություն հետ և ինքնասպան է եղել։ Ֆուլդի ավագ քույրը՝ Հանելորը, որը նաև հայտնի է եղել որպես «Պետրա» (1923–2008, հետագայում՝ տիկին Մորթոն Նեցորգ), հակասեմականությունից խուսափելու համար ուղարկվել է Միացյալ Նահանգներ։
1939 թվականին Ֆուլդը թողել է Գերմանիան և մոր հետ ներգաղթել Պաղեստին, որտեղ Ֆուլդը հայտնի դարձել որպես Բրաչա, այլ ոչ թե Բարբարա։ Ֆուլդի մայրը՝ Շառլոտա «Լոտտ» Ֆուլդը, բացել է հրուշակեղենի խանութ։
Զինվորական կարիերա խմբագրել
1944 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 16 տարեկանում, Ֆուլդը միացել է Պալմախին՝ բրիտանացիների հետ համագործակցող էլիտար հրեական զորամասին։ Նա նշանակվել է «էն» ընկերությունում և տեղակայվել Երուսաղեմի մոտ գտնվող Կիրյաթ Անավիմում։ Նրան անվանել են նշանավոր կուրսանտ և այն սակավաթիվ կանանցից մեկը, որը մարզվել է որպես ջոկատի ղեկավար։ Տասնութ տարեկանում նա դարձել է սպա։ Ֆուլդը սկզբում հրահանգել է կին զինվորներին, իսկ հետո նշանակվել մի քանի դասակի և զորամասերի հրամանատար։ Ֆուլդը սիրային հարաբերություններ է սկսել Պալմախի մեկ այլ զինվորի՝ Գեդեոն Պելիի հետ[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին բրիտանացիները փորձել են կասեցնել Հոլոքոստի հրեա փախստականների Պաղեստին ժամանելը, ինչին համար Պալմախի զինյալները սկսել են ապստամբել բրիտանացիների դեմ։ Նրանք կազմակերպել են դիվերսիաներ և հարձակվել բրիտանական բանակի վրա՝ միաժամանակ օգնել անօրինական կերպով հրեա ներգաղթյալներին Պաղեստին տեղափոխել։
Մահ և հիշատակում խմբագրել
1946 թվականի մարտին Պաղեստին պետք է ժամաներ Իտալիայից անօրինական հրեա ներգաղթյալների նավը։ Ֆուլդը և նրա ջոկատը ուղարկվել են պաշտպանելու այն հատվածը, որտեղով ներգաղթյալները պետք է տեղ հասնեին։ Մինչ նավի ժամանումը այն գրավել են բրիտանացիները և ուղարկել Ատլիտ։ Շուտով բրիտանական տանկային ստորաբաժանման և Ֆուլդի ջոկատի միջև սկսվել է փոխհրաձգություն։ Փոխրաձգության ընթացքում Ֆուլդը ծանր վիրավորվել է։ Բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության, և դրանից կարճ ժամանակ անց՝ 1946 թվականի մարտի 26-ին, նա մահացել է ստացած վերքերից։
Ֆուլդն առաջին հրեա զինվորն էր, որը սպանվել է մինչպետական հակամարտության ժամանակ բրիտանացիներին դիմադրելիս։ Նրա մահից վեց ամիս անց անօրինական հրեա ներգաղթյալներ տեղափոխող նավը ստացել է «S.S. Bracha Fuld» անունը։ Նրա մասին գրվել է երգ՝ «Մենք եկել ենք այստեղ», Թել Ավիվ քաղաքում նրա պատվին անվանվել է փողոցը[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Mann, Nir (2011-03-27). "Wingate Night, Revisited". Haaretz. Retrieved 2017-11-25.
- ↑ "Streetwise: Woman of valor". The Jerusalem Post | JPost.com. Retrieved 2017-11-26.
- ↑ «Palmah | Jewish Women's Archive». jwa.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրահա Ֆուլդ» հոդվածին։ |